ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, August 31, 2010 22:16 - չքննարկված

Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…

ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՎԱԾ Է ՄՈՍՍԱԴԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

http://www.armtown.com/news/am/azg/20100831/2010083106/
====================================
Օգոստոսի 27-ին «Ազգը», անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուՙ Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող հայտարարությանը, գրել էր. «Ադրբեջանցի հրոսակի տրամաբանությամբ, երբ խոսքը վերաբերում է ռուսական գեթ մեկ ռազմակայանի, ապա դա կաշկանդում է Հայաստանի անկախությունը, իսկ ամերիկյան ավելի քան 100 ռազմակայաններ, անշուշտ, միմիայն «ընդլայնում են» Թուրքիայի անկախությունը: Մնում է ենթադրել, որ տեղակայման դեպքում թուրքական ռազմակայանը կհամադրվի Գաբալայի ռուսական ռազմակայանի հետ, եւ Ադրբեջանը կդառնա աշխարհի «ամենաանկախ» պետությունը»:
Պարզվում է, Ապշերոն թերակղզում տեղակայված Գաբալայի ռուսական ռազմակայանը, նախքան թուրքականի հետ համադրվելը վաղուց արդեն համադրվում է Ադրբեջանի իրանական սահմանի մոտակայքում գործող իսրայելական ռազմակայանի հետ, որտեղ, ինչպես 2009-ի հունվարի 13-ի համարում նշել է «Ենի Ասիա» թերթը, տեղակայված են իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգեր:
Ի դեպ, թուրքական թերթի վկայությամբ, իսրայելական անվտանգության ծառայության գործակալություններին է անցել Բաքվի օդանավակայանի եւ Ադրբեջանի էներգետիկ բոլոր ենթակառուցվածքների անվտանգության ապահովման գործը: Հարկ է սակայն նշել, որ աշխարհում Ադրբեջանի «ամենաանկախ» պետություն դառնալու պարագայում խնդիրը սոսկ Գաբալայի ռուսական եւ ադրբեջանա-իրանական սահմանին տեղակայված իսրայելական ռազմակայանները չեն, ոչ էլ Բաքվի օդանավակայանի կամ էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության հանձնարարումը Իսրայելի անվտանգության գործակալություններին, այլՙ Մոսսադը:
Ինչո՞ւ: Այդ հարցին «Ենի Մուսաֆաթի» 2008-ի հուլիսի 3-ի համարում պատասխանել է թերթի հեղինակ Զամին Հաջին, մեկնաբանելով «Մերձավոր Արեւելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի» վերլուծականը, որը թարգմանաբար հրապարակվել է ադրբեջանական թերթում:
Այդ մասին մեզ 2008-ի հուլիսի 4-ին տեղեկացրել է «Յաքինդողուհաբեր» էլեկտրոնային թերթը: Ըստ թուրքական կայքէջիՙ վաշինգտոնյան ինստիտուտը օրինակելի համարելով իսլամական աշխարհի համար Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, վերլուծականում տեղ է տվել նաեւ հետեւյալ սկանդալային փաստին. «Արտերկրյա այցելությունների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անվտանգությունն արտասահմանում ապահովում են իսրայելական գաղտնի ծառայություններիՙ Մոսսադի կադրային գործակալները»:
Ի դեպ, 2009-ի հունվարի 12-ին «Սթարի» հեղինակ Արդան Զենթուրքն էլ, առանց Մոսսադի անունը տալու, վկայել էր, որ իսրայելական անվտանգության ծառայությունները ապահովում են նույնիսկ երկրի նախագահի եւ ընտանիքի անդամների անվտանգությունը: Այլ կերպ, երկրի ներսում Իլհամ Ալիեւի անվտանգության ապահովումը նույնպես վստահված է Մոսսադին:
Համենայն դեպս, «Ենի Մուսաֆաթի» հեղինակ Զամին Հաջին, մեկնաբանելով վաշինգտոնյան ինստիտուտի վերլուծականում նախագահ Ալիեւի անվտանգության ապահովմանն առնչվող հարցը, ասել է. «Եթե ճիշտ է Մոսսադի առնչությամբ ինստիտուտի հրապարակումը, ապա դա Ադրբեջանին պատիվ չի բերի: Ավելին, դա հակասում է մեր անկախությանը եւ ազգային անվտանգության պահպանման տրամաբանությանը: Այդ փաստը իսկույն պետք է հերքվի կամ էլ ճշմարտության մասին իրազեկվի հասարակությունը: Եթե դա այդպես է, ապա սեփական անվտանգության ապահովման նկատառումով ո՞ր երկրի գաղտնի ծառայություններին պետք է դիմի շարքային ադրբեջանցի քաղաքացին: Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, հակառակ վաշինգտոնյան ինստիտուտի պնդման, ամենեւին էլ օրինական չեն մահմեդական մյուս երկրների համար: Ադրբեջանն առ այսօր կատարել է երկրում առկա հրեական հզոր լոբբիի բազում պահանջները: Եթե Իսրայելում Ադրբեջանը դեսպանություն չի բացում, ապա դա արվում է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության աչքին թոզ փչելու համար: Իսրայելի ախորժակը այնքան է բացվել, որ Ադրբեջանից գաղթած հրեաների համար մեր պետությունից թոշակ է պահանջում, այն էլ յուրաքանչյուրին 700-800 դոլար, թքած ունենալով 60-70 մանաթ թոշակ ստացող ծերունիների վրա: Իշխանությունը մի կողմ, ի՞նչ օգուտ է քաղել ադրբեջանական ժողովուրդը հրեական լոբբիներից: Մե՞զ են օգնել ղարաբաղյան հիմնահարցում»:
Այնուհետեւ Հաջին ուշադրություն է հրավիրել Բաքվում մասոնական խորհրդանիշների նկատվող աճի վրա, օրինակ բերելով նախկին «Ռեսպուբլիկա», ներկայումս Հեյդար Ալիեւի անվան պալատի զբոսայգում տեղակայված սյուները, որոնք հիշեցնում են մասոնությունը խորհրդանշող Սողոմոն Իմաստունի պալատի սյուները, կամ մետրոյի նախկին «Բաքվի սովետներ» կայարանի մուտքի մոտ կառուցված բուրգը: Ապա Հաջին ավելացրել է. «Հատկանշական է, որ այս բուրգը կառուցել է իսրայելական «Կադիշ Դեվիչ ինտերնեյշնլ» ընկերությունը»:
Թուրքական կայքէջը չի մեկնաբանում «Ենի Մուսաֆաթի» հեղինակ Զամին Հաջիի տեսակետները, պարզապես հետգրության կարգով ավելացնում է. «Հանուն արդարության պետք է նշել, որ մասոնական խորհրդանիշներից բուրգը տեղ է գտել նաեւ «Ենի Մուսաֆաթ» կուսակցության զինանշանում»:
Եթե որեւէ երկրում նախագահի անվտանգությունն անգամ ապահովում են մեկ այլ պետության գաղտնի ծառայությունները, ապա, ըստ բանականության, այդ երկրի գոնե պետական գործիչները չպետք է ունենան Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնելու բարոյական իրավունքը: Սակայն Ադրբեջանում հայատյացությունը վերաճել է անասնական բնազդի, իսկ բանականությունըՙ յուրահատուկ է մարդկանց: Ինչ վերաբերում է բարոյականությանը, ապա ադրբեջանցի հրոսակը դա դրսեւորել է հայ սպանելու համար մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակելով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