ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 4, 2010 1:21 - 1 քննարկում

Թուրք միասեռական ազգայնականը մամուլի ասուլիս է կազմակերպել

Հոկտեմբեր 03, 2010 | 10:41

Թուրքական «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հայկական Անիի Մայր տաճարում նամազ անելուց հետո այցելել է Իգդիր, որտեղ կրկին հանդես է եկել հակահայկական հայտարարություններով եւ քննադատել թուրքական իշխանությունների քաղաքականությունը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  ազգայնական կուսակցապետը այցելել է հայ-թուրքական սահմանին՝ Ալիջանի անցակետին (Մարգարայի դիմաց) եւ մամուլի ասուլիս կազմակերպել։  Բահչելին  քննադատել է Էրդողանի կառավությանը՝ հայերի սիրտը շահելու համար ադրբեջանցիներին նեղացնելու համար եւ նշել. «Թուրքական իշխանությունը Ադրբեջանի մեր եղբայրների հետ հարաբերությունները վտանգավոր փուլ են մտցրել։ Ես ուզում եմ, որ ադրբեջանցի եղբայրները հիշեն՝ մենք միշտ իրենց կողքին ենք։ Մենք թույլ չենք, տա, որ Ադրբեջանի դեմ որեւէ քայլ արվի»,-նշել է թուրք ազգայնականը։

Ըստ Դեւլեթ Բահչելիի՝ իրենք երբեք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատի, մինչեւ հայերը դուրս չգան «բռնազավթած» հողերից։ «Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժամանակաշրջանից հետո այդ սխալները կուղղվեն»,-ամփոփել է իր խոսքը «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարինե Հայրապետյան
Oct 4, 2010 13:21