ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 25, 2010 10:36 - 2 քննարկում

Արիա-քրիստոնեությունը “Էկումենիկ Ուղեգծի” փոխարեն

Սիրելի Հայ Քրիստոնյա. Գրել է ՀԱՄ
07-06-2010
Կցվածը Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջարկն է ապահովելու Հայ ազգի առաքելությունը, հավերժությունը:

Հայ ազգի գոյությունը վտանգի տակ է, մեծավ մասամբ նաեւ առաքելական եկեղեցու էքումենիկ շարժման անդամակցության պատճառով, որը միայն գլոբալիզացյայի քող է, առաջ քաշելու մեկ աշխարհային կրոն մեկ աշխարհի գաղտնի կառավարության համար:

Հայաստանն այսօր կործանվում է, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական եւ օտարաստեղծ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին ազատելու համար:

Այս է այն ազգային եկեղեցին, որին դու միշտ հավատացել ես, որ փրկել է ազգին` երբ մենք պետականազուրկ էինք: Դու տեղյա±կ էիր իրենց այդ շարժման միանալու մտադրությունից և ցանկությունից:

Շատ հավանաբար ո’չ, եկեղեցին երբեք չի հարցրել քո կարծիքը: Կներես, բայց դու երբեվիցէ հանդիպե±լ ես մի գայլի, որին մտահոգեր ոչխարի կարծիքը:

Բայց դու ոչխար չե’ս: Դու ՀԱ’Յ ես: Ոտքի կանգնի’ր և նրանց հաշվետվության ենթարկիր: Ստիպի’ր որ հրաժարվեն այդ շարժումից: Օգտագործի’ր իրաւունքդ:

Իրականում եկեղեցին երբեք չի փրկել ազգին, ազգն է փրկել եկեղեցուն: Միշտ: Ամենուրեք:
Ի±նչ ես անելու: Սպասելու± ես որ մի անգամ էլ Հայաստանը քանդեն` մի վերջին անգամ դա անելով: Կամ դեռ մտահոգված ուզում ես իմանա±ս թե Օբաման երբ է հնչեցնելու “ցեղասպանություն” բառը…

Ի±նչ ես շահելու, եթե համայն աշխարհը ճանաչի ցեղասպանությունը… բայց Հայաստանը կորչի:

Որոշումը քոնն է: Մի’ թող որ փախչեն այս ոճիրով: Գործի անցի’ր: Հիմա’:

Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ
Երեւան , Հայաստան

* * *
Հայկական տեսանկյուն

Արիա-քրիստոնեությունը` որպես հավատադարձի հիմք

Մեկ անգամ չէ, որ հարցրել են, թե ինչու՞ է ՀԱՄ-ը առաջադրել արիա-քրիստոնեության տարբերակը: Հարցնողները եւ՛ քրիստոնյաներ են եւ՛ հեթանոսներ: Հասկանալի է, որ յուրաքանչյուրն իր մտահոգության տեսանկյունից է հարցը տալիս, ի՞նչ է դա՝ արիա-քրիստոնեությունը:

Պատասխանը միշտ եւ ուղղակի մեկն է: ՀԱՄ-ը առաջարկում է հայությանը կանոնակարգված հոգեւոր վերադարձ դեպի իր արմատները, ծագումը, որն ակնկալում է նախ եւ առաջ ազատագրվել հուդա-քրիստոնեությունից: Իսկ դրա ներկայիս լավագույն տարբերակն էլ հենց արիա-քրիստոնեության ձեւավորումն է:

Այսինքն՝ եթե Հայ առաքելական եկեղեցին իր կառույցը համարում է հայկական, իսկ հայ քրիստոնյայի հավատը հայակենտրոն, ապա առնվազն պետք է հրաժարվի “Հին կտակարան”-ից եւ հրեաընտրյալության ու հրեապաշտության բոլոր դրսեւորումներից: Այլապես Հայ առաքելական եկեղեցու “հայ” կոչվելը սին է եւ վտանգավոր…

