ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, September 19, 2010 21:14 - 7 քննարկում

Մեր պատասխանը Մելիսա Բրաունին՝…

«ՄԵԼԻՍԱ ԲՐԱՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ԱՌԱՋ ԵՒ ՀԵՏՈ-Ի ՄԱՍԻՆ»
Հոդվածը կարդալու համար սեղմեք այս լինքը՝
http://www.armtown.com/news/am/zam/20100911/15982/
Մեր պատասխանը Մելիսա Բրաունին՝
Հարգելի «ԺԱՄԱՆԱԿ». Կարդացի Սիրանույշ Պապյանի «ՄԵԼԻՍԱ ԲՐԱՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ԱՌԱՋ ԵՒ ՀԵՏՈ-Ի ՄԱՍԻՆ» հոդվածը (11.09.10),եւ պիտի ասեմ,որ հիմնականում համաձայն եմ նրա հետ:Ինձ հատկապես զարմացրեց տիկին Բրաունի մտածելակերպն ու մոտե ցումը ի դեմս ամերիկյան հանցավոր քաղաքականության, կապված Իրաք, Աֆղանիս տան, Իրան Մերձավոր Արեւելքի հետ:Բրավո: Սրա հետ մեկտեղ կուզեի հարց տալ տիկին Բրաունին(ՄԲ)՝ ի՞նչ կնշանակե ահաբե կիչների ցուցակում,ընդգրկել նաեւ Հայաստանին՝«Երբ փոքր էի (իմ ուսանողներին միշտ ասում եմ դա), հիշում եմ` ահաբեկիչները Իսպանիայից, Իռլանդիայից, Հայաս տանից էին, նաեւ իսլամական աշխարհից»:Արդյո՞ք նա(ՄԲ) ի նկատի ունի այն հայ վրիժա ռուներին, որոնք Հայոց Ցեղասպանության վրեժի կրակը վառ պահելու, աշխարհին հիշեցնելու համար,որ եղել է այսպիսի ոճրագործություն թուրքերի կողմից՝ սկզբից ոչնչացրին Ցեղասպանության նախաձեռնող,ջատագովներին,եւ հետո էլ,քանի որ աշխարհը, նաեւ Հիտլերը, մոռացության էին ուզում մատնել թուրքերի կատարած այդ ահավոր ոճիրը՝ փորձեցին (վրիժառուները)նաեւ ոչնչացնել այստեղ, այնտեղ եւ ամենուր թուրք դիվանագետներին՝ (ցեղասպանության իրավահաջորդներին-ԼԱ):Կրկնում եմ, որպեսզի Ցեղասպանութ յան ոճիրը չմոռացվի,«հիշողության կրակը թարմ մնա»: Իսկ գուցե Արցախն ազատող ազատամարտիկնե՞րն են ահաբեկիչ:Խղճի ի՞նչ խայթով եք դուք, «Ժամանակ», Սիրանուշ Պապյան, տպագրում բրաունյան այդպիսի զառանցանք, որտեղ Հայաստանը նշվում է ուրիշ երկրների հետ միասին որպես ահաբեկիչ: Ահաբեկչություն՝ Ասացեք խնդրեմ՝ Իռլա՞նդիան է մեղավոր,որ զբաղվում է «ահաբեկչությամբ»,թե Անգլիան,որ ուզում է բռնի իր կամքը թելադրել,իսկ եթե բասկերը չեն ուզում ապրել իսպանացիների հետ,ղարաբաղցին էլ Ադրբեջանի,Աբխազիան՝ Վրաստանի… ուրեմն ահաբեկիչնե՞ր են,իսկ պաղեստինցինե՞րը…Թող տիկին Բրաունը գա Իսրայել եւ ես նրան կպատմեմ(չնայած վստահ եմ,որ գիտե)թե ինչ ահաբեկչություն էր գնում Պաղեստինով մեկ անգլիական տիրապետության պայմաններում՝մինչեւ Իսրայել պետության ստեղծումը: