ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 7, 2010 13:06 - 2 քննարկում

Լույս Հայաստանի տնտեսությանը

Մեր իրականությունում ապրում և բարգավաճում են այն երկրներն ուժողովուրդները որոնք հասկանում են իրենց շրջապատող երեվույթները, ճիշտ կազմակերպում են իրենց միջոցները և ստեղծում նորը: Երբ անհատը, կամ խումբը չի հասկանում իրեն շրջապատող երեվույթները նրան խաբում են,  վերցնում ձեռքից իր սեփականը: Երբ չի կարողանում կազմակերպել իր միջոցները, նա դատապարտվում է մնալու անվերջ զրոյական վիճակի վրա: Երբ չի ստեղծում նորը նա աստիճանաբար վերածվում է սոցիոհոգեբանորեն ռեգռեսիվ հասարակության:

Ամենօրյա մեր հոգսերն ու պրոբլեմներն ուղղակի կամ ոչ ուղղակի կապված են տնտեսական երեվույթների հետ:

Համոզված եմ որ  ձեր մոտ հարց է առաջացել  թե ինչն է պատճառը որ, մի շարք երկրներում արհմիությունները շարունակաբար գործադուլ են անում: Ինչու՞ Հայաստանում ,հիպոտեկային վարկերի տոկոսադրույքը բարձր: Ինչու է Հայաստանում զբոսաշրջությունը թանկ և ինչ անել որ այն լինի մատչելի:Ինչպես կարելի է ոչնչից ստեղծել արտադրություն: Ինչպիսի արդյունաբերական կարողություններ է ունեցել Հայաստանը և ինչպես դրանք վերականգնել: Ինչու գյուղատնտեսական մթերքը գնալով գնաճ է ունենում իսկ գյուղատնտեսը իր արտադրանքի վաճառքից միայն տուժվում:ինչպես կարելի է վաճառել սեփական արտադրանքը արտասահմանում լինելով փոքր ձեռնարկատեր:Ինչ է վարկավորումը, որ վարկը վերցնել որը չվերցնել:Ինչու են հայաստանում բաց բաժնետիրական խոշոր ձեռնարկությունները քիչ և ինչպես նրանց աճեցնել:Ինչպես են հասնում տնտեսական հաջողությունների այլ երկրները:

Մեզ վիճակված է հասկանալ տնտեսությունը և գործել, այլապես մեզ է սպասում Աֆրիկյան որոշ երկրների ներկա ճակատագիրը: Կոնկրետ օրինակ՞ խնդրեմ: Կոնգոյի դեմոկրատական Հանրապետւոթյուն: Տարածքով Աֆրիկայում երկրորդ երկիրը: Բնական հանածոների քանակով առաջինը, Հանածոները Ամբողջությամբ արտահանվում են, ձեռնարկությունների մեծամասնությունը Արտասահմանյան ներդրումներ են , ծառայությունները ամբողջությամբ արտասահմանյան ձեռնարկություններն են սպասարկում: Կոնգոն, կարճն ասած , տնտեսապես բաժանված է մի քանի երկրների միջև: Սակայն երկիրը ունի անվերջ պարտքեր իսկ ժողովուրդը ապրում է ծայր աղքատության մեջ:

մի ուրիշը Սենեգալ , բոլոր ստրատեգիական ձերնարկությունները պատկանում են արտասհմանյան ֆիրմաներին  , ծառայությունները նույնպես: Երկրի բնակչության հիմնական եկամուտը արտագաղթած բարեկամների դրամական տրանսֆերներն են: Նույնը Կոտ Դիվուարում որտեղ նույնիսկ փոքր ձեռնարկությունները Ֆրանսիական են և երբ նորընտիր Իվուարյան նախագահը փորձեց արտոնություններ տալ իր քաղաքացիներին անմիջապես միջամտեց Ֆրանսիական Լեգիոնը:

Իսկ հեռավոր Գվադելուպայում որը  կղզի է և շրջապատված է օվկիանոսներով ամենաթանկը ձուկն է: Հետեվություներ թողնում եմ ձեզ:

Ահա անհրաժեշտությունը ունենալու մի վիրտուալ տարածք որտեղ պետք է առանց լուցկու մեկ հատիկի կրակ վառել , Հայաստանի տնտեսությունը լուսավորալու համար: Լույս Հայաստանի տնտեսությանը: Այս նշանաբանով ուղղորդվում ենք առաջ:

http://louyseconomy.over-blog.com/

http://louyseconomy.blogspot.com



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Sep 8, 2010 2:34