ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 11, 2010 23:33 - 1 քննարկում
ՄԵՅԴ ԻՆ ՀՆԴԿԱՀԱՎի համաճարակը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՅԴ ԻՆ ՀՆԴԿԱՀԱՎի համաճարակը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այնքան լավն են մեր հայեր-հայուհիները, բայց ինքնաքննադատության հյուծող վարակից ջղաձգված` անինքնասեր դառնալու վտանգի առաջ են կանգնել:
Վերջերս մեկն ինձ ասաց , որ այնքան լավն եմ` վոնց որ հայ չլինեմ…
Ես գիտեմ, որ լավն եմ ու, հաստատ գիտեմ, որ ես հայ եմ… Զրուցակիցս էլ հիանալի անձնավորություն էր, բայց չգիտես ինչու հայ ասելով նա հասկանում էր բռիությամբ, ստրկամտությամբ ու այլեւայլ կյանքի հարվածների թողած վարակներով քայքայված դիմադրողականությամբ մարդկանց:
Նորից եմ կրկնում՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎՆ ԵՆ ՀԱՅԵՐԸ, բայց մեր կրակոտ,կենսախինդ ու խենթ երիտասարդներին իմաստությամբ ու սթափությամբ կոփելու պատրաստ առողջ մեծահասակները քչացել են ու, շատ դեպքերում, կրակը հրդեհի է վերածվում, խինդը՝ խանդի ու նախանձի, իսկ խենթը՝ տենդի: Թյուրիմացաբար մարդիկ ժամանակի մեծ մասը ծախսում են ոչ թե իմաստնանալու այլ երիտասարդ ու հրապուրիչ տեսք ձեռք բերելու վրա:
ԸՆԿԵՐՆԵ՛Ր, ԴՈՒՔ ՁԵԶ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴ ՀԱՄԱՐՈՒ՞Մ ԵՔ:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԸ:
Ես կարծում եմ, որ ես ժամանակակից հայ եմ:
Աշխատում եմ առողջ ապրել… ՀԱՅՈՑ ՀՈՂԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀՆԴԿԱՀԱՎ ԱՆՈՒՆՈՎ ԽԱՐԱՆԱԾ ՄԵՅԴ ԻՆ turkey ՊԻՏԱԿՈՎ ՀԱԳՈՒՍՏ ՉԵՄ ԿՐՈՒՄ, չեմ խաբում, չեմ վախենում ու նմանակում. ինքնատիպ եմ , ինքնասեր, բարեհաճ, կենսուրախ ու զգոն:
Այո զգոնությունը մեր ժամանակի առաջնային անհրաժեշտությունն է:
Անելանելի պայմաններում զգոնությունը կորցրած հայերը դարձել են, ժամանակին աշխարհի ուղեղին կպած՝ օսմանյան հնդկահավի անվամբ պիտակներով ներկրվող համաճարակի սպառողները:
Այս անհանգստությանը հիմք հանդիսացող արկածների մասին կգրանցեմ հարմար ժամանակ գտնելու դեպքում. առայժմ՝ այսքանը:
ՀԱՅԵՐ ՋԱՆ, ԽՈՒՍԱՓԵՔ ՄԵՅԴ ԻՆ TURKEY-Ի ՀԱՐՈՒՑԻՉԻՑ:
LIANA
1 քննարկում
Արաքսյա