ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, August 12, 2010 1:54 - չքննարկված

Ինտերվյու դիմակի տակից՝ հանուն սեփական դմակի պահպանման…

Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հասնել ժողովրդական դիվանագիտության միջոցով. Վարժապետյան

12:38 • 12.08.10

«Այո, Իսրայելի կառավարությունը չի արտաբերում Հայոց ցեղասպանություն բառը, բայց դա չի նշանակում, որ այն չի ճանաչվում հասարակության մեջ, մարդկանց մեջ»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Իսրայելը մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Ավելին, Հայոց ցեղասպանության մասին, ըստ Վարժապետյանի, դասաժամեր կան Իսրայելի դպրոցներում, բայց հարցը ներկայացվում է ոչ որպես Հայոց ցեղասպանություն, այլ որպես ջարդ, ողբերգություն։ Ռիմա Վարժապետյանը հիշեցրեց, որ Իսրայելի Քնեսեթում է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, և ավելացրեց, որ ինքը հուսով է, որ Քնեսեթը կվերանայի այդ հարցը և կընդունի Հայոց ցեղասպանությունը՝ չնայած «չպետք է մոռանալ, որ Քնեսեթում շատ ուժեղ թուրքական լոբբի կա»։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Ռիմա Վարժապետյանը շեշտեց, որ ինքը պաշտոնական անձ չէ, և չի կարող այնպիսի հայտարարություններ անել, որոնք դուրս են իր լիազորություններից, սակայն հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ և՛ Իսրայելը, և՛ ԱՄՆ–ն կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ «Մենք պետք է դրա համար ամեն ինչ անենք»,– հայտարարեց Հայաստանում հրեական համայնքի նախագահը՝ խորհուրդ տալով Հայաստանին շատ լավ աշխատել Հայոց ցեղասպանության փաստը աշխարհում ճանաչելի դարձնելու համար, քանի որ, վերջինիս համոզմամբ, շատերը չգիտեն այդ մասին։ «Ես կարծում եմ քաղաքակրթությունը պետք է հասնի դրան»,– ասաց նա։ Հրեական համայնքի նախագահը խնդրեց իսրայելական Քնեսեթում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումը չկապել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետ։ «Եկեք մեր հարաբերություններն այդպես չկառուցենք»,– ընդգծեց Ռիմա Վարժապետյանը՝ նշելով, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը կապված է երկրի անվտանգության, տնտեսական և բարոյական խնդիրների հետ։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառների մասին, Վարժապետյանն ասաց. «Ինչո՞ւ չեք մտածում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միանշանակ կազդի Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վրա»։ Իսրայելում և առհասարակ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման համար Վարժապետյանը կարևորեց այն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքների կատարումը։ Ըստ նրա, կարևոր է ազդել նաև Իսրայելի ժողովրդի մտածելակերպի վրա։ «Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան կարևոր է ժողովրդական դիվանագիտությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,– հայտարարեց Ռիմա Վարժապետյանը՝ ավելացնելով, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, որտեղ կառավարության վրա ժողովրդի ազդեցությունը շատ մեծ է։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