ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, November 1, 2010 8:46 - չքննարկված
Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը ազերիների համար շղարշ է
Իմ դիտարկումները ինձ բերել են այն համոզմանը, որ թուրք-ազերիները հայերի հետ այլևս զենքով չեն կռվելու: Նրանք հասկացան, որ մեկ զինված հայը ավելի վտանգավոր է, քան մեկ միլիոն անզենը: Ավագ Ալիևը հիմք դնելով ալիևյան դինաստիայի թագավորությանը, որդուն որպես պատգամ թողեց միշտ խոսել պատերազմի մասին, միշտ արթուն պահել այդ թեզը, բայց երբեք չպատերազմել զինված հայերի հետ, զգուշանալով, որ կարող են կորցնել այդ արհեստածին երկիրը: Այդ իսկ պատերազմի սպառնալիքի ու նրա վերսկսման ֆոնի վրա այդ դինաստիան թուլացնում է այդ երկրի ընդերքը:
Այս ֆոնը` պատերազմի սպառնալիքը, միտումնավոր ձևով ապահովում են նաև Հայաստանի “ղեկավարները”, որոնք թալանում են սեփական ժողովրդի հավատը և ինչքը, այսինքն դրսից ուղարկվող ողջ կարողությունը… Ահա այն տարբերությունը, որ կա մեր և ազերիների “ղեկավարների” միջև: Մեր ղեկավարը, որի ամսեկան աշխատավարձը 400 000 դրամ էր, օրեկան թալանել է մեկ միլիոնից ավել դոլար (կանաչ) և չգիտես ինչու չի դիմում գինեսի գրքում գրանցվելու համար: Աշխարհում նման երկրորդ դեպք և դեմք չի կարող լինել, եթե լինի էլ, ապա նրա հաջորդը պետք է լինի, եթե Հայաստանը գոյատևի մի նոր տասնամյակ:
Չշեղվենք: Ինչո՞ւ եմ ասում, որ ալիևյան դինաստիան չի պատերազմելու: Նախ, որովհետև նրանք գլխի են ընկել, որ հայերը լքում են իրենց պատմական հայրենիքը հեռվից Հայաստանը սիրելու ու կարոտելու համար: Վերջերս հայերի հայրենիքը լքելու փաստը հետաքրքրեց ազերիներին: Նրանք մեր դաշնակին հարցրին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում էր այնտեղ բնակվում էր ավելի քան 180 000 մարդ, իսկ այդ նույն արցախցիները Ադրբեջանում կազմում էին ավելի քան 500 000 մարդ: Եթե ձեզ համար կա պատմական հայրենիք և դուք ձգտում եք դրան տիրելու, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ անկախությունից ու պատերազմի զինադադարից հետո այնտեղ մնաց երևի թե 60 000 մարդ, չասեք, թե մնացածը զոհվել են:
Իսկ հարցը միայն հարց չի, դա իրենց ուսումնացսիրության և հետագա գործելակերպի իմաստն է: Ահա նրանց հարցադրումից էլ պարզ է դառնում, որ նրանք չեն շտապի պատերազմելու, քանի որ դատարկվում է նաև մայր Հայաստանը` ընդամենը 2.5 միլիոն մարդ այն էլ 2.0 միլիոնը մեկ քաղաքում և դատարկված մարզեր…
Նրանց երկրորդ քայլը մեր հետքերի մաքրելն է մեր պատմական հայրենիքում և ձեռքի հետ օրեկան մեկ երկու զինվորի կամ խաղաղ բնակչի սպանելը, որը մեզ մոտ ստեղծում է անվստահության զգացում ու խուճապ, ինչը և սրացնում է հայաթափությունը:
Երրորդ պատճառը, միջազգային հանրության կողմից վերջերս ընդունած նոր օրենքն է, ուժի չկիրառում կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելը (ճիշտ է Ադրբեջանը այն չի վավերացրել): Ադրբեջանը այնքան էլ անխելք չի, որ հակադրվի միջազգային հանրությանը այն պայմաններում, երբ մենք չենք օգտվում այդ օրենքից ու հայերին հայրենիք կանչելու փոխարեն ամեն ինչով նպաստում ենք նրանց հեռացմանը…
Մեր երկրի ղեկավարները փոխանակ մտածեն մեր երկրի զարգացման հեռանկարների մասին ընկել են երազների գիրկը ու քանդվող Դիլիջանում “կառուցում” են ֆինանսական կենտրոն, Ջերմուկը դարձնում են համաշխարհային տուրիզմի կենտրոն: Մի հարցնող լիներ, երբևէ դուք մեր ռեսուրսները հաշվել եք, հաշվել գիտեք, թե ամեն կերպ միայն ձգտում եք հնարավոր թալանի:
Հիմա էլ աշխարհի ամենաերկար ճոպանուղին ենք կառուցել, որի յուրաքանչյուր վերջույթում ապրում են մի 1000 ծեր ու հաշմանդամ մարդիկ: Կարծես թե ամեն օր Երևանից 250 կմ կքշեն ու կգնան Տաթև “վայելելու” այդ հրաշքը: Տո խելքի եկեք, քանի դեռ շատ ուշ չի:
Թուրքերը մի բան էլ են լավ հասկացել, որ հայերը հող և հայրենիք սիրում են միայն այն ժամանակ, երբ այն կորցրել են: Այլապես շուրջ 20 տարի ազատագրված հայրենիքը բնակեցնելու փոխարեն, աշխարհին ինչի պիտի խնդրեին, որ միջնորդեր հողերը ետ հանձնելուն, վկա Մադրիդյան տխրահրչակ սկզբունքը:
Եվ քանի որ հողը պատկանում է նրան, ով նրա վրա ապրում է, թուրքերը տեսնում են, որ մենք չենք ապրում, չենք էլ ապրելու, քանի որ 10 միլիոնից 8-ը արդեն դրսում են, ուստի կարիք չկա շտապելու կամ պատերազմելու, վաղ թե ուշ կհանձնենք:
Դեռևս կոմունիստների ժամանակ Թուրքիան ԱՄՆ-ին ֆինանսավորում էր, որ նրանք կազմակերպեն հայերի արտագաղթը Լիբանանից, Սիրիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Իրանից ու Հայաստանից, որպեսզի այդ “պահանջատերերը” հեռու լինեն իրենց պատմական հայրենիքից: Այս գործընթացը ավելի ուժգին շարունակվում է անկախացումից հետո:
Թուրքերը հաշվարկել են նաև մեր անկախություն չսիրելը, որը պարզ երևաց 1990թ, երբ բնակչության 87% դեմ քվեարկեց անկախականին ու որը շարունակվում է առ այսօր : Նրանք տեսնում են, որ մենք մոլորված չգիտենք դեպի ուր ենք գնում…