ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, September 12, 2010 10:45 - 6 քննարկում

Ստրկամտությունը Ստրուկի արժեք իսկ չունի :

Այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունը դեռ ազատության և ստրկության հոգեբանական անտագոնիզմի մեջ է: Դրա վառ ապացույցը ինտերնետով բլոգերների անվերջ բանավեճերն են: Ահա մի մեջբերում. «Մի խոսքով Հայաստանում տնտեսությունը լուսավորելու համար միակ ճանապարհը` միանալ Ռուսաստանին` թե տնտեսությամբ և թե քաղաքականությամբ,քանի որ այլ պետություն մեր տարածքաշրջանում չկա, և միակ հարմար պարբերակը Ռուսաստանն է: Հակառակ դեպքում մենք կատարելու ենք սիրուհու դեր` առանց օրինական ամուսնւթյան»: Չեմ ուզում հրապարակել աղբյուրը, քանի որ հեղինակը ակնհայտ մոլորության մեջ է:
Հայաստանը իրականում անկախացումից հետո դե ֆակտո չի էլ բաժանվել Ռուսաստանից, ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես: Մենք` հայերս, բացահայտ ռուսամետներ ենք: Թե տնտեսական և թե քաղաքական առումով` որը՞ ճիշտ կլինի Հայաստանի համար, ինձ քիչ է մտահոգում: Ես համոզված եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնային են: Բայց ինձ ահազանգում է ազատատենչության ու ստրկամտության անվերջ անտագոնիզմը, որը հայ մարդուն չի թողնում ապրել խաղաղ հոգով:
Հին աշխարհում, երբ ստրկատիրությունը աշխարհադրվածք էր, իսկ ստրկությունը պարտվողի բնական վիճակ, երբ հասարակությունը բաժանվում էր ստրկացնողների և ստրկացողների միջև, ամենաթանկ ստրուկները դրանք ազատատենչ ստրուկներն էին: Հտեաքրքիր պարադոքս էր, չէ՞: Իրականում ազատատենչ ստրուկները ամենաօգտավետն էին և ամենաարդյունավետը: Ապա հիշեք թե ֆիլմերի մեջ ինչպես է նկարագրված ստրուկների շուկան. « Նա ուժեղ է, առողջ, իսկ ամենակարեվորը` ազատություն է տենչում»,-ասում էր ստրկավաճառը : Ստրկամիտ ստրուկները, ստրկատերերի ուշադրությանը չէին արժանանում: Մտքով ստրուկներին կարիք չկա ստրկացնելու: Ստրկամտությունը դա մտավոր ծուլություն է, դա ինքնության կորստի վերջին ստադիան է:
Մեր օրերում նույնպես ստրկամտությունը չի գնահատվում: Ստրկամիտ հասարակությանը համարում են պարազիտ, անպետք հասարակություն: Չեն սիրում նաև ստրկամիտ անհատներին, որոնք պատրաստ են ամեն ինչի իրենց թվացյալ բարեկեցությունը չկորցնելու համար: Բայց սա դեռ բոլորը չէ. ստրկամտությունը ամենակործանարարն է ժողովրդի ազգային հոգեբանության ու ստեղծագործ մտքի: Նա տերմիտի նման արագորեն կրծում է ողնաշարը ազգայինի գիտակցության:
Այստեղ կարևորը այն չէ, թե ում հետ Հայաստանը ինչպես կհամագործակցի, ում ինչ կտա: Կարեվորն այն է, թե մենք ինչպես ենք զգում ենթագիտակցորեն, մեր լինելը այս աշխարհում: Եթե մեր ենթագիտակցությունը մեզ ասում է որ մենք մեծ, ուժեղ, պայքարող, ստեղծող ազգ ենք, մենք դառնում ենք այդպիսին: Եթե նույն ենթագիտակցությունը մեզ պարտադրում է ծուլանալ, կասկածել մեր կարողությունների մեջ, նայել ուրիշի ձեռքին, մենք սկսում ենք վերանալ: Ահա, թե ինչու ես կջնջեի ինտերնետից բոլոր նմանատիպ հոդվածները, որ նրանք իրենց խարանը չդնեն մեր ենթագիտակցության վրա:

Հայակական պետականության վեցդարյա կորուստը կապված է հենց այս երեվույթի հետ: Մենք վերագտել ենք մեր պետականությունը, սակայն շարունակում ենք կռվել ինքներս մեր դեմ:

Հովհաննես Մարգարյան




6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hayk Andreasyan
Sep 12, 2010 15:31