Իսկ Հարավսլավիա՞ն,մոռացա՞ք տիկին Բրաուն,իսկ մինչ այդ՝ Կորեա, Վիետնամ, Կուբա, Գրենադա եւ վերապես կարմրամաշկ հնդկացիների բնաջնջումը – էս էլ նի՞խտ:Սա ահաբեկչություն չէ՞:Եւ իհա՛րկե,Հիրոսիման ու Նագա սակին էլ անկասկած մարդասիրական զենքով լռեցրին: Տիկին Բրաունը չգիտե՞,որ այսօրվա թիվ 1 ահաբեկիչն ու համաշխարհային ժանդարմն սովետ միության փլու զումից հետո ով է:Հայաստա՞նն է:Ես շատ կուզեի Ռեյգանը գլուխը բարձրացներ ու տեսներ,թե ով է այսօր չարության իմպերիան…Չէ,էլ ետ չէր պառկի… …Ես լիովին համաձայն են ՄԲ-ի հետ օլիգարխիկ Հայաստանի պարագայում եւ ատում եմ այն(օլիգրախիան եւ նրան աջակցող((համենայդեպս՝ չխանգարող)) իշխա նություններին:Ես ատում եմ այդպիսի,կրկնում եմ՝ ԱՅԴՊԻՍԻ Հայաստանը, քանզի իմ Հայաստանն ուրիշ է: Ես հասկանում եմ «Ժամանակ»,(շաաաաատ թերթեր եմ կարդում), որ դուք ատում եք այսօրվա Հայաստանը,(իբր թե ի շահ ժողովրդի),բայց սրա հետ մեկտեղ Դուք պիտի շնորհակալ լինեք ղեկավարությունից,քանզի ձեր սիրելի ԼՏՊ-ից հետո եւ ոչ մի իշխանություն չհամարձակվեց բարձրաձայն դատա պարտել ՀՀՇ-ին, քրեական պատասխանատվության ենթարկել«մութ ու ցուրտ» օրերի` սպիտակ ջարդի համար,որի պատճառով հարյուր հազարներ հեռացան Մայր հողից:Կրկնում եմ,ոչ ոք մինչ այսօր հարց չդրեց քրեական պատասխանատվության ենթարկել լեւոնական պարագլուխներին,որոնց համար դու, ԺԱՄԱՆԱԿ «դոշ ես տալիս»՝ պատվերով:Իսկ ԱԺ-ի խոսնակ Տիգրան Թորոսյանը(2006թ),նաեւ պատգամա վոր Ալբերտ Բազեյանը վարպետորեն խուսանավեցին «Ազգ»ի ֆորումում կազմակ երպված իմ,ՀՀՇ-ին դատապարտելու առումով ուղիղ հարցերիցս:Այնպես որ, այսօր վա իշխանությունները ձեզ համար այնքան էլ վատը չեն: Առայժմ ձեր ՀՀՇ-ն կարող է վայելել «մութ ու ցուրտ» տարիների ձեռք բերածը.եւ այսօրվա օլիգարխների մեծ մասն էլ,որոնց դուք չեք ընդունում(ես՝ նույնպես) արդյունքն են եւ իր ծնուննդով (օլիգարխիկ) պարտական են ձեր,ձեր սիրելի ՀՀՇ-ին: Կամ թե՝ (ներողություն որ մտնում եմ անձնական հարցերի մեջ, բայց անձնական չէ,այլ հեռու գնացող պետական)հարցրեք խնդրեմ տիկ ՄԲ-ին.ինչպես նա հայտնվեց Հայաստանում՝ «պատահականորեն»է ամուսնացել հհշական պաշտոնյա Ա.