ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, September 3, 2010 6:33 - 3 քննարկում
Թուրք հասարակության 4 ֆոբիաների մասին
Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Զաֆեր Յորուքը թուրք հասարակության 4 հիմնական ֆոբիա է առանձնացնում: Առաջինը`վախ իսլամիզմից: Թուրք հասարակության մի հատվածը վախենում է, որ կգա մի ժամանակ, երբ իսլամիստները կդառնան գերիշխող, և նույնիսկ լողափերում նրանք կհանգստանան սևազգեստ ծածկոցներով:
Որպես նրանց հակառակորդ` հանդես են գալիս նեո-քեմալականները` ձևավորելով երկրորդ ֆոբիան` վախ աշխարհիկությունից, որը նաև բնորոշում են որպես` վախ անբարոյականությունից: Այստեղ հիմնական մտավախությունն այն է, որ կրթական հաստատությունները կդառնան գարեջրատներ, և անբարոյականությունը կտիրի ամենուր:
«Մի հատվածի երազանքը մյուս հատվածի մղձավանջն է»,- առաջին և երկրորդ ֆոբիաների հակասությունն է մատնանշում պրոֆեսորը: Զաֆեր Յորուքը հավելում է, որ այս վախը առավել բնորոշ է միջին դասակարգին:
Չորրորդ ֆոբիան միավորում է իսլամիստներին և աշխարհիկներին` Թուրքիայի հնարավոր քրիստոնեականացման վախն է: Պրոֆեսորը նկատում է, որ այստեղ այնքան էլ մեծ վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, իրական վախ է համարվում: Թուրք հասարակությունը որպես սպառնալիք դիտարկում է նաև պատրիարքարանները: 2006-2007թթ-ին այս ֆոբիայի հիման վրա մի քանի սպանություններ են եղել, այդ թվում նաև Հրանտ Դինքի սպանությունը: «Վախ, որ մերժվող իրականությունը կարող է մի օր դուրս գալ, այսինքն` պատմական մերժման վրա հիմնված վախը»,- ասում է Իզմիրի համալսարանի պորֆեսորը:
Չորրորդ ֆոբիան` թուրքական ինքնության վախն է: Թուրք պրոֆեսորն այստեղ է նշում նաև Սևրի պայմանագիրը, ինչպես նաև այն հեռանկարը, որ եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, ապա մի մասը կդառնա Հունաստան, մյուս մասը` Քուրդիստան:
Զաֆեր Յորուքը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Զրույցներ Թուրքիայի մասին» սեմինարին օրինակ բերեց Թուրքիայում ծայրահեղ աջերի հիմնադիր Նիհալ Աթզիսի (Nihal Atsiz)` լավ թուրք լինելու պատվիրանը, որը նա գրել է 1941թ-ին իր որդու համար, ինչը, թերևս, թուրք հասարակության բոլոր ֆոբիաների ամփոփումն է:
Նիհալ Աթզիսը գրել է. «Կոմունիզմը մեր թշնամու մասնագիտությունն է, հրեաները մեր ազգի գաղտնի թշնամիներն են, ռուսները, չինացիները, պարսիկները, հույները` մեր պատմական թշնամիներն են, բուլղարացիները, գերմանացիները, իտալացիները, ֆրանսիացիները, արաբները, սերբերը, խորվաթները, ճապոնացիները, աղվանները, ամերիկացիները` մեր ապագա թշնամիներն են, հայերը, սիրիացիները, ալբանացիները, բոսնիացիները, լեզգինները, վրացիները, չեչենները` մեր ներքին թշնամիներն են: Եվ կարևոր է շատ լավ պատրաստված լինել այսքան թշնամիների դեմ պայքարելու համար»
3 քննարկումներ
VANO