Իսկ Հայ եկեղեցին ոչ միայն չի ազատվում “Հին կտակարան”-ից, Եհովա աստծու պաշտամունքից, այլեւ լսել անգամ չի ուզում այդ մասին: Ավելին՝ անդամագրվելով էկումենիստական շարժմանը, վերստին հավաստել է իր հետեւորդների (հայ քրիստոնյաների) ցածրակարգությունը Եհովայի ընտրյալ հրեաների նկատմամբ:

“Էկումենիկ Ուղեգիծ” միջեկեղեցական փաստաթղթում հստակորեն ասվում է. “…Հանձնարարում ենք եվրոպական եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ արարչագործության պահպանման համար” եւ այդ նպատակով փաստաթղթում ամրագրված է, որ “Հրեականության հետ միասնությունը պետք է խորացնել”: Իսկ այդ միասնությունը սա է. “Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն “Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետեւ Աստուծո պարգեւներն ու կոչումը անդառնալի են” (Հռովմ.ԺԱ-28-29): Նրանք ունեն “որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոս” (Հռովմ.Թ-4-5): Մենք պախարակում ենք եւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն”:

Սա է այն մեխը, ինչը կարեւորվել է “Էկումենիկ Ուղեգիծ”-ում, այսպես վերահաստատվել է “Հին կտակարան”-ի հրեապաշտական քաղաքականությունը, ինչը, չգիտես ինչու, քրիստոնեության մեջ կրոնական բացարձակ ճշմարտություն է համարվում: Տարբեր ազգեր, որ որեւէ պատճառով ընդունել են քրիստոնեությունը, որպես “սեփական” կրոն, դարերի ընթացքում կամաց-կամաց հեռու էին մնում հրեաընտրյալության դոգմաներից եւ հնարավորինս քիչ էին արծարծում Եհովա անունը (առավելապես Քրիստոսի անունն են արծարծում): Սիոնա-մասոնական հուդայական “աշխարհի տերերը” չէին կարող այս փաստը չնկատել եւ “Հին կտակարան”-ի իրենց “աստվածային” առավելությունը վերականգնելու համար էլ տասնյակ տարիներ առաջ բստրեցին այս էկումենիկ շարժումը…

Եվ այդ փաստաթղթում ակնհայտորեն կարեւորված է. “Խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցիների թե՛ քարոզչության, թե՛ դասավանդության, թե՛ վարդապետության եւ թե՛ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել: Պարտավորվում ենք՝ – Մերժել եկեղեցու եւ հասարակության մեջ հակասեմական ու հակահրեական բոլոր ձեւերը: – Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ եւ աշխուժացնել դրանք: Պարտավորվում ենք՝ – Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլեւ եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել: – Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել, – Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել: Պարտավորվում ենք՝- Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնություններ, ինչպես նաեւ հարցերի խաղաղ լուծման ձեւը պաշտպանել, Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե՛ եկեղեցու եւ թե՛ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը”:

Այսպիսով, “հայ” եկեղեցին հրեական սին ընտրյալության (սիոնիզմի հիմք հանդիսացող) գաղափարը ոչ միայն ցեղամոլական կամ ազգայնամոլական չի դիտում, այլեւ՝ ընդունում է նրանց կեղծ բացառիկությունը: Ինչ է դուրս գալիս. այն, որ “էկումենիզմ”-ով ու “եհովական”-ությամբ տառապող Հայ առաքելական եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ուս-ուսի տված պայքարելու է Արարչական Ծագմամբ Հայ Ազգի եւ Արարչածնության Օրրան Հայկական Լեռնաշխարհի պաշտպանների դեմ` նրանց համարելով ազգայնամոլներ ու հակահրեաներ կամ հակասեմիտներ…

Ի սկզբանե քրիստոնեությունը մահ ու ավեր է սփռել Հայքում եւ Հայոց հոգիներում, իսկ այժմ իր դիրքորոշմամբ վերջնական կործանման է տանում հայությանն ու մարդկությանը: Հայ եկեղեցի կոչվածն այլեւս խաբկանք է, օտարադավան աղանդավորական հիմնարկ (ի՞նչ տարբերություն այս դեպքում “Եհովայի վկաներ”-ից), եւ դարձը՝ դեպի արիականություն-հայկականություն, հոգեւոր ու մարմնական փրկության միակ ելքն է…

