ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 11, 2010 23:36 - 1 քննարկում

Բլոգերները գրում են…Պատերազմները չեն ավարտվել

Պատերազմները չեն ավարտվել
[info]gavareci
September 5th, 17:58
Կամավոր չես կերակրի
սեփական բանակտ,
պարտադիր կկերակրես
թշնամուդ բանակը

Իրականություն և փաստ է, որ հայ-ադրբեջանական պատերազմը չի վերջացել, կա փխրուն, ցանկացած ժամանակ խաղտվող զինադադար: Մենք հայերս, այս փաստի մասին շատ հաճախակի ենք մոռանում: Չխորանալով պատմության “ընդերքը” նշեմ, որ պարծենալու չափի ենք հասցրել այն փաստը, որ այսինչ պետության, այնինչ զինված ուժերում եղել և կռվել ու զոհվել են այսքան հայեր:

Ես ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել հետևյալ անվիճելի փաստի և դրանից բխող եզրակացությունների վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945թթ) հայ ժողովուրդը, որը ընդամենը 2.0 միլիոն էր, ռուսական, այսինքն խորհրդային բանակին տվեց ավելի քան 500 000 զինվոր (շարքայինից մինչև մարշալ), որից տուն չվերադարձան, ավելի ճիշտ զոհվեցին 250 000, այսինքն կեսից ավելին: Եվ այդ զոհերը ազատագրեցին Վլադիկավկազից-Ստալինգրադից-Մոսկվայից-Լենինգրադից մինչև Բեռլին, բայց հայկական պետության համար անգամ մեկ սանտիմետր չազատագրեցին: Վարդանանց պատերազմից հետո “կերտեցիքն” երկրորդ բարոյական հաղթանակը, ում համար պարզ չի: Ես այն կարծիքին ու համոզմունքին չեմ, որ Խորհրդային Հայաստանը կարող էր չկռվել: Եթե չկռվեր, Ստալինն անձամբ սրի կքաշեր ողջ հայությանը, սա այլ խոսելու թեմա է:

Այսօր Արցախ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով մենք զոհեր ենք տալիս և օրինական հարց է առաջ գալիս. Երբ զոհ ենք տալիս ու այդ զոհի գոնե մարմնի չափով հող չենք ազատագրում, ուրեմն այդ զոհը “անիմա՞ստ է” և դժգոհությունները “տեղի՞ն”: Բայց հայերս լավ չենք հասկանում, որ պատերազմը շարունակվում է ու զոհեր դեռ կլինեն անկախ մեր ցանկությունից:

Այսօր հայության թիվը կազմում է շուրջ 10 միլիոն և մենք աշխարհից պահանջ ունենք, պատմական հայրենիքը վերականգնելու պահանջ…
Ադրբեջանը մեզ ամեն օր Քուռ-Արաքս հովտի հայկական հողերի ազատագրման իրավունք է տալիս: Նվնվալու, զինված ուժերին մեղադրելու (տվյալ դեպքում նախարարին, որը անիմաստ է), սուտ բարոյականություն խաղալու ու կոկորդիլոսային արցունքներով խաղաղություն ուզելու փոխարեն, եկեք վերջ տանք այս վիճակին, ամրագրենք մեր ճակատամարտում տարած հաղթանակը և այդ հատվածով մեր սուրը փառքով դնենք պատյան: Եթե ոչ, այս լաց ու կոծը նշանակում է, որ հայ ժողովուրդը իր պետության ու իր ազգի համար պատրաստ չի կամավոր զոհվելու, իսկ օտարների համար, օտարների բանակում պատրաստ է “հերոսանալու”…

