ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, August 20, 2010 20:06 - չքննարկված
Ֆիդել Կաստրօ. մեծ ժողովրդավար և պետական գործիչ , ինչպես նաև մահափորձների ռեկորդակիր
Ֆիդել Կաստրոն իր պաշտոնավարութեան տարիներին յաջողել է իրականացնել կրթադաստեարակութեան, անվճար բժշկութեան եւ հանրային կենսաթոշակների լաւագոյն համակարգը աշխարհում:Առողջապահութեան Միջազգային Կազմակերպութիւնն անգամներ գնահատել է Կուբային: Ֆիդել կաստրոն 1988-ին, ԱՄԿ կողմից մինչեւ 2000թ. յայտարարւած առողջապահութեան նոր ստանդարդների ծրագրի շարանում, ստացաւ կազմակերպութեան «Առողջապահութիւն բոլորի համար» մեդալը: Նա 1998-ին կրկին անգամ արժանացաւ այդ մեդալին:
Կաստրոյի կեանքի ուշագրաւ բաժիններից կարելի է նշել այն, որ նա մինչ այսօր խոյս է տւել աւելի քան 638 մահափորձներից: Յիշեալ մահափորձների մեծ մասը կատարել են ԱՄՆ-ի գաղտնի գործակալները, որոնցից կարեւորագոյնը հանդիսանում է այն դէպքը, երբ ամերիկացի գործակալները փորձել էին նրա ծխախոտի մեջ տեղադրել պայթուցիկ նիւթ, որը պիտի պայթեր այն ժամանակ, երբ Կաստրոն պիտի ծխեր այն: Բայց այդ եւ նմանօրինակ հարիւրաւոր մահափորձները չեզոքացւել են Կաստրոյի թիկնապահների միջոցով:
Կաստրոն ծնւել է 1926- օգոստ. 13-ին Օրիենթէ նահանգում: Նրա ընտանիքը համարւում էր հարուստ հողատեր: Կաստրոն տարական ուսումը ստանալուց յետոյ, փոխադրւում է Սանտիագօ քաղաքում գտնւող մի մասնաւոր դպրոց, իսկ յետոյ գնալով Հաւանա, ուսանում է իրաւաբանական ֆակուլտետում:
http://artinarakelian.blogspot.com/