ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 3, 2010 14:04 - 9 քննարկում

Բաց Նամակ Լևոն Տեր Պետրոսյանին

Պարոն ԼՏՊ այս նամակը գուցե և չգրեի, քանզի այն հարցերի, որոնք որ հնչելու են նամակում, պատասխանները վաղուց ունեմ: Բայց. այնուամենայնիվ որոշեցի գրել. գրել հանուն այն երիտասարդների որոնք իրենց ազնիվ պայքարի էներգիան ծախսում են արնախում վամպիրի վերակենդանացման համար:Գրում եմ, որպես սթափության կոչ այն բազմաթիվ երիտասարդների որոնք քայլում են սխալ ճանապարհով, որպես մարդ, որը մտահոգ է իր հասակակից ընկերների ճակատագրով: Երբ նայում եմ լևոնակնների հակապետական հանրահավաքների ժամանակ ներկա երիտասարդներին երկակի զգացումներ եմ ապրում: Սիրտս լցվում է ուրախությամբ, քանզի ունենք պայքարող ու նպատակային երիտասարդություն, իսկ հոգիս ցասումով, քանզի նրանք գնում են գառան մորթի հագած գայլերի հետևից: ուզում եմ կոչ անել երիտասարդությանը որ հեռու մնան ԼՏՊ-ից ու լևոնականներից, որոնք արևմտյան փողերով սնվող ու երկիր քանդելու ժողովուրդ կոտորելու, ազգ ու պետություն ոչնչացնելու ծրագիր իրականացնող քաղաքական մաֆիոզներ են որոնց համար երիտասարդությունն ընդամենն իրենց կլանային շահերը սպասարկող լակեյներ են… ուզում եմ ասել երիտասարդներին,-մեղք եք հեռու մնացեք եդ մերօրյա երիտթուրքերից… Պարոն Տեր-պետրոսյան վերջին հանրահավաքի ժամանակ դուք վրդովված խոսում էիք այն մասին, որ մոսկովյան բուլվարային մի թերթ ներկայացրել է ՀՀ որոշ իշխանավորների պատկանող ունեցվածքի մասին տեղեկատվություն ու հարցնում էիր, թե որտեղի՞ց նրանց այդքան ունեցվածք: Պարոն ԼՏՊ իհարկե քննադատելի է այդ ամենը եթե իրականություն է, բայց կուզենայի հարցնել, եթե դուք զարմացած եք, որ այսօրվա Հայաստանում, երբ մեկ անձի ամսեկան միջին եկամուտը կազմում է մոտավորապես 55 հազար դրամ, իսկ բնակչության յոթանասուն տոկոսը ամսեկան 120 հազար դրամի մոտ եկամուտ է ստանում, իշխանավորը կարող է ունենալ 100 մլն դրամ, ապա ինչպե՞ս կարող էիք դուք այն ժամանակ երբ ՀՀ-ում միջին աշխատավարձը 4200 դրամ էր իսկ թոշակը  3600 դրամ ըստ այն ժամանակ միացյալ նահանգներում հրապարակվող ռուսալեզու <<В новом светье>> պարբերականի տվյալների ունենալ 150 միլիոն դոլլար զուտ ֆինանսկան կապիտալ և այն էլ մեկ վերնաշապիկով նախագահ դառնալուց ընդամենը 6-7 տարի անց: Դուք, որ խոսում եք քաղաքական բանտարկյալների առկյության անթույլատրելիությունից, քանի՞ երիտասարդ ու ազգային մարդկանց ուղարկեցիր բանտերն ու ֆիզիկապես ոչնչացրեցիր միայն այն բանի համար, որ համարձակություն էին ունեցել չկիսել քո կարծիքն այն մասին, որ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, որ կարել է << ունենալ փոքր բայց զարգացող, քան երկու երեք միլիոն պահանջատեր ունեցող ու թշնամիներով շրջապատված պետություն>>: Դուք, որ այսօր մեղադրում եք ոստիկանությանը իշխանությունը պաշպանելու և երկրի սահմանադրական կարգը պահպանելու համար, չե՞ք հիշում թե ո՞վ հրաման տվեց ոստիկանությանը կրակել Ձեր լավագույն ընկեր Լիպարիտյանի վրա, ու՞մ հրամանով 96թ. Ընտրված նախագահ Վազգեն Մանուկյանի կողմանկիցներին ջարդեցին ու սպանեցին ՀՀ Նախագահի թիկնազորի ներկայացուցիչներն ու որոշ ոստիկաններ: Դուք, որ խոսում եք քաղաքական սպանություններից, չգիտե՞ք արդյոք թե ու՞մ հրամանով  սպանվեցին Գեղազնիկ Միքայելյանն ու Համբարձում Ղանդիլյանը, Հովհաննես Սուքիասյանն ու Հենրիկ Խաչատրյանը, Մարիուս Յուզբաշյանն ու Վարդգես Պետրոսյանը, Արմեն Առաքելյանն ու Վահրամ Խոռխոռունին, բազմաթիվ այլ հայորդիներ ում անունները ամբողջությամբ գրելու համար մի ամբողջ մամուլ պետք կլինի: Դուք, որ այսօր խոսում եք սոցիալական վիճակի, գների բարձրացման մասին չե՞ք հիշում արդյոք թե ու՞մ ավազակապետության տարիներին էին, որ մի երկրում որտեղ թոշակը 3600 դրամ էր ջրի վարձավճարը մեկ անձի համար սահմանված էր 420 դրամ իսկ մեկ կիլոգրամանոց հացը, որը լավագույն դեպքում 700 գրամ էր, արժեր 230 դրամ, ում ավազակապետության տարիներին էր ժողովուրդը խարխափում խավարում ու իր ձեռքով իր տնկած բերքատու ծառը կտրում վառում, իսկ երկրի իշխանավորները հոսանքը ծախում էին հարևան երկրների վրա և ստացած գումարներով սոված ժողովրդի աչքի առաջ լրբանում просто Մարիաների հետ: Դուք, որ խոսում եք քաղաքական հաշվեհարդարներից, հիշո՞ւմ եք թե ո՞ւմ իշխանության տարիներին ու ո՞ւմ թիմից էին ու են <<Առագաստ>> սրճարանում Աղվան Վարդանյանին այլ կուսակցության ներկայացուցիչ լինելու ու ՀՀՇ-ական որոշ տականքների տեսակետները չկիսելու համար ծեծող Արարատ Զուրաբյանը, Վահագն Հայոցյանը և Անդրանիկ Հովակիմյանը,  աչքաչափով <<մի 800 մարդ պետք ա սպանվի>> ասողներն ու նրանց հետ բաժակ խփողները: եթե չեք հիշում` հիշեցնեմ. Այդ ամենն ու ոչ միայն կատարվել է ձեր ավազակապետության տարիներին պարոն ԼՏՊ: Դուք որ ժողովրդին իջեցրեցիք սոցիալական սանդղակի ամենավերջին աստիճանից էլ ցածր մակարդակի, ստեղծեցիք սոված, թշվառ ու անտեր մի հասարակություն, որին դուք խորհուրդ էիք տալիս պարտք վերցնել հարևանից, իմանալով հանդերձ ,որ երկրում քեզանից ու քո մաֆիայից դուրս ոչ մեկն էլ փող չուներ, որ պարտքով տար, իսկ քո “Որձ կով”  վարչապետն էլ մարդկային չտեսնված դիետա էր հնարում մի ամբողջ ժողովրդի համար նրան խորհուրդ տալով ուտել օրական մի ձու: Եթե հաշվենք այդ տարիների ձեր ազգակործան քաղաքականության արդյունքում չծնված, ծնված ու չապրած, արտագաղթաց մարդկանց թիվը ապա կկազմի մոտավորապես 1 մլն-ից ավել: Մի քանի տարում դու ու քո շրջապատը ոչնչացրել եք մոտավորապես նույնքան հայ ինչքան 1886-1921 թթ թուքական իշխանություններ, դուք մի նոր կարմիր սուլթան էիք ժողովրդիս համար ու հիմա ինչի՞ց եք խոսում ու ի՞նչ բարոյական իրավունքով: Ձեր երբեմնի զինակից ընկերները անգամ չկարողացան հանդուրժել Ձեզ ու Ձեր անարդարությունները: Երկիրը քանդելուց, տնտեսությունը կազմալուծելուց հետո անցաք երկրի անվտանգության համակարգին, ոչնչացրիք ԱԱՊՎ-ն, որից հետո Ձեր զինակից Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց.<Ղարաբաղ> կոմիտեի ստեղծումից անմիջապես հետո, այնտեղ կային ՊԱԿ-ի գործակալներ` Լևոն Տեր-Պետթոսյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան…> և այլն: Ձեր մեկ այլ ընկեր հայտարարեց, որ ինքը պատրաստ է ապացուցել, որ ” Լևոնը մարդասպան է, Լևոնի հրամանով պահակները կրակել են Դատախազ Գրիգորյանի, Ղանդիլյանի, Յուզբաշյանի վրա” :Դեռևս 1994թ հունիսին Համբարձում Գալստյանը հայտարարեց <<Ես համարում եմ որ հանրապետության գլխավոր չարիքը հանրապետության Նախագահ Լևոն տեր պետրոսյանն է>>:Իսկ դու ինքդ քո վերջին հարցազրույցում ասեցիր << Ես գնացի, որովհետև եթե մնայի, ավելի վատ կլիներ>>, միակ ճշմարիտ արտահայտությունը քո ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, Ու հիմա ի՞նչ ես ուզում , ու՞մ ես ուզում խաբել, ինչի՞ ես ուզում հասնել, ինչի՞ ես ժողովրդիս կոտորում, ինչո՞ւ մարտի մեկին եդքան մարդու գլուխ կերար, ուզացդ ի՞նչ է….ինչի՞ համար ես ուզում հետ գալ, որ ավելի վատ լինի՞…

Էդգար Հելհելյան

Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Nov 3, 2010 15:07