ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, August 28, 2010 15:56 - 10 քննարկում

Նավարկություն առանց մակընթացության

Միշտ եղել եմ այն կարծիքին որ պոլիտեխնիկական ինստիտուտները ամենակարեվորն են որեվէ երկրում, համեմատած բոլոր այլ ուսումնական հաստատությունների : Ինքս երբեք չեմ սովորել նման հաստատությունում, սակայն գիտեմ, որ այսօր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, ցանկացած երկրի  տնտեսական շոգեքարշը ինժիներա-տեխնիկական գյուտերն են, լուծումներն են, և վերջապես արտադրությունն է : Ինչպես նաև բոլոր այլ բնագավառներում այս հաստատության շրջանավարտները փայլում են իրենց լուծումներով և նորարարությամբ : Եթե ուսումնասիրեք, կտեսնեք որ, Սովետների երկրում ամենամեծ հաջողության հասած հանրապետությունները գլխաորում էին այս հաստատության նախկին ուսանողները, բոլոր կարեվորագույն արտադրությունները նույնպես : Համոզված եղեք որ այսօր եվրոպայի ամենահաջող տնտեսություն ունեցող երկրների գլխին նրանք են և ամենահաջող արտադրություններինը նույնպես :

Այս տրամաբանությամբ փորձեմ վերլուծել հետսովետական Հայաստանի կառավարման օրինաչափությունները :  Հայաստանի երրորդ հանրապետության առաջին Խորդարանում համարյա պոլիտեխնիսիեն չկար, երեվի մի երկու կամ երեք մարդ, այնել Սովետներից  ժառանգած պատգամաորի ռեպուտացիայով: բայց առաջին խորհրդարանը հարուստ էր տարատեսակ գրող-ջնջողներով, հրապարակադատարկաբաններով, և ծիծաղաբաններով : Նրան հետեված մյուս խորհրդարանները տարբերվում էին միայն մի բանով, այն որ ժամանակ առ ժամանակ այնտեղ հայտնվում էին մի քանի նախկին ազատամարտիկներ : Կառավարությունում նույնպես նույն իրավիճակն էր :

Երրորդ հանրապետության առաջին հնգամյակում հայաստանի արտադրական բոլոր կառույցները բռնաբարվեցին այնուհետեվ գնդակահարվեցին կամ խեղդամահ արվեցին : Իսկ էնէրգէտիկ կառույցներին քնաբեր ներարկեցին : Առաջին հնգամյակը և ևս երկու տարի մեր երկիրը կառավարեց բանասեր, բազմալեզու, լեզվագետը :

Այնուհետեվ Հայաստանին սպասում էր անսպասելի շրջադարձ : Դեպքերի բերումով հայաստանի ղեկին հայտնվեց մի հեռակա պոլիտեխնիսիեն, Խորհրդարանում շատացան նախկին ազատամարտիկները և հին սովետականները : Սկսվեց մի քանի Արտադրական դիակների վերակենդանացումներ : Ժամանակի ընթացքում խորհրդարանում հայտնվեց նոր խավ, օլիգարխները : Ժողովրդի ծոցում մեծացած ու հարստացած օլիգարխներ,բայց չգիտես ինչու մարմինը պաշտպանած նույն ժողովրդից, տարատեսակ շինծու դիպլոմներով ու թիկնապահներով :

Հիմա ժամանակները փոխվելեն : Միալեզու հեռակա լեզվագետը մոլորվել է, տնտեսության ղեկը տվել է բանկային կլերկին,որը վարկ ձևակերպելուց բացի ուրիշ բան չգիտի : Իսկ կառավարությունում ու խորհրդարանում հայտնվել են օրինակելի, ճարտարաբերան լակոտ լուկուտներ : Աջ ու ձախից էլ շնագայլերը հավաքվել են ու որոշելեն նավը վերցնել, առնետներ են վարձել նավ են ուղարկում  , իրենքել կողքերնեն պտտվում ու սպասում հարմար պահի որ մտնեն :

Մեր նավին մակընթացություն է հարկաոր փրկվելու համար, Սակայն դա, մոտ ապագայում լուսինը մեզ չի խոստանում :   մնում է մի բան, ծով դուրս գալ առանց մակընթացության :  Ճարտասանությունը քամու ուժ էլ չունի, ծով դուրս չես գա : Նավը Խոսքով չի շարժվում, գործ անող էլ չկա :

Հ .Գ . Նորություն չեմ գրել : հետին միտք չունեմ :Խնդրի Լուծումները թողնումեմ պոլիտեխնիսիենների վրա :

Հովհաննես Մարգարյան



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Aug 28, 2010 16:39