ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, August 26, 2010 6:07 - 3 քննարկում
Բաքվում Հայկական հետազոտությունների գիտական կենտրոն է գործելու
Մոտ օրերս Բաքվի պետական համալսարանում կսկսի գործել Հայկական հետազոտությունների գիտական կենտրոնը։
Այս մասին «թռենդ» գործակալությանն ասել է համալսարանի տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան։
Կենտրոնը զբաղվելու է հայկական հարցի պատմական և նորագույն խնդիրների ուսումնասիրությամբ և Հայաստանում կատարվող հասարակական-քաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակությանը տեղեկացնելով։
Կենտրոնի գործունեությունը կապված կլինի հայկական պետության և սփյուռքի գաղափարական գործունեության հետ, որն ուղղված է Ադրբեջանի և թուրքական աշխարհի դեմ։ Կենտրոնը նաև միջոցառումներ կանցկացնի ընդդեմ հայերի նման գործունեության։
Իբրահիմովայի խոսքերով՝ կենտրոնը նախատեսում է ներգրավել հայերենի իմացությամբ հետազոտողների, ընդհանուր հայեցակարգ պատրաստել և հետևել դրան։
-Կենտրոնը համակարգելու է հայալեզու ԶԼՄ-ների, ինտերնետ կայքերի և հեռուստատեսության նյութերը և դրանց համակարգման հիման վրա վերլուծական աշխատանքներ է իրականացնելու։
Կենտրոնի համար առանձին կայք է ստեղծվելու, ամսագիր է թողարկվելու։ Բոլոր գիտական հետազոտությունները թարգմանվելու են տարբեր լեզուներով, տեղադրվելու են կայքում և տարածվելու են,-նշել է նա։ Տեղեկացնում է 7օր.ամ կայքը
3 քննարկումներ
Կարինե Հայրապետյան