ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 11, 2010 11:42 - 1 քննարկում

Ռուսաստանում նաև «բադիկ» են թռցնում…

2010-08-09

Հ. Մելիք-Շահնազարյան. «ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության համակարգ վաճառելու վերաբերյալ լուրը տեղեկատվական հնարք է»

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C300 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգ վաճառելու վերաբերյալ լուրերին միանշանակ պետք չէ հավատալ: Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով այն շրջանառվով տեղեկատվությանը, թե ռուսական կողմը Արդբեջանին պատրաստվում է վաճառել նման համակարգ: Նշենք, որ այդ տեղեկատվությունը հրապարակվել է ռուսական «Վեդոմոստի» թերթում երկու շաբաթ առաջ, որի աղբյուրը ցանկացել էր գաղտնի մնալ:

«Այդ թերթին միանշանակ վստահել չի կարելի: Դա կարող է լինել ինչ-որ տեղեկատվական հնարք, որն այս դեպքում ուղղված չէ Հայաստանին, այլ` տարածաշրջանում նման զինատեսակներ ձեռք բերելու մրցավազքին, տարածաշրջանում դիրքերն ամրապնդելուն, ինչպես նաեւ կարող է ունենալ հետախուզական նշանակություն` տեսնելու հնարավոր հակառակորդների ռեակցիան»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքի մասին տեղեկատվության մեջ տեղ են գտել նաեւ քաղաքագետների մեկնաբանությունները: Ըստ դրանց` վաճառքի մասին տեղեկատվությունը կարող է աղմուկ բարձրացնել` հաշվի առնելով այն, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, իսկ Ադրբեջանը Հայաստանի համար թշնամի պետություն է, որն անընդհատ շեշտում է ռազմական գործողություններ վերսկսելու մասին մտադրությունները:

«Քաղաքագետների մի մասն էլ նշում են, որ Ադրբեջանը ռազմական բնագավառում համագործակցում է Ուկրաինայի, Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, եւ եթե Ռուսաստանից ձեռք չբերի այդ զինատեսակը, ապա կդիմի այլ երկրների: Այսինքն` եթե զինատեսակի ձեռք բերումն անխուսափելի է, ապա ինչու այդտեղ գումար չվաստակի ռուսական կողմը, որը այն արտադրող երկիրն է»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ դեռ Ռուսաստանի կողմից այդ առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի եղել:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hayko
Aug 11, 2010 20:29