ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, October 24, 2010 10:50 - 5 քննարկում

Բաժանիր, որ տիրես…միշտ արդիական, միշտ մեր դեմ, մեր «բարեկամ» տոնմե ռուսների ձեռամբ

Ռուսաստանում բնակչության մարդահամարը ձուլո՞ւմ են հայերին
Հոկտեմբեր 23, 2010 | 18:21

Ռուսաստանում մարդահամարի արդյունքներով, այդ երկրում հայերի թիվն, ամենայն հավանականությամբ, խեղաթյուրված է ներկայացվելու: Նման ենթադրության համար հիմք է ծառայում Ռուսաստանի վիճակագրության ծառայության 2010-ի հունվարի 27-ի հրամանը, որտեղ հայերի համար ազգային պատկանելության վերաբերյալ հարցի պատասխանի մի քանի տարբերակներ են առաջարկվում: Այդ պատասխանները հետեւյալններն են. «հայեր», «համշենցի հայեր», «համշենցիներ», «համշենահայեր», «լեռնային հայեր», «Դոնի հայեր», «Ղրիմի հայեր», չերկեսյան հայեր», «հայ թաթեր», «հայ գնչուներ», «ջանիկցիներ», «ղարաբաղցիներ», «հայ», «համիշներ», «խեմշինլիներ», «խեմշիլցիներ», «խեմշինցիներ», «խոմշեցիներ», հայկական գնչուներ», «չերկեսահայեր» եւ այլն:

Չի բացառվում, որ հայերի մի մասը կներկայացվի որպես «ազգային
փոքրամասնություն», «խառնածիններ», «արեր», «բաքվեցիներ» կամ «կովկասցիներ»:
Զարմանալի է, որ ազգությունների ցանկում բացակայում են «խաչերը»:

Եվ սա դեռ ամենը չէ: Եղել են դեպքեր, երբ «ով» վերջավորությունն ունեցող հայերին (Ապոկով, Խաչատուրով, Օսիպով) հարցը տվել են հետեւյալ կերպ. «Դուք ռո՞ւս եք», իսկ մայրենի լեզվի մասին հարցը տվել են այսպես. «Ձեր մայրենի լեզուն ռուսերե՞նն է»

սկզբնաղբյուր http://news.am/arm/news/35645.html



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արորդուհի
Oct 24, 2010 22:43