ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, September 1, 2010 16:19 - չքննարկված

Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ

ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿՓԱԿԻ ՌԵՎԱՆՇԸ

 

 
Սեպտեմբերի 2-ին Արցախը նշում է անկախության օրը: Նախօրեին Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարում են որեւէ կերպ Ղարաբաղը ճանաչելուանհրաժեշտության մասին: ՀՅԴ առաջարկում է ԼՂՀ հետ կնքել ռազմաքաղաքական պայմանագիր, իսկ ՀՀԿ-ն` “ԼՂՀ-ն ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ”: Ինչ է արվում Ղարաբաղում, մասնավորապես Ձեր ղեկավարած խորհրդի կողմից, ԼՂՀ միջազգային ճանաչումն արագացնելու համար:
 
Հայաստանի քաղաքական շրջանակներում Արցախի միջազգային ճանաչման թեմայի ակտուալացումը եւ Հայաստանի ու ԼՂՀ միջեւ հարաբերություններին նոր որակ հաղորդելը կարելի է ողջունել: Կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարություններում պարունակվում են առաջարկներ, որոնք համահունչ են մեր մոտեցումներին:
 
Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլին Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Հանրային խորհուրդը դիմել էր հայկական ավանդականկուսակցություններին եւ սփյուռքի լոբբիստական կազմակերպություններին` կոչ անելով նախաձեռնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց (http://www.lragir.am/russrc/politics13522.html). Դիմումում նշվում էր, որ մեր ժողովրդի համար կարեւոր այնպիսի հարցի, ինչպես Ցեղասպանության ճանաչումը, լուծմանը զուգահեռ, Սփյուռքի հայկական կազմակերպությունները պետք է քննարկեն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հարցը, որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնային ուղղություն: Ինքնին ճանաչումը, ինչպես ցույց է տալիս Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փորձը, հակամարտության գոտիներում զսպման եւ անվտանգության ապահովման իրական մեխանիզմ է:
 
Մեր նախաձեռնությունն ընդհանուր առմամբ աջակցություն գտավ, Հայաստանի ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Վերջին ամիսներին այս ուղղությամբ նկատվում է որոշակի ակտիվություն Սփյուռքի կազմակերպությունների գործունեության մեջ:
 
Խորհրդի դիմումի պատճեններն ուղարկվել էին Արցախի ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններ: Մենք ենթադրում ենք, որ երկու հայկական պետությունների ԱԳՆ-ները պետք է համակարգեն միջազգային ճանաչման գործընթացը, եւ դա համարվում է հայկական դիվանագիտության ուղղակի պարտականությունը:
 
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Հանրային խորհուրդը մշակում է իր փորձագետների որոշակի գաղափարներ եւ շուտով հանդես կգա նոր նախաձեռնություններով` ուղղված ճանաչման գործընթացի արագացմանը:
 
Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քննարկելու է Ադրբեջանի առաջարկած բանաձեւի նախագիծը, որ ենթադրում է “Ադրբեջանի օկուպացված տարածքներ փախստականների վերադարձի իրավունքը”: Ինչի՞ հետ է կապված Բաքվի ակտիվացումը միջազգային ատյաններում եւ ինչպես դա կանդրադառնա ղարաբաղյան կարգավորմանը: Ի՞նչ պատասխան քայլեր ի նկատի ուներ Սերժ Սարգսյանը, խոսելով այն մասին, թե Հայաստանը կօգտվի “Բաքվի կոպիտ սխալից”:
 
Ադրբեջանը, “անցկացնելով” նման բանաձեւեր, առաջին հերթին հետապնդում է քարոզչական նպատակներ: Սակայն գոյություն ունի իրական վտանգ, որ ընդունված հակահայկական բանաձեւերի քանակը կարող է վերաճել նոր որակի: Այդ պատճառով մեր ընդդիմախոսների պահվածքի նման գծին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ եւ ձեռնարկել համարժեք քաղաքական-դիվանագիտական գործողություններ:
 
Ադրբեջանը նախ հասնում է միջազգային կազմակերպություններում բանաձեւերի ընդունման, ապա հղում է անում այդ փաստաթղթերին, ըստ էության` սեփական ձեւակերպումներով, դրանք ներկայացնելով որպես միջազգային հանրության դիրքորոշում: Օրինակ, միջազգային պրակտիկայում տարբեր միջոցներ կան փախստականների հարցերը լուծելու համար, այդ թվում` փոխհատուցում վճարելու ճանապարհով: Սակայն Ադրբեջանը իր համար հարցի լուծման միակ ճանապարհ է տեսնում, ինչն արտահայտված է նրա ներկայացրած բանաձեւի նախագծում` “ապահովել հակամարտության շոշափած տարածքներից տեղահանված բնակչության եւ նրանց ժառանգների անքակտելի իրավունքը` վերադառնալու իրենց տները”, ընդգծելով “այդ կապակցությամբ հարիր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը”:
 
Ադրբեջանական կողմի նման ակտիվ աշխատանքն ուղղված է հակամարտության էության խեղաթյուրմանը, ինչն ավելի կբարդացնի իրավիճակը բանակցություններում եւ կարող է հանգեցնել խաղաղ գործընթացի տապալմանը:
 
Ադրբեջանի ռազմական ռեվանշից խուսափելու համար համաշխարհային կենտրոնները, որոնք շահագրգռություն են հայտնում Հարավային Կովկասում կայունություն պահպանելու, պետք է ճանաչեն ԼՂՀ անկախությունը եւ այդպիսով փակեն իրավիճակի ռազմական ելքը:
 
Հուսով եմ, որ Հայաստանին կհաջողվի այդ կենտրոններին հասցնել Ադրբեջանի գործողությունների դեստրուկտիվ էությունը եւ առաջ մղել ճանաչման հարցը: Հենց այդպես Հայաստանը կարող է օգտվել “Բաքվի կոպիտ սխալից”:
 
Փոխվե՞լ է արդյոք աշխարհքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, կապված հայ-ռուսական եւ թուրք-ադրբեջանական կապերի ամրացման հետ: Կարելի՞ է արդյոք ասել, որ տարածաշրջանում սրվել է բլոկային պատերազմը:
 
Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար պետք է սպասել Ռուսաստանի նախագահի Բաքու կատարելիք այցի արդյունքներին: Ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակտիվ զարգացման ֆոնին, որոնք գնահատվում են որպես ռազմավարական, բլոկային պատերազմի մասին խոսել չարժե:
 
Մեր տարածաշրջանում աշխարհքաղաքական իրավիճակի փոփոխություններն ակնհայտ են, սակայն փոփոխությունները տեղի են ունենում ուժերի ռազմավարական բալանսի ու շահերի զգույշ պահպանմամբ:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