ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ arhar. Sunday, October 17, 2010 7:56 - 3 քննարկում
ՀՀ նախագահ` ոչ գունազարդել, ոչ սևացնել` պարզապես ակտիվ ներկայացնել ճշմարտությունը
Հոկտեմբեր 17, 2010 | 01:33
Մի դրվագ Սերժ Սարգսյանի խոսքից, սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Վերջում կուզենայի կիսվել ձեզ հետ մի ուսումնասիրության մասին, որ վերջերս կատարվել է մասնագետների կողմից: Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին:
Շնորհակալություն, և բարո´վ եք եկել հայրենիք:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
3 քննարկումներ
A,Askojan