ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, August 23, 2010 0:02 - 2 քննարկում

Ո՞վ է գլորելու Լուկաշենկոյի տակառը…

Ալեքսանդր Լուկաշենկոյի մեկ օրը Հայաստանում

Օգոստոս 23, 2010 | 10:57

Բելառուսական լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Երեւանում անցկացրած մեկ օրվա մասին: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Երեւան էր ժամանել ՀԱՊԿ գագաթնաժողովից 2 օր առաջ:

Օգոստոսի 21-ին Լուկաշենկոն մի քանի հանդիպում է անցկացրել, ոչ մի քաղաքականություն, միայն գործարար կապեր:

Բելառուսի նախագահն այցելել է հայ-բելառուսական առեւտրային «Ար-Բե» կենտրոն, որը ստեղծվել էր դեռ անցած տարի: «Նախագահը դիտել է ցուցանմուշները, իսկ առեւտրային սրահներով զբոսնել է Հայաստանի ամենահարուստ մարդու ուղեկությամբ: Գագիկ Ծառուկյանը՝ «Մուլտ-Գրուպ» կոնցեռնի սեփականատերը ներկայացրել է սրահներն ու տարածքը: Այստեղ ներկայացված են բելառուսական ձեռնարկությունների ապրանքները՝ կոնֆետներից մինչեւ կահույք:

Լուկաշենկոն այցելել է նաեւ «Նոյ» կոնյակի գործարան: Ձեռնարկության նորագույն պատմությունը հաշվակվում է 2004թ.-ից, բայց արմատները գնում են անցած  դարեր: Հայկական կոնյակը միակն է, որ աշխարհում իր որակի համար ֆրանսիացիներից իրավունք է ստացել կոնյակ անվանվել: Հենց հայկական կոնյակն է նախընտրել Չերչիլը եւ գովերգել Մաքսիմ Գորկին: Ալեքսանդր Լուկաշենկոն գործարանի սեփականատիրոջն առաջարկել է Բելառուսում դրա մասնաճյուղը բացել: Այցի վերջում նրան, ավելի ճիշտ նրա որդուն, անսովոր նվեր էր սպասվում: Նիկոլայ Լուկաշենկոյի որդու պատվին 400-լիտրանոց տակառ են փակել, որը խոստացել են բացել միայն նրա հարսանիքի օրը:

Լուկաշենկոն այցելել է նաեւ ադամանդի գործարան:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ֆեդյա
Aug 23, 2010 14:30