Այստեղ է, որ օգնության կարող է գալ արիա-քրիստոնեությունը, ինչը հնարավորություն է տալիս քրիստոնեադավան հայերին մնալ Քրիստոսի հետեւորդները, բայց հավատի մեջ` հենվել Հայոց արմատներին, ծագմանը, առաքելությանը եւ հայրենիքի գաղափարին: Սակայն սա ՀԱՄ առաջարկած փրկության տարբերակը չէ, իրական փրկությունը Հայոց հավատի, Հայ Աստվածների պաշտամունքի վերականգնումն է՝ Արարչակարգին վերադառնալը…

Քրիստոնեությունը միայն բռնությամբ մտնելով չբավարարվեց, հիմնահատակ ավերվեցին Հայոց արիական տաճարները, հինավուրց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության էության ու գիտակցության խորքերից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց ջարդարարները չէին էլ գիտակցում, որ ամեն բան կարելի է ջարդել-ջնջել, սակայն անջնջելի է Գենետիկ (ՏիեզերաԳեն) Հիշողությունը:

Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ սա էլ նպատակային է արվել…

Հոգեւոր-պատմա-մշակութային այս ցեղասպանությունը դեռ քիչ համարելով` մի շարք “պատմաբաններ” էլ փորձեցին ամրագրել, թե մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո… կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել Հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը, իրականությունը:

Հային իր ծագումնաբանական եւ հոգեւոր արմատներից կտրելու համար պետական, քաղաքական ու կրոնական դասակարգային մամլիչները դարեր շարունակ փորձում են մեռցնել մեր ուղեղներում հայոց իրական հավատքը: Այս ամենն այժմ առավելապես արտահայտում է տարբեր կրոնական գաղափարախոսությունների եւ հավատամքների հետ Հայ-արիականության հակադրումը:

Հեթանոսությունը փորձում են համարել հետամնացություն, արիականությունը՝ ծայրահեղականություն:
Մնում է հայտարարեն (թե չվախենային ունեցածը կորցնելուց՝ կասեին), թե հայ լինելն էլ ամոթ է… Արիականությունը (համաարիական հավատը) “թյուրիմացաբար” նույնացնում են հեթանոսության անցանկալի անկման՝ կռապաշտական ժամանակաշրջանի հետ:

Նախ՝ հեթանոս արտահայտությունը քրիստոնյաների ներմուծած օտարահունչ որակումն է ոչ քրիստոնյաներին (ինչպես ջհուդա-թալմուդականությունն է ոչ հրեաներին որակում գոյեր, ակումներ): Հեթանոսությունը (արիադավանությունը) միտումնավոր (նաեւ տհասության պատճառով) նույնացվում է կռապաշտության հետ:

…Այսօր քրիստոնեական (եւ այլ “գեր”կրոնների) արժեքային համակարգը նույնպես հասել (իջեցվել) է կռապաշտության մակարդակի, ուստի ազգերը մոտ ապագայում փնտրելու են նոր կրոններ-հավատներ: Այս դեպքում մենք՝ հայերս, գոնե պետք է պատրաստ լինենք կրոնական բնականոն կամ դավադիր անկումներին դիմակայելու, որն էլ կարող է կասեցվել հենց արիա-քրիստոնեության հաստատմամբ:

Կրոնների սին տեսությունների կործանումը իսկապես ժամանակի հարց է եւ հանպատրաստից լինելու դեպքում կարող է հոգեւոր ավերներ սփռել: Ինչպես ազգային պետության կործանումն է հանգեցնում մարդկային ու նյութական անձնական ու ազգային աղետների, այնպես էլ կրոնակործանումները վտանգավոր են հոգեւոր աղետի առումով…

