Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, September 16, 2010 0:15 - չքննարկված

«Ասլան» ձին «Էշի քուռակ» առյուծից գերադասելի է…

«Ասլան» ձին «Էշի քուռակ» առյուծից գերադասելի է…
Օգոստոսի 31-ի ԼՂՀ-ի Չայլու գյուղի վրա ադրբեջանցիների հարձակումից վիրավորված Ռադիկ Մանասերյանը Ստեփանավանից տեղափոխվել էր Երևանի հոսպիտալ: Ըստ վերջինիս պետ Միքայել Միքայելյանի` դա չի նշանակում, որ զինվորի վիճակը վատացել է: Միքայելյանը չցանկացավ ասել, թե այդ դեպքում ինչ անհրաժեշտություն կար Մանասերյանին տեղափոխել Երևան: Ասաց միայն, որ զինծառայողի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Թե ինչպես պետք է հասկացվի «այժմ» ակնարկը, ոչ ոք չգիտի, քանի որ այն կարող է դառնալ «առայժմ»…
Բանն այն է, որ Ռադիկը Երևանի հոսպիտալում ծանոթանում է մի հիվանդի հետ, որի անունը այդպես էլ չհաջողվեց պարզել, և վերջինս նրան հայտնում է Հայաստանի անվտանգությանը սպառնացող հույժ կարևոր ինֆորմացիա, ո՛չ, ո՛չ դա Լեվոն Տեր Պետրոսյանի մատենադարանից թռցրած ձեռագրերի մասին չէ, որոնք աճուրդներից տուն չեկան և գնացին հավերժ դառնալու այս կամ այն թանգարանի խորթ զավակ:
Դա ավելի վտանգակիր է…
Չայլույի գործողության ժամանակ մի ադրբեջանցի զինվոր մոլորվում է, փոխանակ արևելք դառնալու, արևի հետևից է ընկնում և հայտնվում Ղարաբաղում, հետո գիշերով անցնում է Հայաստանի սահմանը, զոդի հանքերի կողմից Վարդենիսով մտնում Մարտունի, անցնում Գավառի (Քյավառա) գյուղերի միջով, Սևանի ափով թեքվում ձախ ու Սևանի խճուղով ոտին տալով քշում դեպի Երևանի կողմը:
Հիմա կասեք հնարավոր չի, որ նրան մեկը չկանգնեցներ ու չասեր «էս թուրքի սալդաթը, էս ո՞ւր ա գնում, սենց հպարտ-հպարտ, գլուխը դիք-դիք», չլինի հայ-թուրքական պռատակոլները ստորագրված պրծած են, վրներս խաբար չկա:
Հենց այդպես է, այդ «մեկը» ադրբեջանցի զինվորին չի հանդիպում: Իսկ որտեղի՞ց պիտի հանդիպեր, իր անցած ճանապարհին գտնվող բնակավայրերում մարդ չի ապրում, բոլորը քաշվել-գնացել են Ռուսաստան, այդ մեկ, երկրորդն էլ այդ օրը չորեքշաբթի էր, մնացած ընտանիքները մի-մի երեխա առած գնացել էին դպրոցի առաջին օրվան՝ սեպտեմբերի մեկին ու սկի տուն էլ չէին եկել, մնացել էին մինչև դասերի վեջը, քանդրտված դպրոցի բակում իրար պատմել Ռուսաստանից «փող ղրկողների» մասին, հիշել անցյալն ու ներկան, քրֆել, լացել-ծիծաղել:
Թուրքի զինորին, որ տեսնեին էլ, չէին հասկանա, թե դա մերոնք ա՞, թե ձերոնք, այդքան մաքուր մարդիկ են մնացորդացը:
