ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 18, 2010 9:15 - 3 քննարկում

Աշոտյան, նոր պատուհասը,Նոր պատիժը հայ ժողովրդի գլխին

«Հրապարակ». Աշոտյանը կենսաբանության դասատուին նշանակում է վարչության պետ՝ իր մոր ընկերուհին լինելու պատճառով

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, կուսպատկանելությամբ՝ հանրապետական, իր նշանակման պահից կադրային փոփոխություններ է անում. փոխել է գրեթե բոլոր վարչությունների պետերին, իր հետ բերել մի խումբ խորհրդականներ ու օգնականներ, որոնք հիմնականում բժիշկներ են, հանրապետականներ, իր մանկության և երիտասարդության ընկերները։ Հիմա անցել է մոր ընկերուհիներին։
Օրինակ, հանրակրթության վարչության կազմում ստեղծվել է նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժին, որի պետ է օրերս նշանակվելու թիվ 45 դպրոցի կենսաբանության ուսուցչուհին՝ ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչի կինը, որը, ըստ լուրերի, Աշոտյանի մոր ընկերուհին է։ Հատուկ իր ընկերներից մեկի համար ԿԳ նախարարը ստեղծել է հանրակրթության վարչության պետի տեղակալի հաստիք։
Սակայն անհասկանալի է, թե ինչու են այսքան շատ վարչությունների պետեր ու տեղակալներ նշանակվում, երբ ԿԳՆ ողջ աշխատանքը ղեկավարում-կոորդինացնում-համակարգում է նրա գլխավոր խորհրդական Մհեր Ղազարյանը։ Ի դեպ, ասում են, ԿԳՆ-ից այլ հաստատություններ գնացող գրություններն աչքի են ընկնում անգրագիտությամբ և անգամ տառասխալներով։


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Aug 18, 2010 10:33