ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 21, 2010 9:13 - 3 քննարկում
Հայկ նահապետը և գիսավոր Սուրբ Կարապետը:
Ըստ հայոց հնավանդ պատմության Հայկը “վայելչակազմ էր, թիկնավետ, քաջագանգուր, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով” : Իսկ թե քաջագանգուր Հայկն որպես Հավատար ինչ առնչություն ունի դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների Տիր աստվածության հետ, մեզ սպառիչ պատասխան է տալիս վարդապետ Հովհաննես Իմաստասերն իր վերոհիշյալ վկայությամբ, որից իսկապես հետևում է, որ աստվածային ճշմարիտ հավատքը, գիրն ու տոմարը ավելի վաղ ժամանակներում մարդկությանը տրվել է Հայկ նահապետի միջոցով:Մեր էպոսում հովիվ և որսորդ Հայկ-Դավթի այլաբանական կերպարում իրականում ծպտված է արևելյան իմաստնության Եռամեծ Ուսուցիչն ու Հավատարը:
Այստեղ տեղին է մի կարևոր պարզաբանում ևս անել Հայկ նահապետի վերոհիշյալ Մազդեզ անվան կապակցությամբ: Բոմբեյի քաղաքային ռատուշայում 1882թ. փետրվարի 14-ին զրադաշտ պարսիկների համար “Զրադաշտականության ոգին” թեմայով ունեցած իր ելույթում Հ. Օլկոտը հայտնել է.
ՙ”… Հայաստանում գտնվող հին մատյաններից շատ կարևոր գաղտնիքներ կարելի է կորզել: Հավանաբար դրանց կարելի է հասու լինել, եթե դուք միավորեք Ձեր ճիգերը և Թիֆլիսի հնագիտական ընկերության հետ համագործակցելու համար այնտեղ ուղարկեք ուսումնասիրության առարկան հիմնովին իմացող մի քանի պարսիկ գիտնականների: Տեսեք, քրիստոնեաները կազմակերպել են Պաղեստինի հետազոտման Ընկերություն` փնտրելու համար այն ամենը, ինչը կարող է ապացույց ծառայել իրենց Սրբ. գիրքի հաստատմանը: Մի քանի տարի է նրանց օգնում են ինժեներները և հնագետները: Միթե՞ Ձեր կրոնը քիչ կարևոր է ձեզ համար: Կամ էլ դուք պատրաստվում եք նստել Ձեր ոսկե դրամների վրա, քանի դեռ վերջին հնագույն մատյանը Հայաստանում չօգտագործվի վառարանները վառելու կամ կոնֆետ և հաբ փաթաթելու թղթի համար, համանման քրիստոնեական Սրբ. գրքերին, որոնք, ինչպես ես եմ տեսել, հենց այդ նպատակով են օգտագործում Հնդկաստանում և Ցեյլոնում հեթանոս բորխերը”: Ըստ նրա “Զրադաշտի և նրա կրոնի ճշմարիտ պատմությունը առայսօր չի գրված: Պարսերը կորցրել են նրա բանալին, ինչպես հրեաներն ու քրիստոնեաներն են կորցրել իրենց կրոնի բանալին, ինչպես նաև, իմ կարծիքով, հարավային բուդիստները” : Հ. Օլկոտը համոզված է, որ այդ բանալին ունի Գաղտնի ուսմունքը, “որի մասերը պեք է որ գտնվեն հայերի ձեռքում` Էջմիածնում (ռուսական Կովկասի հնագույն եկեղեցում) գտնվող մի քանի շատ հին հազվագյուտ մատյաններում՚: Նրանք հայտնի են մեսրոպյան մատյաններ անվամբ” :
Թե այդ շատ հին ու հազվագյուտ մեսրոպյան մատյաններն ինչ կապ ունեն մեր արևապաշտական ազգային հավատքի հետ, որոշակիորեն պարզել ենք: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ նախաքրիստոնեական մատյաները Հ. Օլկօտը մեսրոպյան է անվանում: Պարզ է, որ այդ մատյանների հեղինակը Մեսրոպ Մաշտոցը չի կարող լինել, հետևաբար պետք է պարզել, թե դրանք Սուրբ Մեսրոպի հետ ինչ առնչություն ունեն:
Նախ բացահայտենք, թե վարդապետ Մեսրոպին ինչու են Մաշտոց անվանել, քանզի հայտնի է, որ “ՄԱՇՏՈՑ, ծիսարան: Հավանաբար ծագում է մ.թ.ա. I հազարամյակի սկզբին Հայաստանում գործածվող ՙմաշտու՚ ՙսուրբ՚, ՙսրբազան՚ և նույն հազարամյակի 2-րդ կեսին Աքեմենյան Իրանում տարածված ՙմազդա՚ անունից: Հին Հայաստանում Մաշտոց է կոչվել հեթանոսական ձոների, ծեսերի, օրհնությունների, աղոթքների գիրքը: Քրիստոնեկան մուտքից (301) հետո Հայոց եկեղեցին նույն անունով կոչեց իր ծիսական կարգերի, օրհնությունների, աղոթքների գիրքը” (տես ՀՍՀ, հ. 7, Ե., 1981, էջ 261, ՄԱՇՏՈՑ ծանոթագրությունը): Հետևաբար նշանակում է, որ Մեսրոպ վարդապետը Հայոց նոր եկեղեցու համար ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների գիրքը գրելիս իր ձեռքի տակ ունեցել է հին հայկական հեթանոսական ձոների, ծեսերի, օրհնությունների և աղոթքների գիրքը` Մաշտոցը: Այդ գործը Մեսրոպն է իրականացրել, քանի որ հայոց հին գրերի մոռացված այբուբենական համակարգը նրա հանճարի շնորհիվ բացահայտվեց ու վերականգնվեց: Նա է հայերեն գրել-կարդալ սովորեցրել Սահակ Պարթև կաթողիկոսին, Վռամշապուհ թագավորին և մյուս մեծամեծերին: Նա է Տիրի Մաշտոց կոչված Սրբազան Մատյանների օգնությամբ հայոց եկեղեցու ծիսարանը կազմել:
Մենք հակված ենք այդպես մտածելու, քանի որ ինչպես Ռ.Իշխանյանն է ասում “Կան մի շարք հին վկայություններ այն մասին, որ Մաշտոցից առաջ հայերեն գիր ու գրականություն է եղել: Օրինակ, 3-րդ դարի հույն հեղինակ Հիպոլիտոսն իր ՙԺամանակագրություն՚ աշխատության մեջ բերել է գիր ու գրականություն ունեցող ժողովուրդների ցուցակը, որի մեջ նշված են նաև հայերը: Մի ուրիշ հույն պատմիչ` Փիլոստրատոսը, Մաշտոցից շատ առաջ գրել է մի հովազի մասին, ՙորի ոսկյա մանյակի վրա գրված էր հայերեն տառերով հետևյալը. Արշակ թագավոր` Նյուսիա աստծուն, այսինքն` Նյուսիա աստծուն նվեր Արշակ թագավորից՚: Մովսես Խորենացու ՙՀայոց պատմության՚ մեջ խոսվում է… Ողյումպ քրմի մասին, որը Դարանաղյաց Անի ամրոցի հեթանոսական մեհյանում պատմություն էր գրում: Խորենացին նշում է, որ այդ պատմությունը հետո թարգմանել են ասորերեն և հունարեն: Ուրեմն, քուրմը գրել է ոչ հունարեն, ոչ էլ ասորերեն, ամենայն հավանականությամբ նա գրել է հայերեն: Այնուհետև, հեթանոս հայերն ունեցել են արվեստի, ուսման, գիտության և գրականության աստված` Տիր անունով: Իրոք, եթե այդպիսի աստվածություն է եղել, ուրեմն պետք է լիներ նաև հայերեն գրականություն: Կարևոր վկայություն է նաև Կորյունի ու Խորենացու հիշատակած Դանիել եպիսկոպոսի մոտ հայկական հին գրեր լինելու և այդ գրերը Հայաստան բերելու մասին:” :
Այսպիսով շատ հնարավոր է, որ 1880-ականների սկզբին Էջմիածնի մատենադարանում գոյություն ունեցած Հ. Օլկոտի նշած հին ու հազվագյուտ մեսրոպյան մատյաններն իրականում Տիրի քահանայության մազդեական` մաշտոցյան մատյաններ են եղել: Մենք հայագետների և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինության ուշադրությունն ենք հրավիրում այդ վերը վկայված նախամեսրոպյան մաշտոցյան մատյանների վրա, որոնց գտնելու դեպքում վերջնականապես կհաստատվի մեր թվականությունից առաջ հայոց գրի և գրականության գոյության բազմաթիվ անգամ վկայված փաստը:
« Վերջին խմբագրումը: Դեկտեմբերի 11, 2009, 01:30:21 am Araqel » Գրանցված է
3 քննարկումներ
Արամ Մկրտչյան