Եվ հետո շվեյկյան մեր թշնամին լավ էլ հայերեն գիտեր, ծնողները Կռիվոյի թաղերից են եղել ու տանն էլ հայերեն են խոսել: Դու մի ասի, նաև հարևան են եղել աշխարհի ամենաերկար վեպ ու նախադասություն գրող Արմեն Շեկոյանի, ով «Առավոտ»-ում  թե «Երեկոյան Երևանում» մինչև այս պահը, այս գրվածքին զուգահեռ շարադրում է իր գլխին եկած ու չեկած պատմություններ, փորձելով այս կերպ պատժել անբարո գրողների անանյանական միությանը, սրանց արտադրանքը թողնելով առանց հաճախորդի: Արմենը «երկարության և հաստության» հետևից ընկնելով, չի էլ նկատում իր գրվածքները կարդացողների շարքերի նոսրացումը… Կարդացողների մոտ մեկ կլինիկական դիագնոզ կա՝ առանց կետադրական նշաններով նախադասություններ ընթերցմամբ պայմանավորված «մենինգիտ» և «շնչահեղձություն»: Արմենը իր գրվածքներում հաստատում է այն դրույթը, թե՝ Կրվոյի թաղի թուրքերը մի օր կվերադառնան իրենց «հայրենիքը», բեռ ու բարձով, դհոլ- զուռնայով…
Պարզ է, որ բոլոր հիմքերը կան թուրք զինվորի մինչև Երևան հաղթարշավելու:
Մի զմայելի տեսարան Առինջ գյուղի երկնակամարում շեղեց ադրբեջանցու ուղին: Նրա բերանը բացվեց, աչքերը մթագնեցին, ծնկները լամբադա էին պարում, չնայած երեկվանից ոչինչ չէր կերել, փորը սկսուեց ղռղռալ: Բերանից լործ ու մաղձ իրար խառնված որձկալուն էին սպասում…
«Ահա թե ինչու ենք մրցում հայերի հետ» անցավ նրա մտքով, «մենք նավթով, իրենք պալատներով»:
Նա բլուրը հաղթահարեց հյուսիսային կողմից և դեմ առավ բարձրադիր պարիսպներին:Իսկ ի՞նչ կար պատից այն կողմ, գուցե դեմ է առել Աստծո կողմից սարքած և այնտեղից մարդուն վտարած Դրախտին:
Այդ օրը Ծառուկյանը հրամայեց բերել իր փահլևան ձին. զբոսնել էր ուզում: Ձիու սանձից բռնած նա անցավ ծառաստաններով, ծառերի արանքով նայելով երկնքին… «Փառքդ շատ լինի Աստված» շշնջացին կուսակցապետի շուրթերը, որը այդ օրը չգիտես ինչու ընտրել էր հարավային մատուռ եկեղեցուց հեռու մնալու գործընթացը: Նա միանշանակ հասկանում էր, որ մատուռի մոտ իր սիրասուն ձին կարող է թրքել, բայց մտքով իսկ չէր անցնում, որ խուսափելով անախորժ թրիքից, (չնայած կերակրում էր գրեջրի ընտիր գարիով) կարող է դեմ առ դեմ հանդիպել սոված, գարի չուտող թուրքի, այն էլ իր տարածքներում, պարիսպներից ներս, դռները հսկող առյուծի արձաններին այսքան մոտ, չաղացող թիքնապահների քթի տակ: Այդ կարճ ակնթարթում նրա մտքով անցավ պարիսպների փոխարեն կենդանի կուսակցականների շարքեր կանգնեցնել, ինչքան էլ դա  թանկ նստի: Հետո՜, հետո՜, մռմռում էր ուղեղը…
Ծառուկյանը, նստած Ռուստամ Զալի երիվարի արյունակցին, ճանաչեց թշնամու համազգեստը,  հասկացավ, որ իրոք, իր առջև Չայլու գյուղի սահմանն անցած ադրբեջանի զինվորն էր, մինչև ատամները ատելությամբ զինված, պատրաստ արմատախիլ անել Ծառուկյանի ծառուղիները, ցանել դրախտում կակաչ, կանեփ ու մանանեխ: Նրա ամբարտավան հայացքը սահեց Ծառուկյանի նստած ձիու փորատակով. «էգ է», փայլեցին թուրքի աչքերը:
«Այս նեղ կացության մեջ, ուր են իմ Էշի քուռակները»,- այդպես նա քնքշանքով դիմում էր իր գազանանոցի երիտասարդ, կյանք չտեսած առյուծներին, որոնք աշխարհով մեկ խայտառակեցին իր սեփական գազանանոցի պատիվը, պառկելով «էշի տակ»: Ճիշտ է, որձ էշը տեղում գնդակահարվեց բազմաթիվ անգամ, իր առյուծ «սիրող» , արա՛, արա՛ կանչող պահակնեերի կողմից, բայց առյուծասեր էշը արյունաքամ լինելով կանգնած մնաց, զարմացած, որ իրենից էլ էշ մարդիկ կան Հայաստանի այդ կողմերում:
