ԷԿՈՆՈՄԻԿԱ, ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 31, 2010 16:46 - 4 քննարկում

Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը

Երբ մենք, հայերս, ապրում ենք Հայաստանում, երազում ենք լինել ուրիշ երկրում  և ապրել ուրիշ կյանքով:  Երբ ապրում ենք ուրիշ երկրում, ապրում ենք նույն կյանքով, երազում ենք մեր երկիրը, սակայն շարունակում ենք այն չսիրել: Չսիրելու անգիտակցական  պատճառաբանությունները բազմաթիվ են, մի անգամ պետությունն է մեղավոր, մի այլ անգամ Հայերը, մի ուրիշ անգամ հայերին վատը ուզողները: և այսպես վերացական մեղավորներով սպեղանի ենք գտնում մեր վիրավոր հոգուն ու մնում անվերջ մաքառումների մեջ:

Սա հասկանալուց հետո իմ մոտ մի միտք ծագեց, իսկ որ՞ տարիքում են հայերը սկսում  այդ սինդրոմով տառապել և որն է՞ այդ հիվանդության հիմնական պատճառը: Այդ առեղծվածը պարզելու համար հարկավոր էր առնվազն մեկ հայի զոհ տալ  գիտությանը: քանի որ , երբեք ոչ մի հայի զոհ չեմ տա, բայց անհրաժեշտ է պարզել առեղծվածը ,ուստի, ես որոշեցի զոհ տալ ինքս ինձ, և պրոֆեսոր Դոուելի նման իմ սեփական գլուխը հանձնել հետազոտման:

Դպրոցում մի երկու ուսուցիչ ունեինք որ  մեզ խորհուրդ էին տալիս դասագրքերով դասը չսովորել, այլ լսել իրենց : Պատճառաբանում էին թե իրենց առարկայի գրքերը որ կարդանք, կդեբիլանանք : Առհասարակ ես սիրում էի գիրք կարդալ, բայց ոչ մի դեպքում դասագիրք : Դասագիրք կարդալը իմ համար տաժանակիր աշխատանք էր,որովհետեվ այն ասես գրած լիներ անհասկանալի լեզվով, չնայած այնտեղ ամեն ինչ հայերեն բառերով էր : Բարեհոգ ուսուցչի Դասը լսելը բավարարում էր այն հասկանալու համար, սակայն ամեն անգամ չէր որ իմ նման անբարեխիղճ աշակերտը նստում էր դասի : և ստիպված ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ էր լինում դասագրքերի օգնությամբ դուրս գալ իրավիճակներից : Հիշում եմ ինչպես այսօր, նստել եմ արդեն երկու օր ու կարդում եմ,Ֆիզիկա, ներքին այրման շարժիչ ու ոչինչ չեմ հասկանում : Վախվորած մոտեցա հորս ու ասեցի որ չեմ հասկանում : զարմացավ : Ասեց թե որ շատ ամոթա որ իր, գլխավոր ինժիների տղան  հասարակ բաները նույնիսկ չի հասկանում, վերցրեց գիրքը որ տեսնի թե էտ ինչը չեմ հասկանում : թերթեց աջ ու ձախ, գլուխը տմբտմբացրեց ու ասաց որ ինքնել բան չհասկացավ :

Կային առարկաներ որ ընդհանրապես ցանկություն չէր առաջանում սովորելու : Ահա, իմ ընկերներից մեկի հայրը մեզ տանում է ֆուտբոլի ու ոգեվորված ինձ մեծի տեղ դնելով պատմում թե Բրուտյանները ովքեր են եղել, թե Արեվմտյան Հայաստանի որ նահանգում որ դարում ինչեր են արել, իսկ ես աչքերս  ճպճպացնելով ապուշ հայացքով նայում եմ իրեն : Հետո հարցրեց թե Հայժող պատմությունից ոնցեմ, պատասխանեցի որ զզվում եմ : Իմ հայտարարությունը նրան ցնցեց : Ակնոցները  հանեց ու հետաքրքրվեց ինչու, իսկ ես պատասխանեցի որ մենակ ես չեմ զզվում, ամբողջ դասարանն է զզվում : Իսկ պատճառը անհետաքրքիր դասագիրքն է, որտեղ գրված է անհետաքրքիր պատմություն : համեմատելով , այլ երկրների միջին դարերի պատմության հետ ,որը շատ հետաքրքիր էր , ասացի որ նախնտրում եմ երկրորդը :

Երեկ անքնությամբ էի տառապում ու համացանցի մեջ թափառում էի : Պատահական կայքերից մեկում տեսա, ներբեռնել Խաչիկ դաշտենցի Ռանչպարների կանչը : Ինչ որ մի բան ինձ ասում էր որ այն բացեմ : Գրականության դասգրքում չկար , բայց տանը կար : մի քիչ կարդացել էի պատանեկության տարիներին: սիրել էի : Երբ բացեցի, հայացքս հոսեց ծանոթ պարագրաֆների վրայով : և հանկարծ հայտնվեցի Մշո դաշտերում :Դաշտենցի գրիչը, որը հանձնել էր թղտին գրքի հերոսի պատմածը, նրա հետ ինձ տարավ գյուղից գյուղ, տնից տուն : Այն սերն ու քնարը որ կային նրա պատմածի մեջ փոխանցվեց ինձ : Ասես ամբողջ մարմնով սկսեցի զգալ այն ինչ պատմում էր Դաշտենցը : Ընկա մի այնպիսի հուզական վիճակի մեջ որ նույնիսկ սիրահարությունը չէր կարող այն ինձ պարգեվել : և սկսեցի սիրել իմ երկիրը, իմ երկրի պատմությունը ու իմ երկրի մարդկանց :

Առավոտյան կիսաքնած կիսաարթուն, գործով այցելեցի ընկերոջս ու տեսա որ որդուն Երեվանից պատմության դասագիրքեն բերել : Բացեցի այն ու ագահությամբ սկսեցի աչքի տակով նայել, ու նորից ես, …  զզվեցի :

Չգիտեմ թե ովքեր են գրում մեր պատմության դասագրքերը , բայց գիտեմ ես հաստատ մի բան, որ ոչինչ չարժեն Տիգրան մեծն ու Տիգրանակերտը, բազմաթիվ սեմինարներն ու հեռուստատեսային հաղորդումները, երբ իմ երեխան դեռ տասներկու տարեկանում պետք է զզվի իր սեփական պատմությունից :

Պատճառը գտել եմ : Սինդրոմը կանվանեմ Աքիլեսյան, որովհետեվ գարշապարից է : Սակայն ավելին չեմ կարող անել: Մարմինս չկա, միայն գլուխս է : Պրոֆեսոր Դոուել

Հովհաննես Մարգարյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Aug 31, 2010 22:25