Արզու մանյանի հետ, իսկ Սահակաշվիլու տիկի՞նը ով էր,իսկ Յուշչենկոյի՞նը,Իսկ Իրանի շահի տիկին Եսթե՞րը, բե՞րեմ էլ պատմական օրինակներ… ամեն մի «պատահակա նություն»ունի իր օրինաչափությունը,այս դեպքում նաեւ նշածս ամուսնությունների մեջ,դեռ ԼՏՊ-ի ամուսնությունն էլ վրադիր:Ոչ մի բան պատահական չէ…Եւ ՄԲ-ի եւ թե ԼՏՊ-ի , Յուշչենկոյի,Սահակաշվիլու եւ նմանատիպ այլոց ամունությունների քավորը (հեղինակը)եւ մտադրություն նպատակները նույնն է,նույն «օպերայից»,ՆՈՒՅՆ ԵՐԿՐԻՑ: Իմ ապրած 67 տարիները եւ կարդացածս ինձ թույլ են տալիս գալ այս եզրա կացության… Պատվերով գրող Սիրանույշ Պապյանը հիացած է Վրաստանով՝« Այս տարի բոլորը հիացած են Վրաստանով, Դո՞ւք էլ եք հիացած»:Այ խեղճ չլինես դու Սիրանույշ: ՄԲ-ը գովում է Վրաստանին:Չնայած «Այնքան էլ հիացած չեմ (ծիծաղում է)»: Տիկին Բրաուն Սահակաշվիլու հարձակումը հարավ Օսեթիայի վրա ահաբեկչություն չէ՞ր,նրա հովա նավորությամբ հայկական եկեղեցիների գողությունն ու դպրոցների փակումը ի՞նչ որակի ահաբեկչություն գնահատեք.թե՞,հարեւանի հարսը սիրուն է:Իսկ Ջավախքի ժողովրդի ոտնահարված իրավունքները՞:«էն Ժվանիային ընչի սպանեցին»… Սրանով իսկ,Դուք,տիկին Բրաուն, հաստատում եք իմ վարկածը,որ ձեր (Արզումանյան, Սահակաշվիլի………) ամուսնությունների հեղինակները նույն «քավորն»են եւ նույն սցենարը:Դուք չգիտե՞ք,ով է ֆինանսավորում Վրաստանի միլիցիան:Եթե հայ ոստ իկաններն էլ «ղայդին»աշխատավարձ ստանային,ապա Հայաստանում էլ, համենայն դեպս կարգ ու կանոնը ավելին կլիներ:Գուցե Ձեր Սորեսին ասեիք «մի քիչ էլ«հայ ոստիկանների՞ն ֆինանսավորեր:Իհարկե ոչ՝ այ եթե Նախագահի կինը ղարաբաղցի չլիներ,այլ «այլ»երկրից պատրաստի ուղարկած(եւ փառք Աստծո,որ չէ)-արդեն ուրիշ «մասալա» կլիներ… Վերջում կուզեյի հարցնել տիկին Բրաունին.Դուք գիտե՞ք,թե ինչ բան է քաղբանտար կյալ(«Իհարկե սարսափելի է, երբ քաղբանտարկյալ ունենք»Մ.Բ.):Ներող եղեք, բայց, համենայնդեպս այդ ստատուսը բնավ չի վերաբերվել,առավել եւս բնորոշել Ձեր ամունուն:Իսկ եթե ստույգ,ապա ՀՀՇ-ին միայն Նյուրնբերգ:Ուրեմն Ձեր ամուսինն էլ հետը… Տիկին Բրաուն ես գովում եմ Ձեզ,Ձեր լավատեսության եւ հավատքի համար դեպի Հայաստանի ապագան՝«Անկեղծ ասած, թեեւ իրենց(հեռացողների) իրավունքն է, բայց ես մի փոքր չեմ հասկանում, իրենց համար կյանք պետք է այստեղ ստեղծեն, յուրա քանչյուրը պետք է մտածի, որ պետք է իր վրա կրի պատասխանատվություն»ՄԲ.: ԵՒ ԵԹԵ ԱՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՇԱՆԱԿԵ ՊԱՅՔԱՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԵՄ ,ապա սխմում եմ Ձեր ձեռքը…Լավ Հայաստան կլինի:
Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա,Իսրայել:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Sep 21, 2010 6:32