ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 12, 2010 2:19 - չքննարկված
Հասարակ մարդիկ զզված են երկրային օլիգարխներից, տենչում են հանդիպել այլմոլորակայինների, իսկ հայտնի ֆիզիկոսը «լցնում է տակը»…
Աշխարհահռչակ ֆիզիկոսը մարդկությանը խորհուրդ է տալիս հեռանալ Երկիր մոլորակից
15:52 • 10.08.10
Հայտնի բրիտանացի ֆիզիկոս, գիտությունը ժողովրդականացնող Սթիվեն Հոկինգը պատմել է մարդկության ապագայի մասին իր տեսլականի մասին։ Big Think թերթին տված հարցազրույցում Հոկինգն ասել է, որ մարդիկ պետք է շտապեն գաղութացնել մյուս մոլորակները, քանի որ տեսանելի ապագայում Երկրի վրա ուղղակի անհնար կլինի ապրել։
Ըստ գիտնականի, առաջիկա 100 տարվա ընթացքում մարդկությունը, ամենայն հավանականությամբ, մի շարք դժվարությունների կհանդիպի, այդ թվում՝ կսպառվեն բնական ռեսուրսները։ Ու թեև, ըստ Հոկինգի, ներկայում տեխնոլոգիական զարգացումն այն մակարդակի է հասել, որ դրանց օգնությամբ մարդիկ լիովին կարող են փոխել երկրագնդի էկոլոգիան, սակայն ոչնչացնելու բնազդը, որը գոյություն ունի Homo sapiens–ի գեներում, մարդկությանը կարող է կանգնեցնել ճգնաժամի առջև։
Նշենք, որ Հոկինգը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով։ Վերջերս, նա մարդկանց նախազգուշացրել էր, որ հարկավոր է զերծ մնալ Երկրից դուրս գտնվող քաղաքակրթությունների հետ շփումից։ «Եթե այլմոլորակայինները գան Երկիր իրենց հսկայական նավերով, նրանք կարող են զավթել մեր մոլորակը և գաղութացնել այն»,– ասել էր ֆիզիկոսը։ Այս մասին հաղորդում է Korrespondent–ը։