ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 13, 2010 3:35 - չքննարկված

Արևմուտքը Հայոց Ցեղասպանության փոխարեն շրջանառում է «հայկական» ձևակերպումը

Armenak-Abrahamyan1Ինչպես տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի փոխանցմամբ.«Ֆրանսիայում մեկնարկել է Հայկական ցեղասպանության հերքումը Ֆրանսիայում քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը Սենատի օրակարգ բերելուն միտված ստորագրահավաքը»:

ArmAr.am-ը մեկնաբանման նպատակով դիմեց Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանին: Պարոն Աբրահամյանի դիտարկմամբ, այն ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայում, խիստ վտանգավոր է հենց Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նրա գնահատմամբ, այս ամենում մի վտանգավոր միտում է թաքնված, որը նույնիսկ մենք` զարմանալիորեն չենք ընկալում: Խոսքը վերաբերում է Ցեղասպանության` հայոց և հայկական ձևակերպումներին:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել  այն հանգամանքի վրա, որ  Արևմուտքում Հայոց Ցեղասպանության փոխարեն շրջանառվում է, այսպես կոչված, «հայկական ցեղասպանություն» ձևակերպումը, իսկ նման որակումը խիստ վտանգավոր է: Պարզաբանեմ միտքս:

Եվրոխորհրդարանին ուղղված բոլոր առաջարկները մերժվեցին և   1987 թվականին ընդունվեց միան այն առաջարկը, ուր նշված է, որ տեղի ունեցածը «հայկական ցեղասպանություն է»: Իսկ ի՞նչ ասել է «հայկական»:  Հայոց Ցեղասպանության փոխարեն Արևմուտքը սկսեց շրջանառել «հայկական» տերմինը, որն ամենևին չի ենթադրում, որ ցեղասպանության  ենթարկվածը հայ ժողովուրդն է:  Ճիշտ հակառակը, ասելով «հայկական», փաստորեն, այդ կերպ արտահայտվում է այն միտքը, թե հիշյալ ցեղասպանությունն իրագործվել է զոհ դարձած ժողովրդի կողմից: Դարձյալ հիշեցնեմ, որ Եվրոխորհրդարանը քվեարկել է  հենց այդ`այսպես կոչված, «հայկական ցեղասպանության» ճանաչման օգտին: Ինչո՞ւ: Այս միտումը հետապնդում է հստակ նպատակներ:  Խնդիրը հետևյալն է. երբ որևէ ժողովուրդ   միջազգային օրենքների համաձայն, ճանաչվում է որպես ցեղասպանության զոհ, ապա այդ ժողովուրդը, միջազգային օրենքների շրջանակներում իրավասու է միջազգային ու ազգային ատյաններում պաշտպանել իր շահերը:

Հայոց Ցեղասպանության փոխարեն շրջանառելով, այսպես կոչված «հայկական ցեղասպանություն» կեղծիք, այն նպատակ է հետապնդում մերժել ցեղասպանության հետևանքով ահռելի` նյութական, ֆիզիկական, բարոյական վնաս կրած մի ողջ ժողովուրդի  իրավունքների պաշտպանությունն ու գոյությունը: Զրկել հայ ժողովրդին իր իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու հնարավորությունից:

Այդ կեղծիքի հեղինակները, Հայոց Ցեղասպանությունը ներկայացնելով որպես «հայկական», ոչ միայն հերքում են հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության փաստը, այլև ոտնահարում են այն բոլոր իրավունքները, որոնք որպես բնիկ ժողովուրդ ունի հայը, այն է` հողային, տարածքային, ինքնորոշման:

Ներկայումս Ֆրանսիայում կազմակերպվող ստորագրահավաքի նպատակն է, այսպես ասած, դեմոկրատական  ճանապարհով ճանաչել, այսպես կոչված, «հայկական ցեղասպանությունը»:

Պետք է նշեմ, որ  սույն օրենքի ընդունումը  Ֆրանսիայի Սենատում ձգձգվում է,   քաղաքական ատյաններում շատ լավ են գիտակցում իրենց կողմից շրջանառվող  կեղծ օրենքի իրական նպատակները` այն վտանգում է ցեղասպանության զոհ դարձած հայ ժողովրդի գոյությունը: Օրենքը ընդունելու համար քաղաքական ատյաններին անհրաժեշտ է լուրջ աջակցություն` իրենց քաղաքացիների կողմից: Նրանք բարոյական աջակցության կարիք ունեն, որը, սակայն, չեն ստանում:

Մի՞թե Ֆրանսիային պետք է հիշեցնել Մարդու իրավունքների մասին: Իսկ ֆրանսիացիները շատ լավ են հասկանում այդ ամենը, նրանք գիտակցում են, որ այդ «դեղամիջոցներն» ամենևին չեն ուղղված հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, նրանք հասկանում են, որ  հայ ժողովուրդն իրավունք ունի աշխարհից արդարադատություն պահանջել, իրավունք ունի աշխարհի մյուս ժողովուրդների նման  պաշտպանել սեփական իրավունքները:

Ֆրանսիացիները շատ լավ են հասկանում, որ ամեն տարվա «ցուցահանդեսը», կամ, ցավով պիտի նշեմ` ապրիլ 24- յան շոուն, որ կազմակերպվում է, իբր թե հարգելու  հայ նահատակների ցավը, արյունը, ջարդը, որի ժամանակ փոքր բեռնատար մեքենաներից կախվածները պտտվում են Փարիզի փողոցներով, Սգո արարողությունը վերածում են «համասեռամոլների խնջույքի»: Դաժան է, բայց իրողություն ու այդ ամենը ֆրանսիացիները շատ լավ են նկատում, հրաշալի գիտակցում են, որ այդ ամբողջ անկարգությունները ոչ մի կապ չունեն ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ոչ էլ միջազգային ու ազգային ատյաննեերում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ:

Ֆրանսիացիները նաև հասկանում են, որ նրանք` ովքեր տառապում են Հայոց Ցեղասպանության  ժխտման  տենդով, քաղաքական, իրավական իրավունք չունեն  խոսել  մարդու, ժողովրդների իրավունքներից:

Եվ վերջապես, ֆրանսիացիները հասկանում են, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարադատության կիրառումը մեկն է` Հայոց Ցեղասպանության ճանաչում ու դատապարտում: Իսկ մնացածը կեղծիք է և շոու»,- եզրափակեց Արմենակ Աբրահամյանը:

ArmAr.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