ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 11, 2010 23:38 - 1 քննարկում

Բլոգերները գրում են…Զիճելու ոչինչ չունենք

Զիճելու ոչինչ չունենք
[info]gavareci
September 14th, 18:01
Ի հարկե, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր տեսակետը, կարծիքը կամ վերլուծական իր դիրքորոշումը հայտնելու ու պաշտպանելու, այստեղ չկա երկրորդ կարծիք:

Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար Վ.Սարգսյանը (հոդվածից չի երևում դա հ/կ է, թե պետական կառույց, որպեսզի որոշենք, թե քամիները որտեղից են փչում) առաջ է քաշում ԼՂՀ հարցի այսպես կոչված խաղաղ կարգավորման իր տարբերակը, որի իրավունքը նա ունի, որպես մարդ: Բայց ինձ հետաքրքրում է, այդ մարդը մտածում է որպես հայ, թե մտածում է որպես այսպես կոչված աշխարհի քաղաքացի:

Մենք աշխարհին չենք “կարողանում” ապացուցել, որ թուրքերը մեզ հայրենազրկել են շուրջ 700 տարի և այսօր էլ շարունակում են իրենց պանթուրքիզմի քաղաքականությունը: Իսկ մեր հարգարժան պարոնը ձեռքը մեկնում է և օգնություն է խնդրում ոչ ավել, ոչ պակաս թուրքից, ղազախից, մոնղոլից, որոնց պապերն են մեզ հայրենազրկել (օձից օձ է ծնվում)…

Դե եկ Վարդապետ ու մի խենթանա…

Ցանկացած հայ մարդ գիտի, որ հայերս ԼՂՀ խնդրի լուծման միայն մեկ տարբերակ ունենք, այն է` պատմական հայրենիքը հայերով վերաբնակեցնել և վերջ:

Այս պարոնը համաձայն է, որ արյունով ազատագրած պատմական հայրենիքի մի փոքր կտորը հանձնենք մեր դարավոր թշնամուն:
Ես համաձայն եմ, որ կարծիք հայտնեն նրանք, ովքեր իրենց մեջ չունեն ճորտի ու ստրուկի հոգեբանություն: Կարծիք պետք է հայտնի ներքուստ ազատ և ազատածին մարդը, հատկապես ազգային հարցերի վերաբերյալ: Այս պարոնը կրկնում է մեր ազգի դարավոր սխալը` հույսը մեր վրա դնելու փոխարեն, խնդրում, աղաչում է ուրիշին, որ մեր փոխարեն լուծեն մեր հարցերը: Դե նրանք էլ լուծել ու լուծելու են, ելնելով իրենց ազգային շահերից:

Վերջ տվեք մեղքը ուրիշների մեջ փնտրելու արատավոր սովորությունից: Մեղքը թաղված է մեր մեջ, այն փնտրեք մեր մեջ: Այդ երբվանի՞ց է, որ հաղթողը խնդրում է պարտվողին: Այս ի՞նչ նոր հոգեբանություն է սերմանվում մեր գալիք սերնդի մեջ: Հաղթողը պահանջատեր է և ոչ թե խնդրող:

Փառք աստծո չկան փողզիճող կոմունիստները, որոնք հրապարակ նետեցին փողզիճում հիմար բառակապակցությունը: Նրանց փոխարինեցին այսպես կոչված “լիբերալ դեմոկրատները” նույն կարգախոսով, որի համար դուրս նետվեցին արենայից: Չնայած նրանց փոխարինողները ավելի ապիկար գտնվեցին մեր ազգային շահերի ամրապնդման գործում, բայց երբեք ուշ չի սխալները շտկելու համար: Չնայած շատ թանկ ենք վճարելու սխալները ուղղելու համար:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մենուա
Oct 12, 2010 6:13