ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, September 24, 2010 0:07 - 3 քննարկում
Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Իսրայելի պատվիրակությունները միաժամանակ վատ են զգացել և հեռացել են սրահից՝ հանուն եղբայրական համերաշխության….
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 65-րդ նստաշրջանում Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին սեպտեմբերի 11-ը կազմակերպելու համար` ասելով, թե դրա նպատակը եղել է տնտեսական անկումը կանխելը: Ահմադինեժադը ՄԱԿ-ին կոչ է արել ստեղծել այդ իրադարձությունները քննող հատուկ հանձնաժողով: Իրանի նախագահի այս խոսքերից հետո նիստերի դահլիճը ցուցադրաբար լքել են ամերիկյան պատվիրակության անդամները, որոնք Ահմադինեժադի խոսքերը համարել են “զզվելի եւ կեղծ”: Նիստերի դահլիճը լքել են նաեւ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իսրայելի պատվիրակները: Մինչ այդ նրանք համբերատար ուշադրությամբ լսում էին Ալիևի բարբաջանքները Հայաստանի հասցեին, ինչպես նաև Գյուլի զկռտոցները «խաղաղության մասին»: