ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 21, 2010 18:16 - 1 քննարկում
Հողը և Նրա Տերը
Բրիտանական կզի՝ սահմանափակ հող ծովի մեջ կամ կղզի: Կղզի, միացյալ և փառահեղ, իր թագավորով, թագուհով և այլով, ինչ կարելի է անվանել հասարակություն: Բայց արի ու տես, որ այս հասարակությունը, որ ապրում է կզու վրա, ապրում է ոչ թե իր սեփական և հայրենի հողի վրա այլ Թագին պատկանող հողի վրա: Եվ ստացվում է այնպես, որ բոլոր, որ ապրում են այս հողի վրա ընդամենը վարձակալում են իրենց մի կտորը, այո՝ Թագից: Իսկ տան տերը կամ հողի տերն է որոշում կարգը և կանոնը, որ վարձակալը պիտի ենթարկվի: Ահա այս նեղ անկյունում էլ ծնվում է Կոմերցիալ Օրենք հասկացությունը որի վրա և հիմնված է և մեծն բրիտանիան և նրա զավակ հանղիսացող պետությունները, որոնք թվարկեը անհրաժեշտ չէ, քանի որ քաջ հայտնի են: Եթե վերադառնանք հողի վարձակալության գաղափարին և մի քիչ ուսումնասիրենք այն պարզ կդառնա, որ դա ապրելու համար անհրաժեշտ է և կենսական նշանակություն ունի: Այսինքը սա թագի կամ հիմա արդեն պետության համար իր իշխանությունը սփրելու ամենաբնական ձևն է: Այ հենց սրա համար հողը շատ խնամքով և բծախնդրությամբ քարտեզագրված՝ բաժանված է տարացքների, մարզերի, քաղաքաին շրջանների: Որոնք էլ իրեց հերթին, ավելի լավ բառ չունենալու պատճառով ասեմ՝ զոնավորված են ագրարային , առևտրի, բնակելի, ինդուստրիալ և այլ տարացքների: Եվ ով կարող է թպրտալ և որտեղ՞ : Արդիոք կարող է մի քոչվոր ցեղ բերել իր ոչխարները արածացնելու՞: Ահա այստեղից է նաև գալիս Հողի Օրենքը գաղափարը: Մեկ ուրիշ “օգուտ”, որ կազմակերպման այս ձևը դա այն է, որ բնակչությանը ստիպում է աշխատել իր պարտապանի՝ թագի համար: Հողի հարկը կազմում է բավական գումար և եթե հող ունես, ապա պետք է օգտակար լինի, այլ կերպ այն հանդիսանում է ընդհամենը ծախսատար կապիտալ, բնակիչի համար: Այսինքը, այս բնակիչի տակի մարմանդ կրակը հանդիսանում է որպես շարժիչ ուժ: Այստեղից բխում է ակտիվ կապիտալի գաղափարը, որը եկավ ավանդական արևելյան ոսկի-կուտակելու գաղափարը փոխարինելու ակտիվ բարիք ստեղծող կառույցներով կամ արտադրական հզորություններով: Մեկ ուրիշ գաղափար. դա տարածքների վրա մարդ ունենալն է, որը ինքնին իշխանության է սփռում դրա վրա: Քաղաքները բնական կամ ինքնաբուխ իշխանություն են սփռում շրջակա տարածքների վրա: Հենց այս պատճառով են մեր նախնյաց արքաները քաղաքներ հիմնել երկրի տարբեր մասերում, բայց հողը պետք է ոսկու նման պահպանել, որպեսզի անկոչ քոչվորներ այցելության չգան և հողի տիրոջ կարգը և կանոնը չխախտեն: Այսպես է հողը, բնակիչը և օրենքը կապվում իրար: Այսքանն էի ուզում ասել:
Շնորհակալություն,
Արտակ