…Արիական հզոր ցեղի մասնատումը տարբեր ազգերի, ժամանակի ընթացքում, ամենազանազան պատճառներով մոռացության մատնեց նրանց՝ մի ակունք-արմատից սերված լինելու հանգամանքը, եւ նորաստեղծ ազգերը (նաեւ՝ արհեստական, որոնք բնական ծագում չունեն եւ ընդամենը որեւէ տարածքի անվանումը կրելով “դարձան” ազգ-ժողովուրդներ), հետզհետե հեռանալով Արիական Սրբազան ու Ոգեղեն Պաշտամունքներից, “խորացան” երկրային կռապաշտության մեջ: Արիական հզոր ցեղի մասնատման այդ ամբողջ ժամանակաշրջանը (մի քանի հազարամյակ) պատմությունն արձանագրեց որպես հեթանոսական, իհարկե, իրեն բնորոշ պաշտամունքային ու հավատամքային վարդապետությամբ:

Եվ ուրեմն, արիականությունը (հայ-արիականությունը) նախահեթանոսական է (ինչպես կա նախաքրիստոնեական, այնպես էլ կա նախահեթանոսական ժամանակաշրջան): Ինչն էլ պետք է հայ քրիստոնյաներին ահազանգի, որ նրանք ոչ թե քրիստոնեությունից պարզապես վերադառնում են հեթանոսություն, այլ ԱՐԱՐՉԱԴԱՐՁ են կատարում դեպի իրենց նախա-նախա… Նախա-Հիմքը:
Ինչպես ծննդի եւ մահվան միջեւ է գոյատեւում կյանքը, այնպես էլ՝ Արիական ցեղի մասնատման եւ Արիական ազգ-ժողովուրդների առաջացման ընթացքում եղել-գոյատեւել է հեթանոսությունը:

…Հայ եկեղեցին ավեր-ջարդարարություններից հետո հիմնականում կառուցվեց հին ավանդույթների, տոների ու ծեսերի վրա՝ պահպանելով ազգային որոշակի արժեքներ (չկարողացան ԱԶԳԱՐՄԱՏԻՑ հանել դրանք), միայն օտար մարգարեներն ու մեռելները (սին ու “սուրբ” պատմությունները) սկսեցին մեզ համար հանկարծ ու սրբանալ, դոգմաներ դառնալ…

Ուստի, մաքրագործվելու համար գոնե այժմ շատ բան պետք չէ, անհրաժեշտ է հրաժարվել էկումենիստական կոչված սիոնիստական կրոնախեղ ուղուց, այնտեղ առկա որոշ նպատակային ու նվաստացուցիչ դրույթներից: Պետք է դեն շպրտել ջհուդա(մասոնա)-թալմուդական “Հին կտակարան”-ը՝ տեղը դնելով Հայոց Ծագման ու Առաքելության պատմությունը, Արարչական տեսությունը` Արարչակարգ-Տիեզերակարգը…

Եվ հայ քրիստոնյան գոնե կխոնարհվի ի՛ր պատմության ու առաքելության, ի՛ր ազգի ու հայրենիքի, ի՛ր նախնիների առջեւ: Հային ի վերուստ ծանոթ է Փրկչության (Հիսուս) ու Օծյալության (Քրիստոս) խորիմաստ խորհուրդը եւ, դրանք խարսխելով մեր պատմությանը, առաքելությանը (ոչ թե՝ հրեաների), հայության մի զգալի հատվածը իսկապես հայկականորեն կբռնի Արարչի հետ մերձեցման ուղին՝ մեզ համար միա՛կ ճշմարիտ ուղին…
ՀԱՄ-ը չի առաջարկում քրիստոնյաների պես ջարդուփշուր անելով հաստատել հոգեւոր “կարգեր”, արյունարբու կերպով վերջ տալ քրիստոնեությանը, ինչպես իրենք դա արեցին հեթանոսների նկատմամբ…
Քրիստոնեությունը, համենայնդեպս, ավելի քան 1700-ամյա մշակութային արժեք է ստեղծել նաեւ, որոշակիորեն խարսխված հայկական մշակույթին, ուստի՝ առաջարկում ենք վերանայել այդ կրոնում արծարծվող սին եւ օտար արժեքները (նաեւ՝ հոգեւոր), հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմությունները… ինչը նաեւ թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, դիմագրավել համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին: Այլ կերպ՝ հայերը պիտի ծնկի գան զուտ Հայկական Օծյալության հավատի, գաղափարախոսության, ճշմարիտ Փրկչության երեւույթի առջեւ:

Եվ ահա, մինչեւ Հայոց հավատին վերադառնալ-անցնելը, եւս մեկ անգամ առաջարկում ենք ստեղծել այսպես կոչված անցումային ԱՐԻԱ-ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅՈւՆ՝ առանց “Հին կտակարան”-ի, որի փոխարեն “Բիբլիա”-“Աստվածաշունչ”-ում Հայոց ամբողջական (նաեւ նախնական) պատմությունը կամրագրվի եւ Արարչագործության հիմք կնդունվի:

Իսկ երբ ազգովի ամբողջապես կթոթափենք այլապաշտության լուծը եւ առաջնորդվելով ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅԱՄԲ կընթանանք մեր ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՈՎ՝ ՀԱՎԵՐԺՈւԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ… այնժամ վերստին կդառնանք անպարտելի, կունենանք հզոր Հայկական Պետություն եւ զորավոր, հավատավոր ու միասնական Ազգ:

…Պետք է վերջապես ու այլեւս բացահայտ խոսել, որ Նոյը (պետք է հասկանալ, որ ներկայացվում է որպես մարդկության հավաքական կերպար) ոչ թե հանդիսացել է մարդկության նոր սկիզբը… այլ՝ իր Տապանով Համաշխարհային Ջրհեղեղից փրկվել է Հայկական-Արարատյան Լեռնաշխարհում, նրա հսկա բնիկների՝ Հայերի՝ Աստծո Որդիների՝ Մարդ-Աստվածների կողմից:

Իսկ եթե ավելի շատ խորանանք պատմության հորձանուտներում, կտեսնենք, որ Նոյի Տապանը միակը չի եղել… եւ Արարատյան հողում փրկվողներ էլի են եղել…

…Դառնալով ավետարանական ճշմարտությանը, մեջբերենք.
– Ավետարան ըստ Յովհաննէսի
Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին: Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան… ” (Յովհաննէսի Ա: 1-12):

Ուրեմն ըստ Հովհաննէսի, ոչ ոք ինքնաբերաբար չի փրկվում: Թող որոշեն “որոնք իր անուանը կը հաւատան”՝ կամ այս, կամ այն…Հիմա Ավետարանին հավատա՞նք, թե՞ Պողոսին որ իր Հռովմայեցիների ուղղված նամակում ասում է.
– Հռովմայեցիս
Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն “Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետեւ Աստուծո պարգեւներն ու կոչումը անդառնալի են” (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն “որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոս” (Հռովմ. Թ 4-5):

…Կարծում ենք՝ քրիստոնյան, մասնավորապես հայ քրիստոնյան պետք է հակված լինի հավատալու Ավետարանին, այլ ոչ թե Պողոսի մեկնաբանություններին: Հետեւաբար, Հիսուսի գալուստով հրեաների ընտրյալ աստծո ժողովուրդ լինելն ավարտվում է եւ ավարտվում է նաեւ “Հին կտակարան”-ի հեղինակությունը…

Այստեղ է, որ էկումենիստական հրեաընտրյալության նոր՝ մերօրյա փաստաթղթի դերը կարեւորվում է հուդա-քրիստոնյաների համար, իսկ հայ քրիստոնյաները հետեւելով Ավետարանին. “…ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ” տեսակետին, պիտի հասկանան, որ Քրիստոսի “գալուստը” երբեք կապված չէ հրեական ընտրյալության սին տեսակետի հետ:

Ավելին, եթե Քրիստոսը “Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ…”, (Յովհաննէսի Ա: 11-12): ապա “ստացվում” է, որ “ընտրյալ” հրեաները ոչ միայն չընդունեցին, այլեւ խաչեցին Քրիստոսին, իսկ հայ քրիստոնյաները Քրիստոս-քրիստոնեությունն առաջինն ընդունեցին 301թ.-ին:

Ուստի, “Աստծու որդիներ”-ը հայ քրիստոնյաներն են, եւ հուդա-քրիստոնեությունն իր դարն ապրել է որպես սին կրոնական տեսություն, եւ գոնե արիա (հայ)-քրիստոնեությունը պետք է հարազատանա հային, մինչեւ Ճշմարիտ Հայոց Հավատին դառնալը…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Robert
Sep 27, 2010 9:16