ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 2, 2010 14:16 - 2 քննարկում

Շունը թող հաչի , իսկ ճամփորդն իր ճամփով հաստատաքայլ թող գնա…

Ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանը , այլ նաև բոլոր երդվյալ լևոնականները երբեք չեն ուրախանում մեր Պետության որևէ առաջընթացով : Սեֆիլյանը չի ուրախանում ճոպանուղով այլ ձև է տալիս , թե մտահոգված է դատարկված գյուղերով : Ինձ համար նրա այդ մտահոգությունը կեղծ է , որովհետև նա խոսում է դատարկվող գյուղերից բայց իշխանության է ուզում բերել Լևոնին իր ոհմակով , ովքեր իրենց իշխանության ժամանակ , Հայաստանը հայերից դատարկելու համար
ստեղծեցին բոլոր անհրաժեշտ պայմանները : Նա ամեն ինչ անում է իշխանության բերելու համար այն ոհմակին , ովքեր ոչ միայն երկրաշարժից հետո ոչ մի շենք չկառուցեցին , ողբերգության մեջ գտնվող դժբախտների համար , այլ նաև թալանեցին ու լափեցին աղետի գոտում եղած շինանյութն ու շինարարական տեխնիկան : Իսկ այսօր երբ աղետի գոտում շենքեր են կառուցվում և հազարավոր հայեր վերջապես գտնում են , ջեռուցմամբ ապահովված , իրենց տունն ու տեղը , սրանք ուրախ չեն : Մի քանի օր առաջ ցույց տվեցին 2011 թվականին շահագործման հանձնվելիք շինինությունները ,որոնք գտնվում էին կառուցման փուլում : Սիրտս ուրախությունից ցնծաց երբ տեսա , որ 18 հեկտար տարածքի վրա տասնյակ ու տասնյակ նոր շենքեր են վերև բարձրանում , իսկ սրանք այդ ամենը չտեսնելու են տալիս , և չեն ցանկանում կիսել դժբախտացածների ուրախությունը , նրանց բնակարանամուտն ու նոր կյանքի սկիզբը :
«Շունը թող հաչի , իսկ ճամփորդն իր ճամփով հաստատաքայլ թող գնա » : Մեր Պետությանն ու բանակին անսպառ հզորություն և նորանոր նվաճումներ եմ ցանկանում :
Հարգանքներով ՝ Գևո :



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Nov 2, 2010 16:16