Երկու կողմերի մտային անհամաձայնության հարցը իր վրա վերցրեց Ծառուկյանի  ձին: Նա առասպելական Պեգասը չեր, բայց գարի ուտող ձի էր վերջապես, մասնակցել էր համագումարների, ազգային ժողովներին ելույթ էր ունեցել, մկից չէր վախենում, դաշնակին քսած ունենար: Նրա որոշումը ենթադրվում էր, որ ծանր է լինելու, վճռական և անբեկանելի: Ասլան ձին հատկապես կատաղեց թուրքի վավաշոտ հայացքից՝ իր կրծքերին: Նա չէր կարող չպատժել Չայլուի սահմանազանցին, առյուծապաշտպան բերդ խուժած խուժանին: Նա իր վրայից մի կողմ նետեց մտքերի մեջ թաղված Ծառուկյանին, որը կրծքով գետնին զարնվելով ծանր «ա՜խ» արեց: Երկրորդ ակնթարթին ձին հետույքը դեմ արեց թուրքին, որի մտքով «այլ բաներ» անցան: Երրոռդ ակնթարթին այլախոհության մեջ հայտնված ասկյարը կանացի սմբակի ուժգին հարվածով երկինք բարձրացավ… ու տեսավ այն, որ էլ չի տեսնելու՝ պալատնե՜ր, պարտեզնե՜ր, շատրվաննե՜ր, ծառուկյաննե՜ր… Անցավ Գեղամա լեռների վրայով, չտեսավ ղարաբաղյան դիրքերն ու Չայլուն, թռավ Մինգեչաուրյան ամարտակի վրայով և ուղղվեց դեպի Բաքու: Լավ է, որ հարվածը այնքան ուժգին չէր, թե չէ Կասպից ծովն էլ կանցներ: Կռիվոյի նախկին բնակիչը ընկավ News.Az-ի բակը: Վրա հասած թղթակիցները գրանցեցին նրա պատմածը՝ «Ի՞նչ տեսա Հայաստանում» և տարածեցին աշխարհով մեկ…
Հայ հանրությունը կատարվածի մասին կցկտուր տեղեկություն ստացավ  «Հայկական ժամանակ»-ից և «Հետք»-ից: Ահա նրանց հաղորդագրությունը.

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՁԻՈՒՑ ԸՆԿԵԼ Է

Թերթի տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անցած ուրբաթ իր ապարանքին կից այգում ձի վարելիս վայր է ընկել և վնասվածքներ ստացել: Ըստ լուրերի` միջադեպի հետևանքով կոտրվել են ԲՀԿ նախագահի 4 կողոսկրերը:
Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը տեղի ունեցածի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին ի պատասխան` հայտարարել է, որ լուրջ ոչինչ չկա, և որ ԲՀԿ նախագահն ընդամենը մկանային ձգում է ստացել: Սակայն երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ցեղատեսակի է պատկանում և ինչ անուն ունի ձին, որից վայր է ընկել Ծառուկյանը, Գալստյանն ասել է, թե ինքը ձիուց ընկնելու հանգամանքը չի հաստատում, ընդամենը հաստատում է այն, որ անցած շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստին Ծառուկյանը մասնակցել է մկանային ձգումով:
Խաչիկ Գալստյանը, սակայն, չի կարողացել ասել` եթե ոչ ձիուց ընկնելու, ապա ինչի՞ հետևանքով է Ծառուկյանը վնասվածք ստացել:
ՆԱՐԵԿ, ՖՐԱՆՍԻԱ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