ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, August 29, 2010 11:33 - 1 քննարկում

Սկանդալ Իսրայելում. հայ ապօրինի ներգաղթյալը Բենյամին Նեթանյահուի թիկնապահն է եղել

Իսրայելում մեծ սկանդալ է առաջացրել տեղեկությունը, ըստ որի, 12 տարի երկրում բնակվող՝ Հայաստանի քաղաքացին, որն ունեցել է կեղծ փաստաթղթեր և զենք կրելու իրավունք, աշխատել է Բենյամին Նեթանյահուի անձնական անվտանգության համակարգում այն ժամանակ, երբ Նեթանյահուն դեռ ընդդիմության առաջնորդն էր:

IzRus պորտալը հաղորդում է, որ նրան ձերբակալել են օգոստոսի 8 –ին Բաթ-Յամում:

Խարչիա Գրիգորյանը, որը ինչպես ավելի ուշ պարզվել է, ոչ թե 28, այլ 34 տարեկան է, 16 տարեկանում Իսրայել է մեկնել վանական դառնալու նպատակով: Մի քանի տարի անց տուն վերադառնալով՝ նա ընտանիքին գտել է ֆինանսական ծանր վիճակում և որոշել է վերադառնալ, որպեսզի աշխատի և պահի ընտանիքին:

12 տարի առաջ նա կրկին մեկնում է Իսրայել իբրև թե հոգևոր ուսումը շարունակելու համար, սակայն հաստատվում է Բաթ Յամում և սկսում աշխատել:

Կարճ ժամանակ անց նա կեղծ փաստաթղթեր է գնում և դրանց հիման վրա նույնիսկ զենք կրելու իրավուն ստանում: Քանի որ կարատեի սև գոտի ուներ, սկսում է անվտանգության աշխատակցի կարիերան, նախ՝ գիշերային ակումբներում, ապա որպես VIP անձանց անձնական թիկնապահ: Զգուշության նկատառումներով նա զենք չէր կրում, թեև ուներ դրա իրավունքը:

Շուտով նրան աշխատանքի են վերցնում Նեթանյահուի անձնական անվտանգության պահպանման համակարգում: Այն ժամանակ Նեթանյահուն դեռ ընդդիմության առաջնորդն էր: Գրիգորյանի խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ մեծ միջոցառումներին ինքը «տարածքն էր մաքրում» ապագա վարչապետի համար: Պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնցում նա երևում է Իսրայելի ապագա վարչապետի հենց կողքին:

Գրիգորյանը նաև պատմել է, որ ինքը բազմիցս ապահովել է նաև Թել Ավիվի քաղաքապետի և նույնիսկ ԱՄՆ նախագահի թեկնածու Էլ Գորի անվտանգությունը, երբ վերջինն այցելել էր Իսրայել:

Այն, որ Գրիգորյանն ապօրինի է բնակվում Իսրայելում, հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ մի կին դիմել է ոստիկանություն՝ բողոքելով, որ Գրիգորյանն իր դեմ բռնություն է գործադրել: Բռնության մեղադրանքը չի ապացուցվել, փոխարենը բացահայտվել է, որ Գրիգորյանն Իսրայելում բնակվում է կեղծ փաստաթղթերով:

Tert.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նուբար Ասլանյան
Aug 31, 2010 4:39