ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 13, 2010 22:29 - 2 քննարկում
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԸ
Վաղուց արդեն Ինտերնետում գործում է Ադրբեջանական մի կայք, որը կոչվում է Armenia.az, որտեղ հիմնական լրատվությունը աշխատում է պատվազրկել Հայաստանը` մշակութային, կրոնական, քաղաքական տեսանկյուններից, եւ նույն ժամանակ ներկայացնել նոր` զարգացած Ադրբեջանը:
Կայքի սկզբնական էջի ներքեւի մասում կա մի տեսահոլովակ, որի անվանումն է «Ժամանակակից Ադրբեջան»
Այս գրառման նպատակն է ցույց տալ տեսանյութը մեր հանրությանը, եւ փորձել պարզել. արդյո՞ք Նոր Ադրբեջանցիները վանում են իրենք իրենց Իսլամից. քանզի տեսանյութում չկա գեթ մեկ Իսլամական մսկիթ. չկա գեթ մեկ Մահմեդական կոթող:
Ի դեպ, կայքի կարգախոսն է «News from Azerbaijan in Armenia» որը թարգմանաբար նշանակում է «Լրատվություն Հայաստանում գտնվող Ադրբեջանից». սրա բացատրությունը ունի երկու իմաստ.
ա, Հայաստանում է գտնվում Հայաստանը պատվազրկող Ադրբեջանական լրատվության ջրվեժը, կամ
բ, Ադրբեջանը գտնվում է Հայաստանում. այսինքն, Հայաստանը աշխարհամասն է, իսկ Ադրբջեանը մի մասնիկը նրա:
2 քննարկումներ
Կարինե Հայրապետյան