ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, August 24, 2010 15:30 - չքննարկված

«Լենին-Աթաթուրք»-ի նոր տարբերակ…

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

http://www.armtown.com/news/am/has/20100824/3928121707/
  • article's photo

    ՌԴ նախագահի այցի արդյունքումՕգոստոսի 20-22-ին տեղի ունեցած Ռուսաստան նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը սկզբունքորեն նոր կացություն են ստեղծել ինչպես հայ-ռուսական հարաբերություններում, այնպես էլ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում։

    Ռուս, թուրք, ադրբեջանցի եւ արեւմտյան քաղաքագետները վերջին օրերին արդեն տվել են նման իրադրության ընդհանուր գնահատականները՝ ելնելով իրենց երկրների ազգային շահերի դիտանկյունից։ Խնդիրը դիտելով մեր ազգային շահերի համատեքստում՝ կարելի է կատարել հետեւյալ հաստատագրումներն ու եզրակացությունները։

    Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ուշադրության մեծացումը եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը պայմանավորված է երկու հիմնական դրդապատճառով.

    առաջին՝ գլոբալ մակարդակի վրա ԱՄՆ-ի հետ շարունակվող համագործակցության ու մրցակցության մեջ որոշակի դերաբաշխումների հասնելու Ռուսաստանի մտադրությունն է Աֆղանստանում, մասամբ Իրանում իր մրցակցին չխանգարելու դիմաց ստանալու Հարավային Կովկասում ձեռքերի լիակատար ազատություն,

    երկրորդ՝ տարածաշրջանային մակարդակի վրա թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմական ախորժակը զսպելու եւ «թույլ օղակի» դերում հայտնված Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդելու երկկողմանի՝ հայ-ռուսական շահագրգռությունն է։

    Զուգահեռաբար ուրվագծվող այս երկու միտումների առարկայացումը կոնկրետ պայմաններում ու միջավայրում այլընտրանքից զրկել էին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացման քաղաքականությունը։

    Պատճառն այն է, որ Թուրքիայի քողարկված աջակցությամբ տարածաշրջանում հայկական գործոնը չեզոքացնելու Ադրբեջանի մտադրությունը վերջին ամիսներին ավելի քան ակնհայտ էր դարձել։ Իսկ ստեղծված պայմաններում Հարավային Կովկասում հայկական գործոնի չեզոքացումը Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծման ռազմաքաղաքական պարտադրանքն է, ինչի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը կզրկվի իր աշխարհաքաղաքական գործառույթից։

    Եվ ահա, ինչպես ստորագրված փաստաթղթերի, այնպես էլ հայտարարությունների միջոցով Ռուսաստանի ղեկավարությունը հստակորեն հասկացրեց Ադրբեջանին ու նրա հովանավորին, որ ինքը թույլ չի տա իրադարձությունների նման զարգացումը։

    Անկախ նրանից` Ռուսաստանի ղեկավարության խոսքերն ու հավաստիացումները վերաբերում են միայն Հայաստանի Հանրապետությա՞ն անվտանգության երաշխիքներին, թե՞ անթաքույց ակնարկներ կան նաեւ ԼՂՀ անվտանգության ապահովման առումով, հարցի էությունը սրանից չի փոխվում։ Պատճառն այն է, որ Դ.Մեդվեդեւի այցի ընթացքում հստակեցվեցին հետեւյալ իրողությունները. Ռուսաստանը թույլ չի տա Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական լուծում, Գյումրիում տեղակայված նրա ռազմակայանը կդադարի լինել միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների պահապանը եւ վերջապես՝ Հայաստանը կստանա անհրաժեշտ ռազմական տեխնիկա ու սպառազինություն։

    Ուստի այսօր գիտակցաբար կամ ակամա սխալվում են բոլոր այն քաղաքագետները, որոնք պնդում են, թե Ռուսաստանի տված երաշխիքները վերաբերում են միայն Հայաստանի սահմանների անվտանգությանը։ Մեր համոզմամբ, Ռուսաստանի երաշխիքները վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլեւ ԼՂՀ-ի հանդեպ Մոսկվայի հավանությանը չարժանացած ցանկացած քայլի չեզոքացմանը։

    Այսինքն՝ Ռուսաստանը հստակորեն հասկացնում է մեր զույգ հարեւաններին, եւ նրանք էլ դա հրաշալիորեն հասկանում են, որ խնդիրը նախեւառաջ առնչվում է Մոսկվայի ստանձնած տարածաշրջանի մեդիատորի դերին։

    Սա նշանակում է, որ ընդհանուր հակաարեւմտյան քաղաքականության համատեքստում Հարավային Կովկասում ռուս-թուրքական համատեղ «կայունության» հաստատման «Լենին-Աթաթուրք» տարբերակի հավանականությունը, որի ուրվագծերը երբեմն նշմարվում էին վերջին տարիներին, պատմության գիրկն է անցնում եւ մեր տարածաշրջանում Ռուսաստանը Թուրքիայի հետ «կիսվելու» որեւէ մտադրություն չունի։

    Սա Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցի հիմնական ձեռքբերումն է, որի նշանակությունը մեզանում դեռեւս լիովին չի գիտակցվում։

    Այժմ Մոսկվայի համար առաջնային է դառնում հայ-թուրքական սահմանի փակ վիճակի ամրագրումը որպես Ադրբեջանը Թուրքիայից կտրելու գրավական, միաժամանակ ԼՂՀ-Ադրբեջան դիմակայության խաղարկումը որպես Բաքվի «հնազանդեցման» գործիք։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սկսում են նշմարվել Աբխազիային ու Հարավային Օսիային բնորոշ օրինաչափություններ։

    Բայց քանի որ դրանք դեռեւս լիովին չեն հասունացել, ապա ակնհայտ, որ Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելությունը առաջիկայում միտված է լինելու խնդրի «ռեգիոնալացմանը», այսինքն՝ Թուրքիայի միջամտության չեզոքացմանը եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջամտության սահմանափակմանը։ Առաջնային է դառնալու Մոսկվայի միջնորդությամբ երեք երկրների ղեկավարների հանդիպումների կազմակերպման պրակտիկան եւ միաժամանակ՝ առանձին վերցված Ադրբեջանի սիրաշահումը՝ նրան ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական համակարգ ներառելու նպատակով։

    Ընդ որում, Ռուսաստանի հետ «փոխըմբռնման» հասնելու եւ ազատագրված տարածքների մի մասը հետ ստանալու համար Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ միայն Թուրքիայի հովանավորությունից, այլեւ ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն վարելու եւ Թուրքմենստանի ու Ղազախստանի էներգակիրները իր տարածքով արտահանելու գայթակղությունից։

    Հասկանալի է, որ որքան էլ Ալիեւների կլանը շահագրգռված լինի իր իշխանությունը պահելու նման տարբերակով, նույնքան էլ կաշկանդված է լինելու թուրքական կրթություն ստացած բանակի սպայության ներկայությամբ եւ արեւմտյան կապիտալի բազմամիլիարդանոց ներդրումների տնտեսաքաղաքական ազդեցությամբ։

    Այսպիսով հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը հղի է Ադրբեջանին պարտադրվող աշխարհաքաղաքական ընտրության հեռանկարով, որի մի նժարին Ղարաբաղն է, մյուսին՝ Թուրքիան ու նավթը։ Ու քանի որ ալիեւյան կլանն ակնհայտորեն անզոր է ընտրություն կատարել այս երկու «տարերքների» միջեւ, ապա նրա համար նույնպես լավագույն ելքը մնում է ստատուս քվոյի պահպանումը։

  • ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