ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 26, 2010 18:43 - 7 քննարկում
Ադրբեջանական բանակի խայտառակությունը…
Yerevaklur.am կայքին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, 14.10 ին ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանված Վիտալի Աշոտի Իգիթյանի (Արթիկի զինկոմ) դեպքից հետո, Արցախի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են խոշորամասշտաբ գործողություն, որի արդյունքում սպանվել են ադրբեջանական բանակում ծառայող 26 դիպուկահար կանայք:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` դիպուկահարների մեծ մասը եղել են ռուսներ, ուկրաինացիներ, լատվիացիներ: Ըստ առգրավված փաստաթղթերի հայ զինվորների սպանող կանայք եղել են բիատլոնիստուհիներ: Այս դեպքին նախորդել էր ՀՀ ՊՆ կոշտ հաղորդագրությունը, որով մեր զինվորական գերատեսչությունը խոստացել էր չեզոքացնել դիպուկահարներին:
Ադրբեջանական բանակի այս խայտառակությունը տեղ չի գտել ադրբեջանական մամուլում հասկանալի պատճառներով: Մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ադրբեջանցինրը տվել են այլ կորուստներ ևս: