ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, November 4, 2010 17:51 - 6 քննարկում

Գուցե շատերին վշտացրի, բայց կարծում եմ դառն ճշմարտությունն իմանալն ավելի լավ է, քան…

Dear reader,
Ձեզ կփորձեմ պատասխանել հայերեն որպեսզի հասու լինի բոլորին, քանի որ «Լույսաշխարհ»-ի շատ ընթերցողներ կան, որոնք Եվրոպական տարբեր երկրներից են:
Լիովին Ձեզ հետ համաձայն եմ, որ անհրաժեշտ է գիտական սեմինարներ կազմակերպել աշխարհի լավագույն համալսարաներում եւ ակադեմիական գրքեր հրատարակել անգլերենով, ռուսերենով, ֆրանսերենով եւ այլն: Սակայն դրա համար անհրաժեշտ է երեք կարեւոր բան. 1-ին՝ կազմակերպողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիան կամ Պետական Համալսարանը, որոնք գիտական աշխարհում ունեն համապատասխան բարձր ստատուս:
2-րդ՝ անհրաժեշտ է փող, կապիտալ:
3-րդ՝ գիտական մակարդակի թարգմանիչների հզոր բանակ:
Փաստորեն, հայությունը՝ Հայաստանը եւ Սփյուռքը, վերոհիշյալ բոլոր երեք պարամետրերն էլ փաստացի ունի, սակայն դրանց տերն ու տնօրինողն ինքը չէ: 1. Ակադեմիայում, բացի մի քանի անհատներից, մոտ 90 տոկոսը Խորհրդային ժամանակներից վարժված, Մոսկվային նախկինում ծախվող ծերունիներ են, որոնք այսօր փոխելով իրենց տերերին անդրօվկիանոսյան նոր տերերով, ամերիկյան գրանտերի դիմաց պատրաստ են իրենց մորն էլ ծախել:
2. ԱՄՆ-ում հայագիտական ամբիոններում ծվարած Պիթր Քաուիները, Ջեյմս Ռասելները, Գրիգոր Սյունիները, Լեւոն Ավդոյանները եւ Ռիչարդ Հովհաննիսյանի նմանները կեղծելով հայոց պատմությունը եւ մշակույթը, սփյուռքում սպանում են հայ երիտասարդ սերնդին, իրենց իսկ գրած կեղծ դասագրքերում հայ ուսանողներին հրամցնելով կեղծը: Օրինակ, The Armenian People From Ancient to Modern Times երկհատոր դասագիրքը ԱՄՆ-ի հայագիտական ամբիոններում ծվարած 16 պրոֆեսորների գրվածքն է, որտեղ ինչ այլանդակություն ասես կա /Օրինակ՝ հայերը եկվորներ են հայկական լեռնաշխարհում, Խորենացին պսեւդո-պատմիչ է, հայ միջնադարյան պոեզիան թուրքական թաշխլաների ազդեցությամբ կրկնություններ են, ազգային պատկանելիությունը մարդկային մտքի ֆիկցիա է եւ այլն/: Սրանք երբեք որեւէ հայաստանյան ճշմարիտ գիտնականի՝ հայագետի գիրք անգլերենով չեն թարգմանել ու հրատարակել, իսկ Հայաստանյան գիտնական-զեղծարարներին գրանտներով օգնում են, որ նրանք սրանց մեջքը պահեն:
Փաստորեն, մենք չունենք պրոֆեսիոնալ թարգմանիչների բանակ, որոնք գիտական ճշմարտությանը հարիր գործ կարող էին անել: Վերջերս, օրինակ, մեր ընկերներից Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, շատ հարգարժան Աշոտ Մելքոնյանն ինձ խնդրեց իր կազմած դասագրքի անգլերեն թարգմանությունը խմբագրել, որի թարգմանությունը կատարել էր ԱՄՆ-ի Հայ բարեգոծականը: Պատկերացրեք յուրաքնչյուր էջում տասնյակ սխալներ կային եւ իմ շունչը կատաղությունից կտրվում էր: Աղավաղված էին պատմական տեղանուններն ու հատուկ անունները: Այսինքն, ԱՄՆ-ից այդ թարգմանիչը նույնիսկ զլացել էր գոնե ամերիկյան սայթերից օգտվել: Օրինակ,The Kingdom of Commagene-ը դարձլ էր՝ Komaken, Hayk and Bel-ը դարձել էր՝ Haig and Pel, The Artaxiad Dynasty-ն թարգմանել էին՝ Ardashes Dynasty, եւ այլն եւ այլն:
3. Հարկավոր է կապիտալ, որը հայությունն ունի, սակայն չունի ստրատեգիա, եւ հայության կապիտալները որպես մանր առվակներ հոսելով տարբեր հիմարությունների վրա կորչում են ավազուտներում:
Հիմա, մեր փոքրիկ խումբը պայքարում է: Պատմաբաններ Արտակ Մովսիսյանին, Արմեն Այվազյանին, շումերագետ Արմեն Դավթյանին, ուրարտագետ Սարգիս Այվազյանին թե՛ հրավիրել ենք ԱՄՆ դասախոսությունների, թե հովանավորելով նրանց գրքերը հրատարակել ենք, թե՛ կազմակերպել ենք դրանց թարգմանությունները: ԱՄՆ-ում հայագիտական ամբիոններում ծվարած կեղծարարների դեմ մեկ տարի առաջ հզոր ուսանողական շարժումը ուղղորդել ու հովանավորել ենք մե՛նք, եւ այլն եւ այլն… Սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են ու մենք վարում ենք միայն պարտիզանական պայքար՝ թե՛ դրսում, թե՛ «մեր» զեղծարարների դեմ, մեր տան մեջ: Բայց կարելի էր կանոնավոր բանակի պայքարի ու պետական մակարդակի հասցնել այդ գործը: Չկա համընդհանուր ստրատեգիա եւ տակտիկա: Հայաստանի նախարաները, ինչպես նաեւ սփյուռքյան կուսակցությունները չեն հասկանում, որ այսօր մենք կորցնում ենք երիտասարդ սերունդին, իսկ հայ ժողովրդի թվաքանակը սարսափելի փոքր է ու անմիաբան ենք: Չեն հասկանում, որ 7 միլիոնանոց սփյուռքը 15-20 տարի հետո առնվազն կիսվելու է ու կամաց-կամաց վերանալու է, իսկ Հայաստանի բնակչությունն այսօր 2.5 միլիոն է միայն:
Ախր ցավս մեծ է. եթե մեկ տարի առաջ Հայաստանի Ակադեմիայում ծվարած տականքները՝ Վ. Բարխուդարյանը, Պավել Ավետիսյանը, Ազատ Եղիազարյանը եւ էլի շատ ուրիշները սատար չկանգնեին էս այլանդակ Ջեյմս Ռասելներին, Պիթր Քաուիներին, Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ապա մենք սրանց մեկ տարի առաջ սրբած ու ջնջած կլինեինք:
Մի խոսքով, հարգելի Րիդեր, խնդիրը իմ գրքերի անգլերեն թարգմանություն չէ միայն, այսօր մենք՝ հայությունը, կանգնած ենք լինել-չլինելու սահմանագծին, եթե այսպես շարունակվի:
Գուցե շատերին վշտացրի, կներեք, բայց կարծում եմ դառն ճշմարտությունն իմանալն ավելի լավ է, քան…

Artur Armin



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԼԵՌՆԻԿ
Nov 4, 2010 22:48