ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, August 26, 2010 6:16 - 2 քննարկում

Պետական անվտանգության դիլետանտ ու Էշի ականջին քնած աշխատակիցները տասներկու տարի ուշացումով հայտանգործություն են արել:

«Իրավունք» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Հայաստանում հայտնաբերվել է պարսկահայի անվան տակ ներկայացող թուրք կամ ադրբեջանցի:
Ենթադրաբար դա մեկն է նախկին հայաստանաբնակ թուրքերից, որոնք ժամանակին հայտնի պատճառներով հեռացան Հայաստանից:
«Տվյալ անձնավորության թուրք լինելու լրջագույն կասկածների փաստը հաստատեց նաեւ պետության անվտանգության համակարգի հետ առնչվող մեր բարձրաստիճան զրուցակիցը՝ խոստանալով, որ անձամբ է ստուգելու, որ կասկածները մինչեւ վերջ ստուգվեն եւ իրականացվեն համապատասխան գործողությունները»,- նշում է թերթը եւ հավելում, որ «այս դեպքը լիովին համահունչ է տեւական ժամանակաշրջան շրջանառվող այն խոսակցությունների հետ, որ բազում նախկին հայաստանաբնակ թուրքեր են այլ երկրների հայերի անվան տակ հաստատվել Հայաստանում: Խոսքը կարող է գնալ հարյուրավոր, անգամ հազարավոր անձանց մասին»:
«Առավել եւս, որ գործնականում հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ, մի կողմից կարող են օգտվել դիվանագիտական աջակցությունից, մյուս կողմից էլ մեր տեղի իրավապահներն են գառնուկների պես պահում իրենց՝ այն դեպքում, երբ սեփական քաղաքացիներին, հայտնի օրինակով, հասցնում են ինքնասպանության աստիճանի:
Այս ամենից զատ՝ հայաստանաբնակ նախկին թուրքերի մի մասը խորհրդային տարիներին կամաց-կամաց հրաժարվում էր թլպատվելու սովորությունից, ինչը կարող է թուրք լինելու փաստը թաքցնող լավ «ապացույց» դառնալ նրանց համար»,- գրում է թերթը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SIRANUYSH
Aug 27, 2010 17:38