ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, September 6, 2010 15:05 - 4 քննարկում

ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆ. 70 տարի անց Ղարաբաղի քամին Ղարաբաղը անջատեց Ադրբեջանից…

ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆ. 70 տարի անց Ղարաբաղի քամին  Ղարաբաղը անջատեց Ադրբեջանից…
http://www.youtube.com/watch?v=8Z48m4TIACw&NR=1 Təzə bayraq?
Xanum^ Azi Xanuma

Աշխարհը թող զարմանա, իմ Ադրբեջանը պարծենա…

Բաքվի դրոշի պաշտոնական բացման արարողությանը հրավիրել է բարձրաստիճան հյուրերի՝ ամբողջ աշխարհից : Բացման արարողությանը մասնակցում են Ալիեւի մեծ եղբայր ՝Թուրքիայի պատվիրակությունը, Հյուսիսային բարեկամ՝ Օյին Աքլոր՝ Ռուսիայի պատվիրակությունը, Բոլորին օր ու արև բաժանող՝Եվրոմիության պատվիրակությունը:
Հուզված էր Ալիեւը, հպարտությամբ հետեւում է հյուրերի հիացական ակնարկներին, նրա ջինջ աչքերում փայլում են միլիոնավոր տոննաների նավթի լճի վճիտ փայլը: Բարձրացնում են դրոշակը, դրոշակի հետ մեկտեղ բարձրանում և ծռվում են կանգնածների վզերը: Ապշերոնյան թերակղզու վրա ծածանվում է իմ Ադրբեջանի դրոշը: Դրոշակ, որ աշխարհի ամենաթանկն է՝ 20 մլն արժեքով, ամենաերկարը՝ 70 մետր, ամենալայնը՝35 մետր,ամենածանրը՝ 350կգ, եւ ամենաբարձրը՝ 162 մ , մտավ գինեսի գրքի մեջ,մտավ.. եւ..
Առավոտյան աշխարհի ամենամեծ դրոշը վիրովոր ծփքերն էր թափահարում՝ պատառոտված, քրքրված, ջնջխված… Ընդամենը մեկ օր ապրեց ազգի պարծանքը, մարդկության պատիվն ու հույսը: Ագրեսոր ղարաբաղյան քամին գիշերով, խախտելով զինադադարի պայմանագիրը թիկունքից հարձակվեց նրա վրա, երբ դրոշը իր 70 մետրանոց մարմնով խաղաղ պար էր բռնել կասապիականի ալիքների հետ, երբ ամբողջ Բաքուն, Ադրբեջանը և նաև ալամ աշխարհը հանգիստ մրափում էին և երազում տեսնում իմ Ադրբեջանի դրոշը Էվերեստի վրա ծածանվելիս:
Բայց ավաղ՝քրքրվել էր սիրասուն դրոշակը: Ալիևի նավթով լեցուն աչքերից սգո սև մազութն էր ծորում, շաղախված վրեժխնդրությամբ դեպի ղարաբաղյան քամին, որ առանց խղճի ու խղճմտանքի, քրքրեց ու շան փայ դարձրեց իմ հերոսական Ադրբեջանի սերն ու պատիվը::

Ա՜ախ, քամի, քամի,
Ղարաբաղյան քամի՜
Ինչո՞ւ փչեցիր ու տապալեցիր
Պոկեցիր Ալիեվի սիրտն առանց ցավի:

Զո՞վ էր ղարաբաղի քամին,
Հզո՞ր էր ղարաբաղի քամին,
Ինչու՞  խայտառակվեցիր
Ապշերոնի ղազուխ 162 մետրանի:

Այս երգով մենք Եվրոտեսիլով 2011-ին  կբռնենք առաջին տեղը: Ինչպես ասում են. «Չկա չարիք, առանց բարիք»:

Ազիզա Խանումա Կզիր

Ադրբեջաներենից  բառացի թարգմանեց՝ Կարինե Հայրապետյանը



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Sep 6, 2010 19:17