ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, August 26, 2010 6:03 - չքննարկված

ԱՄՆ-ում գտնվող «Yerevan Travel»-ի աշխատակիցը հափշտակել է տասնյակ ամերիկաբնակ հայերի գումարներն ու փախել

Ինչպես HayNews.am-ին փոխանցում է ԱՄՆ-ի իր թղթակիցը, Հոլիվուդում գտնվող «Yerevan Travel» տուրիստական գործակալության աշխատակից ոմն Ալվարդը վերցրել կազմակերպության գումարների մի մասը և անհետացել:
Լոս Անջելեսում բնակվող Նվարդ Քյուփելյանի խոսքերով, մոտ 3 ամիս առաջ նրանք «Yerevan Travel»-ում ինքնաթիռի տոմսեր են պատվիրել` Հայաստան գալու համար:
«14 տարի Երևանում չէինք եղել, մինչև վերջին կոպեկը խնայել էի, որ քրոջս և երեխայիս հետ գայինք Հայաստան: Շատ էի կարոտել:
Գնացի «Yerevan Travel» կազմակերպություն, ուր և տոմսեր պատվիրեցի: Ալվարդն ասաց, որ փողը cash պետք ա տամ:
Ճիշտն ասած` մոտս կասկած առաջացավ, թե ինչի cash-ով, բայց այնքան էի ոգևորվել Հայաստան գալու ցանկությամբ, որ ինքս ցրեցի իմ կասկածները:
Անցավ երեք ամիս, մեկ էլ իմանամ, որ էդ կազմակերպությունը փակվել ա: Ծանոթների միջոցով ճշտեցի, որ Ալվարդ կոչվածը փողերը վերցրել և փախել ա»:
Նվարդը պատմել է, որ Ալվարդն ընդամենը պատվիրել է տոմսերը` գումարը չի փոխանցել, իսկ մի քանի օր հետո չեղյալ արել պատվիրված տոմսերը:
Ըստ մեր տվյալների, այս պահին մի քանի տասնյակ մարդիկ «քաշվել են» այդ խաբեությունից արդեն Հայաստանում: Նրանք Երևանի օդանակավակայանում են միայն իմացել, որ իրենց հետդարձի տոմսերն անվավեր են:
Նվարդը պատմում է, որ իր ծանոթներից մի քանի հոգի կորցրել են նաև իրենց գործատեղերը, որովհետև Հայաստանից չեն կարողացել վերադառնալ ճիշտ ժամանակին:
Ի դեպ, Նվարդն ու իր ընկերները ԱՄՆ-ում դիմել են ոստիկանություն, սակայն այնտեղ նրանց խորհուրդ են տվել վարձել փաստաբան և դատի տալ, որովհետև «դեռ պետք է ապացուցվի, որ այս պատմության մեջ կրիմինալ կա»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