ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, September 8, 2010 16:44 - 16 քննարկում
Արթուր Արմին // ԱՅՍՕՐ Ի՞ՆՉ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՂՁ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Հարգելի Հայկ Անդրասյան, փորձեմ համառոտ պատասխանել ձեր հարցին, որը մեր բոլորիս հարցն է:
ՀԱՐՑ
Ձեր հարցն այս էր՝ «Հայաստան. արդյոք կա՞ մեր երկրում մեկը (նկատի ունեմ առաջնորդ), որ կկարողանար փոխել ներկայիս վիճակը , ո՞նց կարել է փոխել ազգային ներկա տնաքանդ մտածելակերպը, արդյոք ջհուդական ուժերը կթողնե՞ն, որ արտասահմանյան ընկերությունները մեզ մոտ ներդրում անեն»:
ՊԱՏԱՍԽԱՆ
Այս կամ այն հասարակության կառավարությունը կոնկրետ ժամանակահատվածում՝ ԻՐ ԻՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅԵԼԻՆ Է: Այսինքն, իր ժողովրդի հավաքական հոգեբանության, իղձերի, ցանկությունների եւ երզանքների հավաքական արտահայտությունը, մի քիչ ավել մի քիչ պակաս, “ձեւավորում” է իր իսկ առաջնորդներին: Ինչո՞վ է զբաղված Լույսաշխարհը: Մենք փորձում ենք մեր ժողովրդին տալ որոշակի ինֆորմացիա եւ կոնցեպցիա՝ իրերը եւ երեւույթները տեսնելու համար: Որեւէ ազգի մտավոր եւ հոգեւոր էներգիան եթե կենտրոնանում է միեւնույն նպատակի եւ այն իրագործելու կոնցեպտի վրա, ապա այդ համազգային իղձը ժամանակի ընթացքում դառնում է իրականություն, ստանում է միս ու արյուն: Եթե 88- 90-ականներին ողջ հայության իղձը Արցախյան հաղթանակը տոնելն էր, ապա 6 տարվա ընթացքում՝ 1994թվականին այս համազգային նպատակը, որը կարելի էր համարել ֆանտաստիկ եւ անհնարին, դարձավ իրականություն: ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ցանկությունը եւ մտքի հավաքական էներգիան նյութականացրեց եւ իրականություն դարձրեց ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԸ: Սա թաքնագիտական օրինաչափություն է. բնության մեջ նրբագույն էներգիաների՝ տեսակի զգայողական կենսոլորտի սֆերայում կա այս կամ այն հավաքականության՝ ազգի ԷԳՐԵԳՈՐԸ՝ հավաքական միտք-էներիգիան /Կա սրա մաթեմատիկական բանաձեւը, որն իրավունք չունեմ հրապարակելու… գիտեք ինչու/: Հիմա, եթե մեր ժողովրդի, 10 միլիոն մարդ աշխարհում, կամ Հայաստանում բնակվողների, գոնե 3.14 տոկոսը հոգով ու սրտով, համազգային ձգտումով ցանկանա մի նպատակ, եւ պարզ տեսնի իր այդ ցանկության ինչն ու ինչպեսը, ապա այդ ցանկությունը կդառնա կոնցեպցիա, եւ անշուշտ ի հայտ կգան մարդիկ, որոնք կառաջնորդեն կամ կմշակեն այդ նպատակը իրագործելու տակտիկան եւ ստրատեգիան: Եվ այս պարագայում դրսի ուժերը կմնան լուսանցքից դուրս, ինչպես եղավ Արցախյան պայքարի օրերին: Իսկ եթե ժողովրդի մեծ մասը թքած ունի ամեն ինչ վրա, եւ իր համար լավագույնը ոչ թե իր հայրենիքն ու տունը կերտելն է, այլ փախչելն ու էմիգրանտ լինելն է դառնում, ապա մենք զրկված ենք լինում հավաքական իղձ ձեւավորելուց, հավաքական նպատակ ունենալուց, ու մնաց թե նպատակի հաղթահարում: Եթե չկա հավաքական ԻՂՁ-ՆՊԱՏԱԿ, ի՞նչը հաղթահարես: Նժդեհը գրում է, որ ճակատամարտի ճակատագիրը որոշված է լինում մինչեւ ճակատամարտը: Այն բանակը, որ անվերապահ զգում է եւ գիտե, որ ինքը հաղթելու է, ապա նրա հաղթանակը անխուսափելի է: Քանի որ մինչեւ ֆիզիկական առճակատումը կա ՈԳՈՒ ճակատամարտ: Ուրարտական ժամանակներում, ճակարտամատից առաջ ՀԱՅ ՈԳՈՒ աստված ՀԱԼԴԻՆ /հայոց էգրեգորը/ պտիտի հաղթեր, որից հետո զորքը պիտի ուղեւորվեր հաղթանակը տուն բերելու: Սա անտեսանելի բնության մեջ կամ զգայողական կենսոլորտի /աստրալ սֆերա/ օրինաչափություններից է: Հենց մեր ժամանակներում ազգային հավաքական էներգիա-Ոգի էր Պ. Սեւակի “Անլռելի Զանգակատունը”, որը ոգով կերակրեց երեք սերունդ, եւ արդյունքում ունեցանք Արցախյան հաղթանակը:
ԱՅՍՕՐ Ի՞ՆՉ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՂՁ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Եւրոխորհուրդ մտնե՞լ, ռուսի հետույքը համբուրե՞լ, թուրքին քծնե՞լ, թե՞ թքած ունենալ ամեն ինչ վրա. «ինքը ջիփ ա ուզում քշի ապե»: Չկա հավաքական իղձը եւ նպատակը, չկա համազգային ոգու ուղղվածությունն ու կենտրոնացումը: Ահա եւ ձեզ այսօրվա արդյունքը: Մենք մի քանի տասնյակ մարդիկ, սփյուռքում եւ Հայաստանում, փորձում ենք սերմ ցանել, զարթնեցնել, հույսով, որ մի օր բերքը որպես հաղթանակ կհավաքվի:
Հարգանքներս,
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ
16 քննարկումներ
OHAN