ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 1, 2010 8:44 - 2 քննարկում

Աստրախան

[info]gavareci

Հերթական անգամ Ս.Սարգսյանը (տվյալ դեպքում ՀՀ նախագահը) բացակայեց Երևանից, ինչպես 1999թ: Եվ նա Աստրախանում հայտարարում է, որ իր համար միևնույնն է, թե հայերը աշխարհի որ մասում կապրեն, նրանք հայ են և հարկավոր է, որ լինեն իրենց երկրի լավ քաղաքացիներ (երևի թե վախ ունի պզեի նախադեպից) և երևի թե հասկանալով, որ ինքը ՀՀ նախագահն է, ձեռքի հետ ավելացնում է, թե լավ կլիներ, որ հայերը հավաքվեին Հայաստանում:

Նա և նրա պես մտածող մեր “քաղաքական” այրերը այդպես էլ չհասկացան, որ հայերի միակ հայրենիքը Հայաստանն է և որ նա և իր նմանները պարտավոր են ունենալ պետական մտածելակերպ ու պետական հստակ մեխանիզմ, որ Հայաստան բերեն շուրջ 7 միլիոնից ավել հայերի, որպեսզի Աստրախանում ու հետո Աստանայում չխեղճանան փաստերի առաջ, թե դատարկ հողերը ինչո՞ւ ենք պահում…

Ես կարճ եմ ասում հասկացողների համար: Սակայն մեր նախագահներից և ոչ մեկը հայրենադարձությունը չի խրախուսում, ոչ էլ ուրախանում այդ փաստից: Ընդհակառակը, երեքն էլ նպատակամղված աշխատել են արտագաղթի զարգացման ուղղությամբ: Ո՞րն է նրանց նպատակը. թուլացնել հայրենիքը, շատացնել դրսից ուղարկվող փողը, դե իսկ իրենք էլ կարող են զբաղվեն սեփական ժողովրդի թալանով: Իսկ թուլացած և հավատը կորցրած ժողովուրդը երբեք չի կարող պայքարել իր իրավունքների և ազգի ապագայի համար…

Հետևանքները շատ արագ տեսանք` թուլացած, ստրկացված, սոցիալապես անապահով ժողովուրդ, որի գլխավոր լոզունգը եղել և մնում է, որտեղ հաց այնտեղ էլ կաց: Իսկ Աստանայում մեր այս թույլ երկրի թույլ նախագահը պետք է ստորագրի փաստաթուղթ Մադրիդյան սկզբունքներից ելնելով, որը նշանակում է ետ դեպի 1988թ: Այսինք զոհերը և թափված արյունը և մի ամբողջ աղգի տառապանքը ջուրն ենք լցնում հանուն ագահ, աչքածակ, անկարող, միջինից ցածր ունակություններ ունեցող մի քանի մարդու համար, որոնք նախապատրաստվում են խայտառակությունից հետո փախչել ցանկացած երկիր և այնտեղից հայրենասիրության սրեր ճոճել…

Ո՛չ, ընկեր-պարոններ, սա արդեն վերջին պարտությունը կլինի, ուշքի եկեք և լսեք ժողովրդի ձայնը, միասնականացեք և աշխարհին ասեք ո՛չ: Ոչ մի թիզ հող չենք տալիս: Եթե մենք կորցնելու ենք մեր ամբողջ երկիրը, թող լինի համաշխարհային պատերազմ:

Աստանայից հետո շատ ավելի դժվար կլինի պայքարել, քան մինչև Աստանա…



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մենուա
Nov 1, 2010 11:06