ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, August 11, 2010 5:48 - 3 քննարկում
Մրից ելանք՝ մրջուրը մտանք, ումի՞ց անկախացանք, ինչո՞ւ անկախացանք, լա՜վ էլ կախված էինք…
Վ. Աղայան. «Անցած 10 տարիները «Ռուսաստանի հայերի միության» համար կայացման տարիներ էին»
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականին լրանում է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակը: Միության աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Համաշխարահային հայկական կոնգրեսի եւ «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ:
-Պրն. Աղայան, «Ռուսաստանի հայերի միությունը» ինչպե՞ս է պատրաստվում նշել իր տասնամյակը:
-Մենք տոնը պատրաստվում ենք նշել հոկտեմբերին Հայաստանում եւ Արցախում, իսկ նոյեմբերի 18-ին մեծ շուքով` Մոսկվայի Կրեմլի համագումարների դահլիճում:
-Ինչպե՞ս կբնութագրեք միության` անցած տարիների աշխատանքը:
-»Ռուսաստանի հայերի միությունը» նոր ժամանակների կազմակերպություն է իր կառուցողական ծրագրերով ու անելիքների կոնկրետությամբ: Անվերապահորեն կարելի է ասել, որ շատ մեծ գործ է արված թե’ Ռուսաստանում, թե’ Հայաստանում ու Արցախում: Իր գործունեության ընթացում ՌՀՄ-ն առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հայոց պետականության կայացմանն ու ամրապնդմանը: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ստեղծել ամուր տնտեսական հիմք, դինամիկ զարգացող էկոնոմիկա` ընդգրկելով Սփյուռքի հսկայական ներուժը: Եթե ամփոփելու լինենք, կարելի է պարզապես ասել, որ անցած տասը տարիները մեզ համար կայացման տարիներ էին: Հետագայում ավելի համակարգված ու առավել բեղուն գործունեություն ծավալելու հեռանկարներ կան: -Կազմակերպությունը Ի՞նչ կոնկրետ քայլեր է արել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, հայոց պետականության ամրապնդման ուղղությամբ: -Արտաքին տնտեսական կապերի համառուսաստանյան ընկերակցության աջակցությամբ Երեւանում հրավիրվեց Հայկական միջազգային տնտեսական համաժողով, որի աշխատանքներին մասնակցեցին աշխարհի շուրջ 20 երկրների խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի ավելի քան 400 ներկայացուցիչներ: Կարելի է նշել նաեւ Երեւանում կազմակերպված ռուս-հայկական տնտեսական համաժողովը: Այս տասը տարիների ընթացքում ստեղծվեց նաեւ «Գիտության զարգացման» հիմնադրամը, որի համանախագահներն են Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Այդ հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի մտավոր կյանքի աշխուժացմանը: Նաեւ անցկացրել ենք մրցանակաբաշխություն` մեր գործունեությունը լավագույնը լուսաբանած լրատվամիջոցների միջեւ: -Դուք ներկայումս նաեւ իրականացնում եք Ռուսական երգի փառատոն: Ի՞նչ կասեք այդ մասին: – Ռուսական երգի փառատոնի հիրմնական նպատակը ռուսական մշակույթի ամրապնդումն է Հայաստանում: Փորձում ենք երգի միջոցով հայ երեխայի մեջ սեր արթնացնել դեպի ռուսական մշակույթը: Բացի դրանից, մեկնարկել է նաեւ Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային մրցույթը, որը նվիրվում է ՌՀՄ 10-ամյակին: Նաեւ հոկտեմբերին նախատեսում ենք կազմակերպել «Ռուսաստանի օրեր» Հայաստանում ու Արցախում, ինչպես նաեւ «Հայաստանի օրեր» Ռուսաստանում:
Հարցազրույցը` Աննա Եղիազարյանի
3 քննարկումներ
Արամ Մկրտչյան