ԷԿՈՆՈՄԻԿԱ, ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 7, 2010 7:42 - 3 քննարկում

Անվերջ նորացող աշխարհ կամ ինչու են թուրքերը ուզում գնել Հախվերդյանի երգերը

Վերջին օրերին շատ ակտիվ բանավեճ և աղմուկ էր Ռուբեն Հախվերդյանի շուրջ : Ինչպես զուգադիպություն, համերգային գերակտիվության ճիգեր էին գործադրում մեր ութանասունական իննսունականների Հայկական երազանքի եվս երկու գերաստղ, Հարութ Փամբուկչյանը և Արթուր Մեսչյանը :Այնպես`, որ հեռուստատեսությունը ամբողջ ամռան ընթացքում , ամենօրյա հաճախականությամբ չէր դադարում նրանց անունները կրկնելուց :

Ես անձամբ այս երգիչների երկրպագուն եմ և Հայկական երազանքի վերածննդի ժամանակահատվածում թողարկված երիտասարդության հետեվորդը : Երբ այցելում եմ որեվէ երկրի մայր քաղաքը , անպայման փնտրում եմ այն մշակութային  գողտրիկ անկյունները որտեղ քաղաքային,բոհեմական բոմոնդն  է հավաքվում : Այստեղից է կարծես ծնվում մշակույթի ապագա ուղղությունը : Այստեղից է ծնվում ապագայի երազանքը և նաև նրան ուղղորդող գերաստղերը : Ես նախընտրում եմ նույն գինը տալ և ընդունել նոր երազի ծնունդը, քան գնալ մեծ համերգի և երկրպագել արդեն ծնված երազանքին : Վերը նշված երգիչները նույնպես դուրս են եկել այդպիսի օրրաններից : Նրանց երգերը մոտ երեք տասնամյակ անգիր հնչում է մեր շուրթերից : Նրանց երգերը դառնում էին մեր կյանքի փիլիսոփայության մի մասը :                                                             Յոթանասունի վերջի,       ութանասունականների երիտասարդությունը հիշում է այն նոր ալիքը, որը հեղեղեց ու հեղաշրջեց մեր` սովետական ֆորմալիզմի մամլիչի տակով անցած մշակույթը :Այդ ալիքը մեզ անց կացրեց Իննսունականներով, մեզ ներարկելով այդքան  անհրաժեշտ դիմադրողական շիճուկը :

Նայում եմ հեռուստատեսությամբ, Հախվերդյանը ասում է թե ինքը պատրաստ է տալ իր երգերը թուրքերին որովհետեվ իսկական արվեստը ազգություն չի ճանաչում : Ես դրանում իհարկե համաձայն եմ, սակայն երբ պատկերացնում եմ թե ինչպես է հնչելու թուրքերենով Հախվերդյանի երգերը, ծիծաղս չեմ կարողանում զսպել :Առավել ևվս որ նրա շատ երգերում  հայկական լիրիկային բնորոշ արտահայտություններ կան :

Ժամանակակից Երեվանյան Բոհեմական բոմոնդի հավատարիմ մաս կազմող իմ ընկերներից մեկը չի դադարում ինձ պատմել, թե ինչպիսի տաղանդավոր նոր երաժիշտներ կան Հայաստանում, որոնց հեռուստատեսությամբ դեռ չես տեսնի, բայց ի վիճակի են նվաճելու ցանկացած  Փարիզյան « Օլիմպիա » :

Մի օր պատահմամբ միացրեցի մի ինտերնետային վիրտուալ հեռուստատեսություն ու հայտնվեցի այդպիսի մի տեղում : Կիսանորոգված,Կիսասրճարանային մի սենյակում, ուր` սեղան աթոռների ու ծխի արանքում երեվում էր մի կիսաբեմ : Կիսաբեմից երգում էր կիթառով մի կին, որի երգը իմ ականջից բռնեց ու տարավ մի նոր երազի աշխարհ : Նրա մեղմ ձայնը ստիպում էր իրեն լսել : Երաժշտությունը պարուրում էր հոգիս, իսկ խոսքերը նշանառուի պես խփում էր գիտակցությանս : Սա նոր երգ էր, նոր երգիչ, նոր միտք, նոր հուզում : Հետո եկավ հաջորդը : տղամարդ էր : Սա եվս զարմացրեց իր հայրենասիրական նոր չափով : և այդ րոպեին ես մտա նոր չափի հասկացության մեջ :Հետո Հասկացա որ, ժամանակի հետ հնանում են նույնիսկ երազները, երբ ծնվում են նորերը :

Ահա թե ինչու թուրքերն ուզում են գնել Հախվերդյանի երգերը հենց`  հիմա, այլ ոչ թե մի քսան տարի առաջ : Չի` զբաղվում քաղաքականությունը արվեստով, այլ արվեստն է փորձում թիավարել քաղաքականությամբ, երբ սեփական ձեռքերը հոգնում են լողալուց :

Հովհաննես Մարգարյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Պապին
Sep 7, 2010 23:00