ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, October 7, 2010 12:29 - 51 քննարկում

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԺԱՄԸ 8:45 ՍՏԵՓԱՆ ՔԻՐԵՄԻԴՋՅԱՆԸ 101 ԱԶԱՏՈՒՂՈՒՄ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻ. ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈԽԱՆՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ։

Առաջին տեղեկատվությունը ստացա Հոկտեմբերի 7ին, ժամը մեկին։

Լոս Անջելեսի ժամանակով 4:25 pm ստացա հետեւյալ տեղեկատվությունը.

Ստեփան Քիրեմիդջյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ.

մարմնի տեսանելի մասերում վնասվածքներ չկան.

կատարվում են ռենտգենային քննություններ ներքին՝ անկանխատեսելի վնասվածքներ փնտրելու նպատակով.

Նոր հաղորդագրություն. 9:22 pm.

Ստեփան Քիրեմիդջյանը այժմ գտնվում է ավելի կայուն վիճակում.

բժիշկների խորհրդով, առաջիկա օրերի ընթացքում պետք է կատարվեն հավելյալ բուժ քնություններ.

* * *

Վթարի վերաբերյալ ոստիկանական զեկուցագրից.

Ստեփան Քիրեմիդջյանը վտանգելով իր կյանքը, իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեքենայի մուտքը դեպի ազատուղի, որի հետեւանքով տեղի կունենար մեծ աղետ.

Իր վրա վերցնելով այդ մեքենայի հարվածը` շեղելով այդ մեքենային, իր մեքենան ջախջախվել է:

* * *

Բարի լուր, Շաբաթ 9 Հոկտեմբեր 2010 3:26

Ստեփան Քիրեմիդջյանը գտնվում է վիզիկապես առողջ վիճակում։

Բժիշկների խորհրդով նշանակված թերապիայից հետո նա շուտով կմիանա մեզ։



51 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արաքսյա
Oct 7, 2010 12:43