ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, August 30, 2010 23:00 - 2 քննարկում

Դոդի Գագոյից կոգեշնչվի Գադյան Դոդովը…

Ամերիկայի Հայկական Համագումարը Նյու Յորքում բացել է Արեւելյան արածաշրջանային գրասենյակ: Այն կղեկավարի Բիանկա Կադյան-Դոդովը: Նա պատասխանատու կլինի Նյու Յորքում եւ երեք հարակից նահանգներում Համագումարի գործունեության համար: Իր նոր դերի հետ մեկտեղ Դոդովը, ով Վաշինգտոնում Կոնգրեսի հետ հարաբերությունների Համագումարի պատասխանատուն էր, նաեւ կծառայի որպես Համագումարի ներկայացուցիչ Միավորված Ազգերի Մարդկային խնդիրների կարգավորման հարցերով հանձնաժողովում: 1999 թ Ամերիկայի Հայկական Համագումարին որպես ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի հասարակական կազմակերպություն շնորհվեց Հատուկ Խորհրդակցական կարգավիճակ: ՙԱմերիկայի Հայկական Համագումարը առաջատար կազմակերպություն է, որը նպաստում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ Հայոց Ցեղասպանության վերահաստատմանը, այլ նաեւ ավելի ուժեղ ու ժողովրդավարական Հայաստանի ստեղծմանը՚,- ասել է Դոդովը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Aug 31, 2010 4:35