ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, September 27, 2010 9:20 - 12 քննարկում
ՀՀ նախագահը կաթողիկոսի բռան մեջ…
Օրերս լսեցի մի հավաստի աղբյուրի տրամադրած լուրը, որով տեղեկացվում էր, որ ՀՀ նախագահականում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը անսպասելի բոլորի համար սկսել է դժգոհել Կաթողիկոսից, որը «պադստավկա» է արել ՀՀ պրեզիդենտին: Խոսքն այն մասին է եղել, որ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի «խնդրանքն» հարգելով, հայոց Վեհափառը դիմել է Սերժ Սարգսյանին, որպեսզի Հայաստանը ադրբեջանական կողմին վերադարձնի հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մուբարիզ Իբրահիմովի դիակը: Կաթողիկոսը այս մասին տեղեկացրել է Ռուսիո պատրիարքին, որ «առաջադրանքը» կատարված է ու այժմ պետք է սպասել Հայաստանի նախագահի որոշմանը: Իսկ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին այս հարցով դիմել էր Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Վեհափառ Հայրապետը ադրբեջանցի հրոսակի դին վերադարձնելու ուշացման համար մեղադրել է ՀՀ նախագահին ու արդարացել, որ իրենից սպասվող ամեն քայլ արել է, մնացածը նախագահի գործն է, հետեւաբար ստացվում է Ռուսիո պատրիարքի եւ միջազգային կազմակերպությունների հետագա ճնշումներն էլ ուղղված են լինելու ՀՀ իշխանություններին` դիակը պահելու ու չվերադարձնելու համար:
Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը սրտնեղել է, թե Վեհափառը շատ է խառնվում իրեն չվերաբերող հարցերին, բիզնեսին, պետական կադրային հարցերին, մեռելոցների պատրվակով տեղաշարժում աշխատանքային օրերը: Նիստին մասնակից ազդեցիկ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Վեհափառ Հայրապետի օր օրի ակտիվ քաղաքական գործունեությունը բարձր է գնահատվում հոգեւորականների շրջանում, իսկ ՀՀ նախագահի իմիջի առումով բացասական ազդեցություն է ունենում երկրում եւ նրա սահմաններից դուրս, քանի որ այս կաթողիկոսը հարգանքի ցածր նշաձող ունի հավատացյալների մոտ:
Նիստին այս ամենը ուշադիր լսել է ապարանյան կլանի պարագլուխ, ՀՀ գլխավոր դատախազը եւ խոստացել խոսել Կաթողիկոսի հետ ու զսպել նրա հետագա ակտիվությունը:
Այս լուրը լսելուց անմիջապես հետո հիշեցի մեր Պապ Թագավորի դառը ճակատագիրը…
Ունենալով ազգային գործիչի փայլուն ընդունակություններ` նա գիտակցում էր, որ առանց կենտրոնացված կառավարման եւ կարգ ու կանոնի Հայաստան Աշխարհի անկախությունը երկար չի գոյատեւի: Պետության սահմաններն ամրապնդելով, Պապ Թագավորը միաժամանակ ձեռնարկեց մի շարք կարեւոր բարեշրջումներ: Լավ պատկերացնելով իր ժամանակաշրջանում եկեղեցական համակարգի վնասարարությունը պետության համար, Պապ Թագավորը ձեռնամուխ եղավ չեզոքացնելու նյութապաշտ դարձած եկեղեցու տնտեսական եւ քաղաքական իշխանությունը: Նա կրճատեց վանականների թիվը՝ նրանցից առողջներին
պարտադրելով անցնել ռազմական ծառայության: Վերացվեցին վանականներին տրված բազմաթիվ անիմաստ արտոնություններ: Պապը փակել տվեց Ներսես Կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետության միջոցներն ու լցված էին ձրիակերներով: Վերացվեցին կուսանոցները: Բոլոր կույսերին Պապն ամուսնացրեց՝ մեծապես նպաստելով ազգի բազմացման գործին: Եկեղեցուց խլվեցին նրա կալվածքների մեծ մասը, վերացվեցին բնակչությունից գանձվող տասնորդն ու պսակադրության հարկը: Շնորհիվ եկեղեցապատկան հողերի կրճատման, հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները և դրանք ծախսել բանակի կարիքների համար: Բնական է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը, Պապը չէր կարող գովերգվել նրա կողմից: Եկեղեցին համագործակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ՝ համակված կղերական ատելությամբ, հայոց արքայի դեմ կատաղի, անհաշտ եվ վարկաբեկիչ պայքար սկսեց…
Ստացվում է, որ մեր այսօրվա տերտերների բանակն իր “հոգեւոր” առաջնորդի գլխավորությամբ ներսից փլուզում է հայոց պետության հիմքերը, ինչպես ժամանակին կղերականները զոհաբերեցին հզոր պետություն կառուցող Պապ Թագավորին` հանուն իրենց նյութապաշտության: Այսօրվա Գարեգին Բ-ն հանդիսանում է ոչ միայն Հայաստանի օլիգարխ հզորներից մեկը, որն իր կամայական ուղղություններն է տալիս երկրի ներքին քաղաքական դաշտում, այլ նաեւ ՀՀ նախագահի փոխարեն որոշումներ է կայացնում արտաքին քաղաքականության մեջ: Հետեւաբար նորից վտանգված է մեր անկախությունը, քանի որ մեր օրերի կաթողիկոսը պահանջում է ՀՀ նախագահից անհապաղ վերադարձնել ադրբեջանական ազգային “հերոսի” դիակը, որը վերջին ժամանակներս խորհրդանիշ է դարձել մեր դարավոր ոսոխի համար: Իսկ ցավալին այս պատմության մեջ այն է, որ հայ կոչված կաթողիկոսն արդեն խոսք է տվել ե’ւ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, ե’ւ մեր ոսոխի ռազմատենչ հոգեւոր առաջնորդին, որ դիակը կհանձնվի ադրբեջանական կողմին: Հլա թող փորձի Սերժ Սարգսյանը չկատարել Վեհափառ Հայրապետի հրամանը… Պապ Թագավորի ճակատագրի կրկնությունը կա ու կա:
Վրեժ Պապյան
12 քննարկումներ
Արամ Մկրտչյան