Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, September 16, 2010 11:36 - 4 քննարկում

Ծառուկյան, լսիր հորդ: Մորդ լսելով «Քամի ցանես՝ փոթորիկ կհնձես»:Սթափվի՛ր..

Ահա, մեկ ուրիշ դատական գործ,
«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»,- Սահմանադրության 8-րդ հոդվածի այս պահանջն ապահովելու համար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 4 բաժնետերեր դիմել են դատարան: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և վերականգնել իրենց սեփականության իրավունքը:

Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի արտահերթ ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) կոմբինատի բաժնետոմսերը` դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է:

Կոմբինատի այն բաժնետերերը, որոնց ունեցած բաժնետոմսերը չեն բավարարել գոնե մեկ նորը ձեռք բերելու համար, պետք է վաճառեին իրենց բաժնեմասը կամ առաջացած կոտորակային բաժնետոմսերը խոշոր սեփականատիրոջը` Գագիկ Ծառուկյանին, կամ նրա «Մուլտի Գրուպ» ընկերությանը: Վերջինիս են պատկանում «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 90 %-ից ավելին: Մնացած մասը համախմբումից հետո դեռևս ենթակա է մարման:

«Հետքն» արդեն անդրադարձել է «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» («ԱԿԳՕԿ»-ի) բաժնետերերից մեկի` գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության պատմությանը (Տես` Օտարերկրյա ներդրողը կորցնում է իր բաժնետոմսերը Հայաստանում), որը նույն խնդրին էր բախվել:

Վերոնշյալ 4 բաժնետերերը չեն ցանկանում, որ հրապարակենք իրենց անունները` հիմնավորելով, որ աշխատում են պետական հաստատություններում և չեն ուզում ավելորդ խնդիրներ ունենալ: Նրանցից յուրաքանչյուրին համապատասխանաբար պատկանում է` 20, 56, 20 և 63 հատ հասարակ բաժնետոմս, որի անվանական արժեքը 8 000 դրամ է:

4 բաժնետերերը չեն ցանկանում վաճառել իրենց բաժնեմասը, առավել ևս հետգնման համար «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ի գնահատած 28 000 դրամով: Նրանք գտնում են, որ ընկերության բաժնետերերի որոշումը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ այն խախտել է 4 բաժնետերերի սեփականության իրավունքը նրանց պատկանող բաժնետոմսերի նկատմամբ և հակասում է Սահմանադրության ոչ միայն 8-րդ հոդվածի պահանջներին, այլև 31-րդ հոդվածին, այն է` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:…Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, 2009 թ.-ի մայիսի 6-ին մերժել է 4 բաժնետերերի հայցն ընդդեմ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»` հիմնավորելով, որ Բաժնետերերի ժողովն առաջնորդվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, օրենքով սահմանված կարգով սահմանել է հետգնման կարգը ու գումարը:

«…Բաժնետերերի ժողովը մտադրություն չունի բաժնետերերին զրկել սեփականությունից, այլ նպատակ է հետապնդում ձևավորել այնպիսի նախադրյալներ, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը համագործակցել ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող և Ընկերության անընդհատ զարգացման մեջ շահագրգիռ անձանց հետ: Այդպիսի նախադրյալներից մեկը ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացումն է, որը հնարավորություն կտա ցուցադրել Ընկերությունում ֆինանսական ներդրումների ծավալների և ընկերության հետ համագործակցության լրջության աստիճանը: Վերջինս այս պահին հնարավոր է միայն Ընկերության բաժնետոմսերի համախմբում կատարելու եղանակով»,- պատասխան հայցադիմումում պարզաբանում է «ԱԿԳՕԿ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը:

«Անունն է համախմբում, արդյունքում ստացվում է, որ մարդիկ զրկվում են իրենց սեփականությունից: Պետք է լինի մի իրավաչափ նպատակ, որը թույլ տար անձի սեփականությունը նրա կամքին հակառակ վերցնել, որը այս դեպքում չկա»,- «Հետքի» հետ զրույցում նշեց 4 բաժնետերերի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը:

10_08-a_grigoryanԱրթուր Գրիգորյանի մեկնաբանմամբ` համախմբման ամբողջ գործընթացը հակասահմանադրական է, և իրենք նույնիսկ չեն վիճարկում «Էն-Աուդիտ» ընկերության գնահատականը: «Եթե նրանք այդ իրավունքը չունեին` կոնսոլիդացնել բաժնետոմսերը, գնահատումը ինքնին անօրինական զբաղմունք էր»,- ասում է փաստաբանը և հավելում, որ կոնսոլիդացման նպատակն էր ամենը համակենտրոնացնել խոշոր բաժնետիրոջ ձեռքերում և ազատվել փոքր բաժնետերերից:

«…Ընկերությունը նախ և առաջ պետք է ղեկավարվի ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող հիմնարար նորմերի պահանջներով: …Փաստորեն, պատասխանողը իր հայեցողությամբ զրկել է իմ վստահորդներին սեփական գույքի նկատմամբ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից և այն չի կատարել դատական կարգով»,- Վերքաննիչ քաղաքացիական դատարանի հայցադիմումում հիմնավորում է Արթուր Գրիգորյանը:

Փաստաբանի գնահատմամբ` ընդհանուր իրավասության դատարանը բավարարվել է միայն կողմերի փաստարկները արձանագրելով, խուսափել է ներկայացված փաստարկները համադրելուց և գնահատական չի տվել, թե ինչու չեն կիրառվել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի պահանջները: Ավելին` դատարանը իր վճռում ընդամենը հաստատել է պատասխանող կողմի փաստարկները:

«Մենք չենք ասում, որ իրենք օրենքով չեն ղեկավարվել, բայց երբ որևէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա դատարանի պարտականությունն է ղեկավարվել անմիջականորեն Սահմանադրությամբ: Դատարանը կարող էր կասեցնել գործը և դիմել Սահմանադրական դատարան, որ վերջինս որոշեր տվյալ օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը և ՍԴ համապատասխան որոշումից հետո շարունակեր գործի քննությունը, բայց մեր դատավորները, ցավոք, «հանդուգն» քայլերի աշխատում են չդիմել»,- ամփոփում է փաստաբան Արթուր Գրիգորյանը:

4 բաժնետերերը դիմելու են բոլոր ատյաններին, հասնելու են մինչև Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն դրական որոշում կայացնի` բոլոր գործարքներն անվավեր կճանաչվեն:

markandish



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Պապին
Sep 17, 2010 1:41