Եթե առաջին նախագահի ժամանակ հայտարարվում էր, որ Արցախյան պատերազմում ունեցել ենք 7000 զոհ, երկրորդը ընդհանրապես զբաղված էր թալանով և ոչ մի զոհից չէր խոսում, այսօր երրորդ նախագահը հայտարարում է, որ 30 000 զոհ ենք տվել և այդ ինչպես կլինի, որ Արցախը (երրորդ նախագահը Արցախ ասելով միշտ նկատի է ունենում ԼՂԻՄ-ը և դրա համար նա միշտ համաձայն է ազգակործան Մադրիդյան սկզբունքներին, ճիշտն ասած ինձ համար դա պարադոկս է) տանք թշնամուն. այստեղ գոնե հարցադրում կա, թեկուզ ոչ լրիվ: Ես հարցնում եմ, այդ ինչո՞ւ խորհրդային ճակատում “պատրաստակամորեն” զոհեցինք 250 000 ռազմիկ ու չազատագրեցինք ոչ մի թիզ հայկական հող, իսկ այսօր պատրաստ չենք պաշտպանելու մեր ռազմիկների արյան և կյանքի գնով ազատագրած տարացքները և ինչո՞ւ պատրաստ չենք նոր տարածքներ ազատագրելու: Մի թե նորից չենք հասկանում, որ եթե մենք չազատագրենք մեր պատմական հայրենիքը ու ամեն օր չարդարացված զոհ տանք, ապա կկորցնենք Արցախը, որը նշանակում է կորցնել Հայաստանը: Ու աշխարհի տարբեր անկյուններում կուչ եկած կմտմտանք, այս ինչո՞ւ այսպես եղավ: Եղավ, որովհետև գլխավորը երկրորդականից չենք տարբերում, եղավ, քանի որ հայրենիքին ծառայելու փոխարեն ծառայում ենք օտարին, եղավ, քանի որ ունենք տխրահռչակ ասացվածք. “որտեղ հաց, այնտեղ կաց”, եղավ, քանի որ միասնական ու միանպատակ չենք և այսպես շարունակ… Յուրաքանչյուր հայ մեղքը իր մեջ փնտրելու փոխարեն, այն փնտրում է անպայման ուրիշի մեջ, այ դրա համար էլ այսպես է լինում…
Եկեք մեկ անգամ զոհվենք հանուն հայրենիքի ազատագրման և ոչ թե հանուն բարոյական հաղթանակի, որը սին է չկա բարոյական հաղթանակ…

Մերօրյա փառապանծ ռազմական գործիչ գեներալ-լեյտենանտ Նորատ (Տարոն) Տեր-Գրիգորյանը մեզ կոչ է անում (04.09.2010թ թիվ 93 Голос Армении) նախապատրաստվել պարտիզանական պատերազմի ի նկատի ունենալով Արցախի դիրքը: Ես կարծում եմ, որ մեզ պարտիզանական պատերազմ պետք չէ, մեզ պետք է մի վերջին վճռական ճակատամարտ և Բաքվում կծածանվի հայկական եռագույնը, եթե մենք կռվենք անյպես, ինչպես կռվում էինք օտարների համար, օտարների բանակում…

Այսօր Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախագահը ի լուր աշխարհի պետք է հայտնի, որ եթե Ադրբեջանը վերջ չտա զինադադարի խախտմանը, ապա հետագա պատասխանատվությունը ընկնում է իր վրա, մենք չենք ների մեր անմեղ զոհերի արյան կորուստը:

Իսկ ՀՀ Նախագահը պետք է հայտարարի, որ ինքը որպես զինադադարի միջնորդ կողմ կդադարեցնի բանակցությունները Ադրբեջանի հետ:

Իսկ ողջ աշխարհասփյուռ հայերս պետք է հայտարարենք, որ սատար ենք արցախահահայությանը, այն հայությանը, որը միշտ ազատատենչ է ու անկախ:

Այս է մեր այսօրվա հրամայականը: Կրկնում եմ, որպեսզի անիմաստ զոհեր չտանք ու չմրթմրթանք թե ում համար և ինչի համար: Հայրենիքի համար, գալիք սերնդի համար, ահա մրթմրթացողներին պատասխան:

Հ.Գ. Այս թեման իմ մեջ է իմ ողջ գիտակցական կյանքում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
Oct 12, 2010 1:27