Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, November 2, 2010 14:25 - 18 քննարկում

Հայկական էպոսի նկատմամբ ամենամեծ սխալներն ու ոտնձգությունը կատարել է հենց Մանուկ Աբեղյանը:

Հայկական էպոսի նկատմամբ ամենամեծ սխալներն ու ոտնձգությունը կատարել է հենց Մանուկ Աբեղյանը: Որոնք են այդ «սխալները»՝
Հիմարություն 1-ին՝ Էպոսը 1000 ամյա է:
Հիմարություն 2-րդ՝ Էպոսի գլխավոր հերոսները պատմական անձեր են /Սանասար, Դավիթ, Մհեր, Քեռի Թորոս եւ այլն/:
Հիմարություն 3-րդ՝ էպոսի ավելի քան 170 պատումների մեծ մասը չի տպագրված, իսկ հրատարակված պատումներից ամենակարեւորները, որոնք իրենց մեջ պարունակում են աստղագիտական, մաթեմատիկական եւ թաքնագիտական ուղեձներ՝ չհասկանալով, համարվել են «անլուրջ» հեքիաթներ:
Հովսեփ Օրբելին եւ Հով. Թումանյանը բազմիցս զգուշացրել են Աբեղյանին, որ հայկական էպոսը՝ կոսմիկական էպոս է: Այն իր մեջ պարունակում է հնագույն հավատամքային համակարգը, եւ աշխարհարարման մասին հների աշխարգհայացքը: Թումանյանը գրում էր /Հով. Թումանյան 3-րդ հատոր/, որ հայկական էպոսը՝ նախապատմական ժամանակների նախադուռն է եւ տեսողական պերսպեկտիվայի վրա հիմնված մեր նախնիների հաշխարհայացքն է: Սակայն Աբեղյանը, առանց հասկանալու դեմ դուրս գալով նրանց տեսակետների դեմ, հայկական էպոսը հայտարարեց՝ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ եւ հայ ազգային ազատագրական պայքարի շուրջ հյուսված բանահյուսություն: Որն ի վերջո՝ տգիտություն եւ էշություն է:
Վրացիների հետ կապված:
Նախ, Դավիթ-Տավիթ անունը որեւէ կապ չունի հրեական անվանման հետ: Այլ հակառակը այս անունը հրեաները փոխառել են: Հայկական ԴԱՎԻԹ-ՏԱՎԻԹ անունը ծագում է եւ ունի զուգահեռներ է հնդ-եւրոպական ԴԻՈՍ /աստված, երկինք/, հնդ-արիական՝ ԴԵՎԱ /աստված/, հայկական՝ ԴԻ – ԴԻՑ /աստված, բառերի ստուգաբանման հետ: Ուրեմն, էպոսի Դավիթը՝ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ է:
2-րդ՝ Էպոսի պատումներում կան հատվածներ, որտեղ Տավիթը /ՏԱՎ-ՏԻՎ հայերեն նշանակում է՝ երկինք, լույս, «ցերեկ»/, Խանդուդին հարս բերելու համար գնում է ԱՆԴՐԱՇԽԱՐՀ: Անդրաշխարհի դիցուհու դռնապանը վրացի ԳԵՈՐԳԻԶՆ է. այս անունը պարսկերեն է եւ նշանակում է՝ ԳԱՅԼ: Բոլոր հնդ-արիական էպոսներում անդրաշխարհի դարբասների կամ դռան առջեւ կա այս պահապանը՝ շունը կամ գայլը կամ գայլաղվեսը: Հունականում նրան անունը ԿԵՐԲԵՐ է, եգիպտականում՝ ԱՆԻԲՈՒՍ եւ այլն: Ծիր-Կաթին գալակտիկայի կենտրոնում կա սեւ խոռոչ, կենտրոնին մոտ՝ Կարիճ համաստեղության մոտ կա համաստեղություն, որ այսօր կոչվում է Լեփուս, հնում տարբեր ժողովուրդներ այս համաստեղությունը կոչել են՝ Գայլի կամ շան կամ աղվեսի համաստեղություն: Դրա համար էլ էպոսի Դավթի կնոջ՝ Խանդուդի դռնապանը Գեորգիզ-գայլն է՝ դեպի անդրաշխարհ տանող դռան առջեւ կանգնած պահապանը: Սա աղերսվում է հայկական լեռնաշխարհից վեր ընկնող կոնկրետ տարածքի հետ: Որովհետեւ Երկնակամարի աստեղատները քարտեզավորված են ըստ սրբազան տարածքների եւ տեղանունների: ՏԱՎԱՐ-ՑՈՒԼԻ համաստեղությունը հայկական Տավրոսի /տավար-ցուլ/ լեռներն են: Սերմնաց լեռները, որտեղից սկիզբ են առնում Տիգրիս եւ Եփրատ գետերը՝ ՋՐՀՈՍԻ համաստեղությունն է, Վանա լիճը՝ ԿՈՒՅՍի համաստեղությունն է եւ այլն: Փաստորեն, ըստ էպոսի թաքնագիտության, Վրաստանում գտնվող Kolkhis /Greek: Κολχίς, Kolkhís/ տարածքում է գտնվում ԳԱՅԼԱՇԱՆ համաստեղությունը: Դրա համար էլ էպոսում նշվում է վրացի Գեորգիզի /գայլ/ անունը:
Աբեղյանի նման տգետը եթե հասկանար, որ էպոսը երկնակամարի աստղերի ու աստեղատների շարժման ու աշխարհարարման մասին հավատամքային պատում է եւ ոչ թե կոնկրետ պատմական ուղերձ է, ապա մեր էպոսը չէր դառնա քաղաքական հարաբերություններ պարզելու խնդիր:
Այսօր, դեռ չհրատարակված են մի քանի տասնյակի հասնող պատումներ, որոնք գտնվում են Աբեղյանի արխիվում:
Մի խոսքով, Հովսեփ Օրբելին եւ Հովհ. Թումանյանը մեր այն մեծերն են, որոնք առաջին հայտարարեցին ու զգուշացրին, որ հայկական էպոսը հնագույնն է եւ կոսմիկական էպոս է, սակայն Աբեղյանի նմանները շրջեցին այդ, իսկ նրանց ճտերը մինչեւ այսօր էլ փորձում են մարտնչել իրենց տգիտությամբ: Այսօր, Ազատ Եղիազարյանի նման տգետ նաղլչին, հայոց պատմության զեղծարար Փիթր Քաուի հետ միասին, հայոց «Սասնա Ծռեր» էպոսը հայտարարում են, որ 12-րդ դարի արտադրություն է: Այսինքն, քայլելով Աբեղյանի արահետներով, որը հայտարարում էր թե մեր էպոսը 8-9-րդ դարերի բանահյուսություն է, սրանք էլ եւս 400 տարի ջահելացնում են էպոսը՝ ունենալով հատուկ քաղաքական նպատակ, որն է՝ քանդել, արժեզրկել մեր հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը:

Artur Armin



18 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Nov 2, 2010 15:33