ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Friday, September 3, 2010 10:46 - 38 քննարկում

Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:

Ես կարծում էի թե լույսաշխարհի ունկընդիր-ընթերցողի աշխարահայացքը այնպիսի լայն սպեկտրի գույներ կարող է ընկալել, որ տեսանելի չէ հասարակ   մահկանացուներին: Սակայն պարզվում է որ, մենք բոլորս մահկանացուներ ենք:

Երբ մեր`, մահկանացուներիս պատկերացրած աշխարհի պատկերը միանգամից փոխում են և այլ պատկեր են ցույց տալիս մեզ, մենք  ընկնում ենք հոգե-մտավոր  շոկի մեջ: Հետո մեզ մոտ սկսվում է հոգեբանական պայքար նոր աշխարհընկալման պատկերի դեմ: Այս երեվույթը ավելի քան դրական է` իրականում, մարդու հոգեվիճակային կայունության  ամենակենսական տարրերը ապահովելու համար: Այն կարեվոր հոգեբանական-իմունիտետային համակարգ է: Մենք ապրում ենք այն ճշմարտություններով, որով սնվել ենք, և երբ մեզ մատուցում են նոր ճշմարտություն , ինչպես նորածինը` մենք այն միանգամից չենք ընդունում:

Իմ ընկեր քահանան, չի դադարում պնդել թե հայկական ինքնության կարեվոր տարրերին պետք է ավելացնել քրստոնեական կրոնը: Նախ ասեմ որ, իմ երկար ուսումնասիրումներից հետո համոզվել եմ հակառակում  : Նախ , որ հենց քրիստոնեության ինքնության բաղկացուցիչ մասերից է հայկականությունը, և հետո, մենք քաջ տեղյակ ենք, որ հայկականությունը պահպանվում է նաև այլ կրոնների գերակայության ընթացքում:

Լսել եք արդյոք՞ ճշմարիտ աստծո մասին հորդորանքները աղանդավոր առաջնորդի կողմից, կամ քահանայի: Լսած կլինեք: Ես այն լսել եմ նաև մոլլայի կողմից, Ռավինի…: Հենց ճշմարիտ աստծո մասին , մենք չենք դադարում խոսելուց : Իսկ մոնոթեիզմն ել ընդունելի չէ ոչ մեկի համար: Սուբյեկտիվ հետեվությունները թողնում եմ ձեզ, Իսկ ես առաջարկում եմ աշխատել նոր հիպոթեզի վրա:

Ենթադրենք դուք ծնվել եք Հայաստանում բայց ոչ քրիստոնեության ժամանակահատվածում: Դուք կերակրվել եք այլ կրոնական կերակուրով և ես ել ձեզ համոզում եմ, որ ճշմարիտ աստված քրիստոնեականն է: Հեշտությամբ կընդուն էիք՞: Իհարկե ոչ: Իսկ եթե այո, ապա այդ տրամաբանության համաձայն դուք նույն հեշտությամբ պետք է ընդունեք Մահադեվի-Շադկի-Պարվատի-Կալի-ումա-Դուրգի հնդկական աստվածությունը: Զարմանալու բան չկա, նա հրեաներինն է, սա` հնդկաստանի ինչ- որ կաստայի:

Եհովան իր որդիներին ասաց, վաշխ տուր վաշխ մի տուր, Է իր որդիներին ասաց , ինձ ոչինչ չասաց: Հայերի մասին բան չկա, ուրիշի որդիներին ինչ ասի:

Իսկ ես փնտրում եմ այն աստվածությունը  որտեղ հայերն են աստծո որդիները և աշխարհի տերերը: Թե չէ հոգնել եմ ուրիշ աստվածների մոտ էմիգրանտ լինելուց:

Հովհաննես Մարգարյան



38 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարինե Հայրապետյան
Sep 3, 2010 13:04