ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, October 15, 2010 12:41 - չքննարկված
Թերթերը գրում են… մշակույթի նախարարությունը յուղոտ թիքյա «Չորրորդ ինքնիշխանություն».
Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունում դարձյալ ստուգումներ են իրականացվում: Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել՝ շեշտադրումներ կատարելով հուշարձանների պահպանության եւ մշակութային մի քանի ծրագրերի իրականացման ընթացքի վրա: Թերթը հիշեցնումէ, որ նախորդ ստուգումների արդյունքում պարզվել է,թ ե հայկական հնադարյան հուշարձանները եվրավերանորոգման էին ենթարկվել, ինչի կապակցությամբ «Գուգարք» ՓԲԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Թե ինչ եղավ հետո, դեռ պարզ չէ:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ «Ալ. Սպենդիարյանի» անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին 2006 թվականին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար հատկացվել է 14 մլն 942 հազար դրամ, որը սակայն, նպատակային չի ծախսվել, օպերան մինչ օրս չի բեմադրվել: