ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, September 27, 2010 17:10 - 4 քննարկում

Բարև Սվետիկ, դու ինձ հնարավոր է հիշես…

(ՀՀՇԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ_)

Բարև Սվետիկ, դու ինձ հնարավոր է հիշես, հնարավոր է ոչ, դա էս պահին էական չէ:
Այն ինչի մասին դու գրել ես, հիմնականում այդպես է, բայց ոչ ամբողջովին: Խոստովանում եմ, որ ես էլ 90թ-ին ճիշտ այդպես էի մտածում ու համոզված էի, որ այդպես էլ կա: Բայց ժամանակները եկան ու ապացուցեցին, որ մենք` Անկախության համար պայքարի դուրս ելած նվիրյալներս, իրոք ներքաշվել էինք մի շատ ահավոր ու կեղտոտ խաղի մեջ: Ժամանակները եկան ու մշուշված պատկերը հստակեցրեցին, մեզ ավելի տեսանելի դարձրին, թե որքան շատ էին մեր մեջ խծկված կգբ-ական գործակալները:

Այ դու հիշեցնում ես ձեր, այսինքն` Սամվելի ջոկատի դեմ ելած խուժանին, դու անունը չես տալիս, ես կտամ` «Կծան Միշան» էր, որ իր` սովետական ժամանակների կրիմինալից հավաքված բանդա էր: Այո դու ճիշտ ես, այդ բանդան ղեկավարվում էր Կառլեն Թորոսյանի կողմից: Բայց այն տարիներին, ոմանց հաջողվել էր մեր մեջ ներարկել, որ Կծանը ՀՀՇ-ի կողմից է ուղորդվում: Այո, ՀՀՇ-ում էլ շատ սրիկաներ կային, բայց ես հազար անգամ վերհիշելով ու մեկ առ մեկ վերլուծելով անցիալը, համոզվել եմ այն բանում, որ կգբ-ական խլուրդները հավասարապես խծկվել էին մեր` Ազգային ազատագրական պայքարին դուրս եկածներիս մեջ: Լիներ դա ԱԻՄ, Արտաշատցի Սամվելի ջոկատ, ՀԱԲ թե ՀՀՇ… Ես ամենևին պատահական չեմ համարում իտալական դուբլոնկաներով բարձված այդ վագոնի Արտաշատում հայտնվելը, դրա պատճառով տեղի ունեցած անցանկալի դեպքերը («Ճարտարապետների տան» նկուղ-ճաշարանում ես մասնակցել եմ այդ առիթով Աշոտ Նավասարդյանի հրավիրած հավաքին)… Պատահական չեմ համարում ոչ միայն Գեղազնիկի Չաուշի մահը, այլ նաև խիստ կասկածում եմ, որ Գդլյան Հարութը ազերիների գյուլեքից խփվեց: Ով ի դեպ, կարող էր և Գյումրիից վերադարնալիս սպանվել, եթե մեքենայի մեջ Սոսի հետ տեղերը չփոխէին:
Պատահական չեմ համարում, որ արյուն լվա գլուխներով ղարաբաղցի մի քանի տասնյակ փախստականներին, միանգամից հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, նախ Ազատության Հրապարակ բերվեցին մեզ ցուցադրելու համար: Որ հետո ինչ որ մեկը հարթակից մեզ զինվելու կոչ աներ, ու ամենևին էլ պատահական չէր, որ այդ կոչից հետո, մեր երբեմնի թվացիալ ընկերները, իրականում մեր մեջ խցկված կգբ-ական խլուրդները ինֆորմացի հասցրին, թե որ գործարանի պահակակետերում, որ քաղմասում կամ զորամասում զենք ու զինամթերքներ կան: Նայլոտները մենք անվանում էինք զենքերի ազգայնացում, բայց մտքներովս չեր անցնում, որ ԿԳԲ-ի սցենարով մի մեծ թատրոնի էինք մասնակցում… Դու հիշեցնում ես Երասխի կռիվը, որի մասին լուրը ստացանք որ ազերիները Սադարակի կողմից Երասխավանի վրա են հարձակվել: իսկ հիշում ե՞ս, որ այդ նույն կռվի կապակցությամբ, մեզ տարբեր տեղերից լուրեր էին հասնում, որ Երասխի նախօրերին Ադրբեջանում էլ են բազմաթիվ նայլոտներ կազմակերպվել: Ու որ նրանց էլ ահազանգեր էր հասել, թե իբր հայերս ենք երասխի կողմից հարձակվել ու գինու գործարանի կողմի բլուրներից սադարակի կողմն ենք կրակոցներ սկսել… Կիրովականցի Վահանին գերությունից վերադարձնելու օրը, Աշոտ Նավասարդյանը թորքերի հետ զրույցից հետո համոզվել էր, որ իրականում ոչ նրանք էին հարձակվել, ոչ մերոնք, այլ թե էն կողմ թե մեր կողմ կրակողները բլուի վրա դիրքավորված, մեր մեջ խցկված ու մեզ իրար կպցնող սովետական բանկն էր:
Մոսոյի մարմինը դեռ Երևան չհասած, լուր տարածեցին թե ՀՀՇ-ի արածն էր, բայց այդ օրը ՀՀՇ-ն էլ զոհ տվեց: ՀՀՇ-ի անուն վարքաբեկվում էր նույնքան, որքան որ մյուսներին: Երասխավանում տեղի ունեցած պատասխանատուն, այդ օրերին սահմանից շատ ավելի հեռու գտնվող Վազգեն Սարգսյանը չէր, Վազգեն Մանուկյանն էր: Ազատության հրապարակում մեզ զինվելու կոչ անողը Լևոնը կամ Վանոն չէին, Մանուչարյան Աշոտն էր: ԿԳԲ-ի չաստից, իբր մեր ազգայնացրած զենքերի կազմակերպիչը ՀՀՇ-ն չէր, Կծանից ոչնչով չտարբերվող Խուճուճ Գոքորն էր՝ Արամազդի, Արծրունի (տեր տերի) ու Հայրիկյանի «պահաջով» կգբ-ից իրեն կցված, իբրև վարորդ Մակարյան Հակոբն էր: Նոյեմբերյանի կռիվ մոգոնողը ՀՀՇ-ն չեր, էլի Տերտերն էր, որ Սևոյան Հենդոյին գերի թողեց, եկավ ՀԱԲ-ին ու մյուսներին տարավ գցեց ռուսների թիրախը: ԱԻՄավանում էլ էդքան տղա կորցրին, տանողը էլի ՀՀՇ-ն չէր, Արամազդն էր: Մոսոյի դիահերձման ժամանակ մեր ներկայացուցիչն էլ Արամազդն էր, ՀՀՇ-ն չէր:

Հարգելի Սվետա, թող տպավորություն չստեղծվի, թե իմ այս պահի նպատակը, ՀՀՇ-ի պաշտպանությունն է, ես էլ չեմ սիրել ՀՀՇ-ին, բայց ժամանակները ու դրանց ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը հստակ խոսում են այն մասին, որ ՀՀՇ-ում էլ, մեր մյուս կազմակերպությունների նման, վխտացել են կգբական ագենտնրը: Հանձինս Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի ու էլի թաքնված կամ բացահայտված ռուսական ագենտներ:

Հարգանքներով` Վահագն Ղուկասյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահագն Ղուկասյան
Oct 13, 2010 12:07